Գևորգ Միրաղյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Գևորգ Միրաղյան
Ծնվել էհունվարի 20, 1840(1840-01-20)
ԾննդավայրԹիֆլիս, Վրացական նահանգ, Ռուսական կայսրություն
Մահացել էհունվարի 22, 1875(1875-01-22) (35 տարեկանում)
Մահվան վայրԹիֆլիս, Ռուսական կայսրություն
ԿրթությունՆերսիսեան դպրոց
Ազգությունհայ
Մասնագիտությունդերասան և մանկավարժ

Գևորգ Բարսեղի Միրաղյան (հունվարի 20, 1840(1840-01-20), Թիֆլիս, Վրացական նահանգ, Ռուսական կայսրություն - հունվարի 22, 1875(1875-01-22), Թիֆլիս, Ռուսական կայսրություն), հայ դերասան, մանկավարժ։

Գեդեոն Միրաղյանի եղբայրը։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գևորգ Միրաղյանը ծնվել է Թիֆլիսում։ 1864 թվականին ավարտել է Ներսիսյան դպրոցը, ապա սովորել Կլասիկական գիմնազիայում։ 1869-1875 թվականներին ռուսաց լեզու և թվաբանություն է դասավանդել Սուրբ Գևորգ եկեղեցու երկսեռ դպրոցում։ Թատերական գործունեությունն սկսել է 1864 թվականից։ 1867-1869 թվականներին խաղացել է Վահունի բեմական անունով։ Եղել է ռեալիստական ուղղության կատակերգակ դերասան, աչքի ընկել հայկական կենցաղային պիեսներում[1]։

Դերեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Օսկան Պետրովիչ` Սունդուկյանի «Օսկան Պետրովիչը դժոխքում»
  • Իսայի՝ Սունդուկյանի «Խաթաբալա»
  • Սուրաթով՝ Սունդուկյանի «Էլի մեկ զոհ»
  • Ժոզեֆ՝ «Կարդինալ Ռիշելիե»
  • Եղել է Գիքոյի (Սունդուկյանի «Պեպո») առաջին դերակատարը հայ բեմում (1871)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Ով ով է: Հայեր» հանրագիտարան, հատոր երկրորդ, գլխավոր խմբագիր՝ Հովհաննես Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատարակչություն, Երևան, 2007:
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 615 CC-BY-SA-icon-80x15.png