Իվան Ստոյանով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Իվան Ստոյանով
Иван Стоянов
Անձնական տվյալներ
Ազգությունը բուլղարացի
Քաղաքացիությունը Բուլղարիա Բուլղարիա
Ծննդյան ամսաթիվ հուլիսի 24, 1983 (40 տարեկան)
Ծննդավայր Սլիվեն, Բուլղարիա
Հասակ 176սմ
Քաշ 69 կգ
Դիրք կիսապաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Բուլղարիա Մոնտանա
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2001-2005 Բուլղարիա Սլիվեն 83 (35)
2005-2006 Գերմանիա Շտուտգարտ 0 (0)
2005-2006  Գերմանիա Շտուտգարտ II 1 (0)
2006-2009 Բուլղարիա Սլիվեն 67 (34)
2009 Բուլղարիա ԲԿՄԱ (Սոֆիա) 14 (8)
2010-2011 Ռուսաստան Ալանիա 32 (2)
2011-2013 Բուլղարիա Լուդոգորեց 65 (25)
2014-2015 Բուլղարիա ԲԿՄԱ (Սոֆիա) 21 (3)
2015 Բուլղարիա Վերեա 2 (0)
2016-այժմ Բուլղարիա Մոնտանա 0 (0)
Ազգային հավաքական
2003-2005 Բուլղարիա Բուլղարիա (մինչ 21) 14 (6)
2004-այժմ Բուլղարիա Բուլղարիա 12 (0)
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Իվան Իվանով Ստոյանով (բուլղար․՝ Иван Стоянов, հուլիսի 24, 1983(1983-07-24)[1][2], Սլիվեն, Բուլղարիա), բուլղարացի ֆուտբոլիստ, «Մոնտանա» ակումբի հարձակվողական ոճի կիսապաշտպան։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Իր մասնագիտական կարիերան սկսել է հայրենի քաղաքի «Սլիվեն» ակումբում։ 2005 թվականին պայմանագիր է կնքել գերմանական Բունդեսլիգայի «Շտուտգարտ» ակումբի հետ, սակայն անցկացրել է միայն մեկ խաղ երկրորդ թիմի կազմում և 2006 թվականի մայիսին վերադարձել է «Սլիվեն»։ Փայլուն կերպով անցկացնելով 2008/09 մրցաշրջանը՝ 2009 թվականի մայիսի 24-ին եռամյա պայմանագիր է կնքել Սոֆիայի ԲԿՄԱ ակումբի հետ։ 2009 թվականի հուլիսի 30-ին առաջին անգամ խաղադաշտ է դուրս եկել ԲԿՄԱ-ի կազմում՝ մասնակցելով ՈՒԵՖԱ-ի գավաթի որակավորման երրորդ փուլի շրջանակներում անցկացվող իռլանդական «Դերի Սիթի» ակումբի դեմ խաղին, որի ընթացքում էլ խփել է իր առաջին գոլը ակումբի կազմում։ 2010 թվականի փետրվարի 25-ին տեղափոխվել է Վլադիկավկազի «Ալանիա» ակումբ, իսկ 2010 թվականի ամռանը վերադարձել է Բուլղարիա և դարձել «Լուդոգորեց» ակումբի խաղացող[3]։ 2014 թվականի փետրվարին տեղափոխվել է Սոֆիայի ԲԿՄԱ[4]։

Հետաքրքիր փաստեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Իվան Ստոյանովը բուլղարացի հայտնի ֆուտբոլիստ Յորդան Լեչկովի զարմիկն է։

Ձեռքբերումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակումբային[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռուսաստան «Ալանիա»

  • Ռուսաստանի գավաթի խաղարկության եզրափակչի մասնակից - 2010/11

Բուլղարիա «Լուդոգորեց»

  • Բուլղարիայի չեմպիոն (3) - 2011/12, 2012/13, 2013/14
  • Բուլղարիայի գավաթակիր (2) - 2011/12, 2013/14

Անհատական[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Բուլղարիայի առաջնության լավագույն ռմբարկու -2011/2012

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]