Գենադի Սիզով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գենադի Սիզով
 
Կրթություն՝ Մոսկվայի ժողովուրդների բարեկամության համալսարան
Մասնագիտություն՝ դիվանագետ
Ծննդյան օր սեպտեմբերի 9, 1941(1941-09-09)
Ծննդավայր Ալեքսին, Տուլայի մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
Վախճանի օր հոկտեմբերի 14, 2021(2021-10-14) (80 տարեկան)
Վախճանի վայր Մոսկվա, Ռուսաստան
Թաղված Դաշնային զինվորական հուշահամալիր-գերեզմանատուն
Քաղաքացիություն  ԽՍՀՄ և  Ռուսաստան
 
Պարգևներ
Բարեկամության շքանշան և «Խիզախության համար» մեդալ (ԽՍՀՄ)

Գենադի Վասիլևիչ Սիզով (ռուս.՝ Генна́дий Васи́льевич Сизо́в, սեպտեմբերի 9, 1941(1941-09-09), Ալեքսին, Տուլայի մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ - հոկտեմբերի 14, 2021(2021-10-14), Մոսկվա, Ռուսաստան), ռուս դիվանագետ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1970 թվականին ավարտել է Մոսկվայի ժողովուրդների բարեկամության համալսարանը և 1983 թվականին ԽՍՀՄ արտաքին գործերի նախարարության դիվանագիտական ակադեմիայի որակավորման բարձրացման կուրսերը։ 1970 թվականից զբաղվում է դիվանագիտական գործունեությամբ։ Տիրապետում է իսպաներենի և անգլերենի։

  • 1971-1976 թվականներ՝ Էկվադորում եղել է ԽՍՀՄ դեսպանության աշխատակից։
  • 1978-1982 թվականներին Ուրուգվայում եղել է ԽՍՀՄ դեսպանության աշխատակից։
  • 1984-ից մինչև 1990 թվականը Կուբայում եղել է ԽՍՀՄ դեսպանության աշխատակից։
  • 1994 թվականից մինչև 1997 թվականը Տաջիկիստանում եղել է Ռուսաստանի Դաշնության դեսպանության խորհրդական-դեսպանորդ։
  • 1997 թվականի դեկտեմբերից մինչև 1998 թվականի հունիսը եղել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության լատինամերիկյան դեպարտամենտի գլխավոր խորհրդական։
  • 1998 թվականի հունիսի 30-ից մինչև 2003 թվականի հուլիսի 11-ը Բոլիվիայում եղել է Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան[1][2]։

2003 թվականից թոշակառու է։

Դիվանագիտական աստիճան[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2-րդ դասի արտակարգ և լիազոր դեսպանորդ (1994 թվականի հունիսի 20)[3]
  • 1-ին դասի արտակարգ և լիազոր դեսպանորդ (1995 թվականի դեկտեմբերի 30)[4]
  • Արտակարգ և լիազոր դեսպան (2001 թվականի նոյեմբերի 30)[5]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]