Գեորգիոս Պիսիդես

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գեորգիոս Պիսիդես
հուն․՝ Γεώργιος Πισιδησ
Ծնվել էմիգուցե 580[1]
ԾննդավայրՊիսիդիա, Բյուզանդական կայսրություն
Մահացել էմիգուցե 634[1]
Մահվան վայրԿոստանդնուպոլիս
Քաղաքացիություն Բյուզանդական կայսրություն
ԵրկերOfficial history of the Persian war?
Մասնագիտությունբանաստեղծ և գրող

Գեորգիոս Պիսիդես (հունարեն՝ Γεώργιος Πισίδης, միգուցե 580[1], Պիսիդիա, Բյուզանդական կայսրություն - միգուցե 634[1], Կոստանդնուպոլիս), բյուզանդական աշխարհիկ պոեզիայի խոշոր ներկայացուցիչ։ Կոստանդնուպոլիսի Սուրբ Սոֆիայի տաճարում վարել է զանազան պաշտոններ։ Ուշ շրջանի բյուզանդական բանաստեղծները բարձր են գնահատել Գեորգիոսի արվեստը և համեմատել Եվրիպիդեսի հետ։

Գեորգիոսից պահպանվել են հիմներ, Էպիգրամներ, աստվածաբանական-փիլիսոփայական և ուսուցողական բովանդակությամբ պոեմներ։ Նշանավոր է «Վեցօրյա» պոեմը, որը Աստվածաշնչի Ծննդոց գրքի առաջին գլուխն Է՝ չափածոյի վերածված։ Պոեմը բովանդակում է ակնարկներ հեղինակի ապրած ժամանակի իրադարձությունների վերաբերյալ։ Նրա կարևոր գործերից է երեք «երգից» բաղկացած Էպոպեան, որի մեջ խոսվում է պարսիկների և ավարների դեմ Տերակլիոս կայսեր (610—641) հաղթանակների մասին, հիշատակվում է նաև Հայաստանը։ Գեորգիոսի պոեմները որոշակի արժեք են ներկայացնում Բյուզանդական կայսրության յոթերորդ դարի պատմության ևամար։ Նրան միջնադարում բարձր են գնահատել նաև հայերը։ Մեզ է հասել «Վեցօրյա» պոեմի բարձրորակ թարգմանությունը (պակասում է մոտ 400 տող)։ Թարգմանչի մասին հայտնվել են տարբեր կարծիքներ։ Վարդան Արևելցին «Մեկնութիւն արարածոց» աշխատության մեջ օգտագործել է Գեորգիոսի այս երկի հայերեն թարգմանությունը։

Ծանոթագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 16