Գեորգի Գաբուլով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Football pictogram.svg
Գեորգի Գաբուլով
Georgy Gabulov.jpg
Քաղաքացիությունը Flag of Russia.svg Ռուսաստան
Ծննդյան ամսաթիվ սեպտեմբերի 4, 1988(1988-09-04)[1][2] (34 տարեկան)
Ծննդավայր Մոզդոկ, Հյուսիսային Օսիայի ինքնավար խորհրդային սոցիալիստական հանրապետություն, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
Հասակ 190 սանտիմետր
Քաշ 79 կիլոգրամ
Դիրք կիսապաշտպան
Պատանեկան կարիերա
?—2007 Ռուսաստան Լոկոմոտիվ (Մոսկվա)

Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2006-2007 Ռուսաստան Լոկոմոտիվ (Մոսկվա) 0 (0)
2008 Ռուսաստան Ալանիա 14 (0)
2009 Ռուսաստան Լոկոմոտիվ 27 (9)
2010-2011 Ռուսաստան Ալանիա 60 (11)
2012 Ռուսաստան Անժի 7 (1)
2013 Ռուսաստան Ալանիա 25 (7)
2014 Ռուսաստան Ռոստով 8 (0)
2014-2016 Ռուսաստան Կռիլյա Սովետով 47 (6)
2016-2017 Ռուսաստան Օրենբուրգ 0 (0)
2017 Ռուսաստան ՍԿԱ-Խաբարովսկ 11 (0)
2018 Վրաստան Մետալուրգ (Ռուսթավի) 11 (1)
Ազգային հավաքական
2010 Ռուսաստան Ռուսաստան (մինչև 21) 3 (0)
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ 27 մայիսի, 2018:

Գեորգի Բորիսովիչ Գաբուլով (օսերեն՝ Гæбулты Борисы фырт Георгий, սեպտեմբերի 4, 1988(1988-09-04)[1][2], Մոզդոկ, Հյուսիսային Օսիայի ինքնավար խորհրդային սոցիալիստական հանրապետություն, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), ռուս ֆուտբոլիստ, կիսապաշտպան։ Վլադիմիր Գաբուլովի կրտսեր եղբայրը։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակումբային[խմբագրել | խմբագրել կոդը]

«Լոկոմոտիվում» իր նորամուտը կատարել է 2006 թվականի սեպտեմբերի 20-ին՝ Ռուսաստանի գավաթի խաղարկության 1/16 եզրափակչի՝ «Անժիի» դեմ խաղի 77-րդ րոպեին փոխարինելով Սելսինոյին[3]։ Ռուսաստանի առաջնությունում իր նորամուտը կատարել է 2010 թվականի մարտի 26-ին՝ 3-րդ տուրի՝ «Ամկարի» դեմ խաղի 41-րդ րոպեին փոխարինելով Իվան Ստոյանովին[4]։ «Ալանիայում» իր առաջին գոլը Գաբուլովը խփել է 2010 թվականի մայիսի 10-ին՝ Մոսկվայի «Սպարտակ» ակումբի դեմ խաղում։ Գաբուլովը դարձել է դուբլի հեղինակ՝ օգնելով թիմին հաղթել 5։2 հաշվով։ Դրանից կարճ ժամանակ առաջ դարձել էր թիմի ավագ։

2012 թվականի փետրվարին տեղափոխվել է Մախաչկալայի «Անժի» ակումբ[5]։ 2013 թվականի հունվարին, այդպես էլ չկարողանալով ամրապնդել իր տեղը Դաղստանի թիմի հիմնական կազմում, վերադարձել է «Ալանիա»[6]։

2014 թվականի փետրվարի 19-ին մեկուկես տարվա պայմանագիր է կնքել «Ռոստով» ակումբի հետ[7]։

2014 թվականի օգոստոսի 8-ին տեղափոխվել է «Կռիլյա Սովետով» ակումբ՝ կնքելով երկու տարվա պայմանագիր[8]։ «Սիբիրի» դեմ նորամուտային խաղում բացել է սամարացիների թիմի հաշիվը։ 2015/16 մրցաշրջանի ավարտին ակումբը որոշել է չերկարաձգել պայմանագիրը ֆուտբոլիստի հետ։ 2016 թվականի օգոստոսի 30-ին Գաբուլովը պայմանագիր է կնքել «Օրենբուրգ» ակումբի հետ մինչև տարվա վերջ[9]։

2017 թվականի հուլիսի 28-ին տեղափոխվել է «ՍԿԱ-Խաբարովսկ» ակումբ[10]

Հավաքականում[խմբագրել | խմբագրել կոդը]

2010 թվականի օգոստոսին առաջին անգամ հրավիրվել է Ռուսաստանի երիտասարդական հավաքական։

Ձեռքբերումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

«Լոկոմոտիվ»
«Ալանիա»
  • Ռուսաստանի գավաթի խաղարկության եզրափակչի մասնակից - 2010/11
«Ռոստով»
  • Ռուսաստանի գավաթի դափնեկիր - 2013/14

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]