Գեներալ Կարբիշևի հուշարձան (Մոսկվա)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գեներալ Կարբիշևի հուշարձան
Քարտեզ
Քարտեզ
Տեսակքանդակ և հուշարձան
Ստեղծում1980
Երկիր Ռուսաստան
ԲնակավայրKhoroshevo-Mnevniki District?
Շինության ձևՔանդակ
Ներկա վիճակԿանգուն
 Cultural heritage monuments in North-western district of Moscow Վիքիպահեստում
Հուշարձանի պատկերով ԽՍՀՄ փոստային ծրար, 1989 թվական

Գեներալ Կարբիշևի հուշարձան (ռուս.՝ Памятник генералу Карбышеву), հուշարձան Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք Մոսկվայում, որը նվիրված է Խորհրդային Միության հերոս գեներալ-լեյտենանտ Դմիտրի Կարբիշևին։ Տեղադրվել է 1980 թվականին գեներալի անվան բուլվարի և Մարշալ Ժուկովի պողոտայի հատման վայրում[1]։

Պատմությունից[խմբագրել | խմբագրել կոդը]

Դմիտրի Կարբիշևը խորհրդային բանակի գեներալ էր, ինժեներ։ Հայրենական մեծ պատերազմի սկզբին նա գերի է ընկել։ Նրան առաջարկել են համագործակցել, բայց նա հրաժարվել է։ Դմիտրի Կարբիշևը պահվել է գերմանական Զամոսց, Համելբուրգ, Ֆլոսենբյուրգ, Մայդանեկ, Աուշվից, Զաքսենհաուզեն և Մաութհաուզեն համակենտրոնացման ճամբարներում։ Ճամբարների ղեկավարությունից բազմիցս ստացել է համագործակցելու առաջարկներ։ Չնայած իր տարիքին, եղել է ճամբարային դիմադրության շարժման ակտիվ ղեկավարներից մեկը։ 1945 թվականի փետրվարի 18-ի գիշերը Մաութհաուզեն (Ավստրիա) համակենտրոնացման ճամբարում, ի թիվս այլ կալանավորների (մոտ 500 մարդ), սառնամանիքին ջրվել է և զոհվել։ Դարձել է անկոտրում կամքի և տոկունության խորհրդանիշ[1][2]։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գեներալ-լեյտենանտ Դմիտրի Կարբիշևի հուշարձանը գեներալ բացվել է 1980 թվականի մայիսի 7-ին Գեներալ Կարբիշևի բուլվարում։ Հուշարձանի հեղինակներն են քանդակագործ Վլադիմիր Ցիգալը, ճարտարապետ Ա. Մ. Պոլովնիկովը[2]։

Հուշարձանն ամբողջությամբ ձուլված է բրոնզից։ Դեպի վեր խոյացող 8-մետրանոց սյուները խորհրդանշում են սառույցի մեծաբեկորներ, որոնց վրա ամրացված է հերոսի դիմաքանդակով խորանարդը։ Հիշատակի նշանի վրա փորագրված է.

Դմիտրի Միխայլովիչ Կարբիշևին, Խորհրդային Միության հերոսին, ինժեներական զորքերի գեներալ-լեյտենանտին, ռազմական գիտությունների դոկտորին[2]։

Ֆիլատելիայում[խմբագրել | խմբագրել կոդը]

1989 թվականին Խորհրդային Միությունում թողարկվել է փոստային ծրար հուշարձանի պատկերով[2]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 «Памятник Карбышеву на Бульваре Карбышева». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հոկտեմբերի 28-ին. Վերցված է 2018 թ․ մարտի 30-ին.
  2. 2,0 2,1 2,2 2,3 «Памятник Генералу Карбышеву».