Jump to content

Գեղամ Խուդավերդյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գեղամ Խուդավերդյան
Ծնվել էսեպտեմբերի 27, 1957(1957-09-27)
ԾննդավայրՄրգավան, Արտաշատի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Մահացել էմայիսի 26, 1992(1992-05-26) (34 տարեկան)
Մահվան վայրԵրասխ, Արարատի շրջան, Հայաստան
Քաղաքացիություն Հայաստան
ԿրոնՀայ Առաքելական Եկեղեցի
Երեխաներ3 երեխա՝ 1 աղջիկ՝ Անի, 2 տղա՝ Վահե, Դավիթ

Գեղամ Մանասի Խուդավերդյան (սեպտեմբերի 27, 1957(1957-09-27), Մրգավան, Արտաշատի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ - մայիսի 26, 1992(1992-05-26), Երասխ, Արարատի շրջան, Հայաստան), հայ ազատամարտիկ։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Սովորել և ավարտել է Մրգավանի միջնակարգ դպրոցը։ Ուսումը շարունակել է Երևանի թիվ 42 պրոֆ․ ուսումնարանում և ստացել է որակյալ դերձակի կրթություն։ 1975-1977 թթ․ ծառայել է սովետական բանակում։ Աշխատել է Արտաշատ քաղաքի թիվ 2 շինվարչությունում, գալանտերեա-տրիկոտաժի ֆաբրիկայում։ 1980թ․ ամուսնացել է, ունի երեք երեխա՝ մեկ աղջիկ՝ Անի, երկու տղա՝ Վահե, Դավիթ։ Մասնակցել է Գորիսի, Կապանի, Երասխավանի, Քարակերտի ինքնապաշտպանական մարտերին։ 1992թմայիսի 26-ին Երասխավանում, մարտադաշտում վիրավոր ընկերներին օգնելիս, թշնամու գնդակից վիրավորվում և մահանում է։ Թաղված է Մրգավան գյուղի գերեզմանատանը։ Մրգավանի փողոցներից մեկը կոչել են Գեղամ Խուդավերդյանի անունով։ Գյուղի կենտրոնում՝ մշակույթի տան դիմաց կանգնեցված է Գեղամ Խուդավերդյանի կիսանդրին, որի բացման արարողությունը տեղի է ունեցել 2009 թվականի մայիսի 7-ին։

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Երևան-Արտաշատ, «Անահիտ» հրատարակչություն, «Մեր քարեղեն ոգին» (խմբ․ Յուրա Պետրոսյան), 1996, էջ 67-68