Գենադի Տրոցենկո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գենադի Տրոցենկո
 
Կրթություն՝ Միջազգային հարաբերությունների Մոսկվայի պետական ինստիտուտ
Մասնագիտություն՝ դիվանագետ
Ծննդյան օր հունվարի 2, 1948(1948-01-02) (76 տարեկան)

Գենադի Տրոցենկո (ռուս.՝ Геннадий Павлович Троценко, հունվարի 2, 1948(1948-01-02)), ռուս դիվանագետ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ավարտել է ԽՍՀՄ Արտաքին գործերի նախարարության Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտը։ 1971 թվականից դիվանագիտական աշխատանքում է։ Տիրապետում է ուրդու, անգլերեն, գերմաներեն և ֆրանսերեն լեզուներին։ Պատմական գիտությունների թեկնածու է։

  • 1990-1993 թվականների եղել է ԽՍՀՄ հյուպատոսության գլխավոր հյուպատոս, այնուհետև 1991 թվականից՝ Կարաչիում (Պակիստան) Ռուսաստանի։
  • 1997-2001 թվականներին՝ Բանգլադեշում Ռուսաստանի դեսպանության խորհրդական-դեսպանորդ։
  • 2001 թվականի օգոստոսից 2004 թվականի օգոստոսը՝ Ռուսաստանի ԱԳՆ Ասիայի երրորդ դեպարտամենտի տնօրենի տեղակալ։
  • 2004-2006 թվականների օգոստոս-սեպտեմբերին՝ Ռուսաստանի ԱԳՆ Ասիայի երկրորդ դեպարտամենտի փոխտնօրեն։
  • 2006 թվականի սեպտեմբերի 21-ից[1] 2012 թվականի փետրվարի 1-ը[2]՝՝ Բանգլադեշում Ռուսաստանի արտակարգ և լիազոր դեսպան։

Դիվանագիտական աստիճան[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2-րդ դասի արտակարգ և լիազոր դեսպանորդ (2001 թվականի հունվարի 13)[3]։
  • 1-ին դասի արտակարգ և լիազոր դեսպանորդ (2009 թվականի մարտի 11)[4]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Указ Президента Российской Федерации от 21.09.2006 № 1027 «О назначении Троценко Г.П. Чрезвычайным и Полномочным Послом Российской Федерации в Народной Республике Бангладеш»». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հուլիսի 14-ին. Վերցված է 2014 թ․ հուլիսի 11-ին.
  2. «Указ Президента Российской Федерации от 01.02.2012 № 134 «О Троценко Г.П.»». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հուլիսի 14-ին. Վերցված է 2014 թ․ հուլիսի 11-ին.
  3. «Указ Президента Российской Федерации от 13.02.2001 № 157 «О присвоении дипломатического ранга»». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հուլիսի 14-ին. Վերցված է 2014 թ․ հուլիսի 11-ին.
  4. «Указ Президента Российской Федерации от 11.03.2008 № 263 «О присвоении дипломатических рангов»». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ դեկտեմբերի 16-ին. Վերցված է 2014 թ․ հուլիսի 11-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]