Գենադի Ալիբաբայան
Ուշադրություն։ Այս հոդվածի ստեղծողը կամ նրանում մեծ ներդրում ունեցող անձը, ըստ երևույթին, հետաքրքրությունների կոնֆլիկտ ունի հոդվածի առարկայի հետ։ Հոդվածը կարող է պահանջել մաքրում Վիքիպեդիայի քաղաքականությանը, հատկապես չեզոք տեսակետի պահանջը բավարարելու համար։ Հետագա քննարկումը քննարկման էջում։ |
Գենադի Ալիբաբայան | |
---|---|
Ծնվել է | փետրվարի 12, 1961 (63 տարեկան) |
Ծննդավայր | Ղուզե Ճարտար, ԼՂԻՄ, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Կրթություն | Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան |
Մասնագիտություն | ռազմական գործիչ |
Կուսակցություն | Ազատ Հայրենիք |
Գենադի Արտավազդի Ալիբաբայան (փետրվարի 12, 1961, Ղուզե Ճարտար, ԼՂԻՄ, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ տնտեսագետ։
Կենսագրություն և գործունեություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է 1961 թ. փետրվարի 12-ին, Լեռնային Ղարաբաղի Մարտունու շրջանի Ղուզե Ճարտար գյուղում։ 1978 թ. ավարտել է տեղի միջնակարգ դպրոցը։ 1983 թ. ավարտել է Երևանի Ժողովրդական տնտեսության ինստիտուտը՝ ստանալով տնտեսագետի որակավորում։ 1985-1987 թթ. ծառայել է խորհրդային բանակի շարքերում։
1987-1991 թթ. աշխատել է Մարտունու շրջանի պետական ապահովագրության տեսչության պետ։
1992-96 թթ. ծառայել է ԼՂՀ Պաշտպանության բանակում, մասնակցել ինքնապաշտպանական մարտերին՝ որպես գումարտակի շտաբի պետ։ 1997-2007 թթ. անընդմեջ ընտրվել է Ղուզե Ճարտար համայնքի գյուղապետ։ 2000-2005 թթ. եղել է ԼՂՀ երրորդ գումարման Ազգային Ժողովի պատգամավոր։ 2007 թ. դեկտեմբերի խորհրդարանական լրացուցիչ ընտրություններում ընտրվել է ԼՂՀ չորրորդ գումարման Ազգային ժողովի պատգամավոր՝ համամասնական ընտրակարգով, «Ազատ Հայրենիք» կուսակցության ընտրացուցակով։
Եղել է Ազգային Ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ։ 2010 թ. մայիսի 23-ի խորհրդարանական ընտրություններում ընտրվել ԼՂՀ է հինգերորդ գումարման Ազգային Ժողովի պատգամավոր՝ համամասնական ընտրակարգով, «Ազատ Հայրենիք» կուսակցության ընտրացուցակով։ Ազգային Ժողովի արտադրության և արտադրական ենթակառուցվածքների հարցերի մշտական հանձնաժողովի անդամ է։ «Ազատ Հայրենիք» կուսակցության անդամ է[1]։ Ազգային Ժողովի Հայրենիք խմբակցության անդամ է։
Ամուսնացած է, ունի երեք զավակ։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «23 մայիսի 2010թ. | ԼՂՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողով». cecnkr.am (ռուսերեն). Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ սեպտեմբերի 22-ին. Վերցված է 2017 թ․ հունվարի 24-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]http://www.armedia.am/index.php?action=NKR&what=show&id=1247165042&lang=arm