Գեղամ Ֆլջյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գեղամ Ֆլջյան
Ծնվել էմայիսի 1, 1917(1917-05-01)
Ալեքսանդրապոլ, Երևանի նահանգ, Ռուսական կայսրություն
Երկիր Հայաստան և  ԽՍՀՄ
Մահացել էփետրվարի 11, 1971(1971-02-11) (53 տարեկան)
Մասնագիտություներաժշտության ուսուցիչ և կլառնետահար
Գործիքներկլառնետ
ԱշխատավայրԵրևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա
ԿրթությունԵրևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա

Գեղամ Գևորգի Ֆլջյան (մայիսի 1, 1917(1917-05-01), Ալեքսանդրապոլ, Երևանի նահանգ, Ռուսական կայսրություն - փետրվարի 11, 1971(1971-02-11)), խորհրդային հայ կլարնետահար, մանկավարժ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1927 թվականից սովորել է Լենինականի երաժշտական դպրոցում։ 1939 թվականին ավարտել է Երևանի երաժշտական ուսումնարանը և ընդունվել Երևանի պետական կոնսերվատորիա (Զավեն Վարդանյանի դասարան), որն ավարտել է 1948 թվականին (1941 թվականին ծառայել է Կարմիր բանակում)։ 1936-1940 թվականներին աշխատել է Սունդուկյանի անվան թատրոնի նվագախմբում, 1941-1955, 1958-1962 թվականներին և 1966 թվականից եղել է ՀԽՍՀ սիմֆոնիկ նվագախմբի մենակատար։

Ավելի քան քսան տարի զբաղվել է նաև մանկավարժական գործունեությամբ․ 1939-1942 թվականներին եղել է Երևանի տասնամյա երաժշտական դպրոցի, 1942-1947 թվականներին՝ երաժշտական տեխնիկումի, 1946-1948 թվականներին ՝ Լենինականի երաժշտական դպրոցի, 1947-1966 թվականներին՝ Երևանի Կոմիտասի անվան կոնսերվատորիայի, 1963-1965 թվականներին՝ Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոցի ուսուցիչ։

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Барсамян А. Кафедра духовых инструментов Ергосконсерватории им. Комитаса // Музыкальная Армения. — 2002. — № 2(6).
  • Волшебный кларнет маэстро Флджяна: Наши замечательные соотечественники // Голос Армении. — 1998, 28 марта.
  • Флджян Гегам Георгиевич — статья в издании «Энциклопедия кларнета: Энциклопедический биографический словарь музыкантов-исполнителей на кларнете».