Գելզենբերգ (ճամբար)
Տեսակ | Համակենտրոնացման ճամբար[1] |
---|---|
Երկիր | ![]() |
Տեղագրություն | Գելզենկիրխեն |
Ղեկավար կազմակերպություն | Բուխենվալդ համակենտրոնացման ճամբար[1] |
Կոորդինատներ: 51°32′24.000000099997″ հս․ լ. 7°3′3.9960001000016″ ավ. ե. / 51.54000000002777426° հս․. լ. 7.051110000027778213° ավ. ե. և Կոորդինատներ: 51°30′1e-07″ հս․ լ. 7°4′59.880000100001″ ավ. ե. / 51.500000000028° հս․. լ. 7.08330000002777815° ավ. ե.{{#coordinates:}}: cannot have more than one primary tag per page[1] |
Գելզենբերգ (գերմ.՝ Gelsenberg), Բուխենվալդի լրացուցիչ համակենտրոնացման ճամբարը: Այն գտնվել է Նացիստական Գերմանիայի տարածքում՝ Գելզենկիրխեն-Հորստ շրջանի Գելզենկիրխեն քաղաքում:
Բովանդակություն
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Այս ներքին համակենտրոնացման ճամբարում պահվել են մոտավորապես 2000 հունգար կանայք՝ հրեական արմատներով: Գելզենբերգում այդ կանայք պահվում էին, որպեսզի կատարեն հանրօգուտ աշխատանք. այն է, շինհրապարակների մաքրում «Gelsenberg Benzin AG» ընկերության տարածքներում 1944 թվականի ամռանը:
Նույն թվականի սեպտեմբերին տեղի ունեցած ուժեղ ռմբակոծության ժամանակ ավերվում է ջրածնային գործարանը և հրեա կալանավորներից մոտավորապես 150-ը կնքում են իրենց մահկանացուն: Մի քանի ողջ մնացած ծանր վիրավորված կալանավորներին տեղափոխում են Գելզենկիրխենի քաղաքային հիվանդանոց: Համակենտրոնացման ճամբարը այսպիսով ինքնըստինքյան լուծարվում է: Դրանից հետո, 1944 թվականի սեպտեմբերի կեսերին ճամբարի ողջ մնացած բանտարկյալներին տեղափոխում են Զյոմմերդայի լրացուցիչ համակենտրոնացման ճամբար, որը Թյուրինգիայում էր. այստեղ կանայք աշխատանքի անցան «Rheinmetall Borsig AG» ֆիրմայում: Մնացած կանանց տեղափոխեցին Էսսեն՝ Բուխենվալդի այլ լրացուցիչ համակենտրոնացման ճամբարներ:
1948 թվականին Գելզենկիրխենի Հրեական մշակութային համայնքի (Jüdischen Kultusgemeinde Gelsenkirchen) նախաձեռնությամբ «Gelsenberg-Benzin AG» ավերված գործարանի տարածքում պաշտոնապես բացվում է ռմբակոծությանը զոհ գնացած կանանց հիշատակն հավերժացնող հուշարձանը: Այս հուշարձանը մի քանի անգամ տեղափոխվում է 1950-ից 1955 թվականներն ընկած ժամանակահատվածում: Այսօր այն տեղադրված է Գելզենկիրխեն քաղաքի հարավային գերեզմանոցի հատվածում՝ նախկին ռմբապաստարանի հարակից տարածքում:
Չնայած այն փաստին, որ դեռևս 1948 թվականի հակաֆաշիստական կազմակերպության (Vereinigung der Verfolgten des Naziregimes) պարագլուխ Ավգուստ Ֆոլմերը պայքար էր մղում նացիստ հանցագործների դեմ, որոնք աշխատել են ՍՍ-ի հրամանով, միայն 1953 թվականին առաջին անգամ պաշտոնապես հայտարավեց ճամբարի գոյության մասին:
Գելզենկենտրոնում (գերմ.՝ Gelsenzentrum), որն իրենից ներկայացնում է Գելզենկիրխենի քաղաքային և նորագույն պատմության կենտրոնը, այսօր պահպանվում են պատմական փաստաթղթեր, որոնք վերաբերում են Գելզենբերգ համակենտրոնացման ճամբարին[2]:
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 The United States Holocaust Memorial Museum encyclopedia of camps and ghettos, 1933-1945 / G. P. Megargee — IU Press, 2009.
- ↑ http://www.gelsenzentrum.de (գերմ.) Лагерь Гельзенберг.(в формате PDF), со списком имён жертв на веб-странице GELSENZENTRUM
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Eugen Kogon: Der SS-Staat. Das System der deutschen Konzentrationslager. Verlag Karl Alber (Freiburg), München 1946.
- Benjamin B. Ferencz: Lohn des Grauens. die Entschädigung jüdischer Zwangsarbeiter — ein offenes Kapitel deutscher Nachkriegsgeschichte. Campus Verlag, Frankfurt/M. 1986.
- David A. Hackett (Hrsg.): Der Buchenwald-Report. Bericht über das Konzentrationslager Buchenwald bei Weimar. Verlag Beck, München 1996.
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Das Gelsenberglager - eine exemplarische Betrachtung, bei Gelsenzentrum - Portal für Stadt- und Zeitgeschichte in Gelsenkirchen. (Գերմաներեն)
![]() |
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Գելզենբերգ (ճամբար) կատեգորիայում։ |