Jump to content

Գեդեոն Միրաղյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գեդեոն Միրաղյան
Ծնվել էհունիսի 28, 1859(1859-06-28)[1]
ԾննդավայրԹիֆլիս, Ռուսական կայսրություն[1]
Մահացել էհունվարի 27, 1919(1919-01-27)[1] (59 տարեկան)
Մահվան վայրԹիֆլիս, Վրաստանի Դեմոկրատական Հանրապետություն[1]
ԿրթությունՆերսիսյան դպրոց
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն
Ազգությունհայ
Մասնագիտությունդերասան և ուսուցիչ
ԱշխատավայրՆերսիսյան դպրոց[1]

Գեդեոն Բարսեղի Միրաղյան (հունիսի 28, 1859(1859-06-28)[1], Թիֆլիս, Ռուսական կայսրություն[1] - հունվարի 27, 1919(1919-01-27)[1], Թիֆլիս, Վրաստանի Դեմոկրատական Հանրապետություն[1]), հայ դերասան և մանկավարժ։

Գևորգ Միրաղյանի եղբայրը։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Գեդեոն Միրաղյանը ծնվել է Թիֆլիսում։ 1887 թվականից դասավանդել է Հավլաբարի (Թիֆլիս) ծխական, Ներսիսյան, Արհեստավորաց դպրոցներում։ Պրոֆեսիոնալ թատրոնի բեմ է բարձրացել 1884 թվականին։ 1889 թվականից խաղացել է նաև վրացական թատրոնում՝ Գեդևանով ազգանունով։ Եղել է կատակերգական և բնութագրական դերերի լավագույն մեկնաբան։

Լավագույն անձնավորումներից են՝ Պեպո, Գիժ Մոզի, Զամբախով, Իսայի (Գաբրիել Սունդուկյանի «Պեպո», «Քանդած օջախ», «Խաթաբալա»), Բոբչինսկի (Գոգոլի «Ռևիզոր»), Պոլոնիուս (Շեքսպիրի «Համլետ»)։ Հեղինակ է մի շարք թարգմանությունների (Ա․ Ցագարելիի «Սիբիրական»-ը, 1908, և այլն)։ Աշխատակցել է «Գեղարվեստ», «Հուշարար», «Մշակ» և այլ պարբերականների։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 614