Գեորգի Առուստամյան
Գեորգի Առուստամյան | |
---|---|
![]() | |
օգոստոսի 16, 1919[1] - հունվարի 22, 1945[1] (25 տարեկան) | |
Ծննդավայր | Կիսլովոդսկ, Պյատիգորսկի գավառ, Թերեքի մարզ, Խորհրդային Ռուսաստան[1] |
Մահվան վայր | Ujazd, Gmina Ujazd, Strzelce District, Օպոլյան վոյևոդություն, Լեհաստան |
Գերեզման | Օպոլյան վոյևոդություն |
Քաղաքացիություն | ![]() |
Զորատեսակ | հետևազոր |
Կոչում | ավագ լեյտենանտ[1] |
Մարտեր/ պատերազմներ | Խորհրդային բանակի ներխուժումը Լեհաստան[1], Խորհրդա-ֆիննական պատերազմ[1] և Հայրենական մեծ պատերազմ[1] |
Կրթություն | Օրջոնիկիձեի բարձրագույն համակցված զենքի հրամանատարական դպրոց |
Պարգևներ |
Գեորգի Արկադիի Առուստամյան (օգոստոսի 16, 1919[1], Կիսլովոդսկ, Պյատիգորսկի գավառ, Թերեքի մարզ, Խորհրդային Ռուսաստան[1] - հունվարի 22, 1945[1], Ujazd, Gmina Ujazd, Strzelce District, Օպոլյան վոյևոդություն, Լեհաստան), հայ սպա, Երկրորդ Համաշխարհային պատերազմի մասնակից, Խորհրդային միության հերոս։
Կենսագրական տվյալներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Գեորգի Առուստամյանի հայր՝ Շաղատեցի Ռուստամենց Առաքելը, 1918 թ. ընտանիքով տեղափոխվել է Կիսլովոդսկ, որտեղ էլ երկու ամիս անց, ծնվել է Գեորգին։
Ավարտելով տեղի միջնակարգ դպրոցներից մեկը, նա 1939 թ. անցել է զինվորական ծառայության։ Մասնակցել է խորհրդա-ֆիննական պատերազմին։ Հայրենական պատերազմի ժամանակ Առաջին Ուկրաինական ռազմաճակատում եղել է հետախուզական ստորաբաժանման հրամանատար։ Ավագ լեյտենանտ Գեորգի Առուստամյանը Խորհրդային Միության հերոսի կոչմանն արժանացել է Սիլեզիայում ծավալված մարտերում ցուցաբերած խիզախության համար։ Զոհվել է 1945 թ. հունվարի 22-ին։ Նրա կիսանդրին դրված է Կիսլովոդսկ քաղաքի Խաղաղության փողոցի վրա գտնվող դպրոցի բակում։ Դպրոցը, որտեղ սովորել է հերոսը, այժմ կրում է նրա անունը։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 1, էջ 552)։ ![]() |