Գացանիա փայլուն
Գացանիա փայլուն | |
![]() Գացանիա փայլուն | |
Դասակարգում | |
Թագավորություն | Բույսեր (Plantae) |
Ենթատիպ | Սերմնավոր բույսեր (Spermatophytes) |
Կարգ | Աստղածաղկավորներ (Asterales) |
Ընտանիք | Աստղածաղկազգիներ (Asteraceae) |
Ենթաընտանիք | Եղերդակայիններ (Cichorioideae) |
Տրիբա | Arctotideae |
Ցեղ | Գացանիա (Gazania) |
Տեսակ | Գացանիա փայլուն (G. rigens) |
Միջազգային անվանում | |
Gazania rigens |
Գացանիա փայլուն, աստղածաղիկավորների ընտանիքին պատկանող միամյա ցածրաաճ բույս՝ մոխրականաչավուն տերևներով և ամուր ընձյուղներով։ Ծագում է Հարավային Աֆրիկայից։
Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծաղիկները խոշոր են, նարնջադեղին, պսակաթերթիկների վրա սև օղակներով, բացվում են միայն պարզ, արևոտ օրերին։ Փայլուն գացանիայից բացի, մշակության մեջ հանդիպում են նաև հետևյալ տեսակները.
- երկարացողուն (բազմամյա ծաղկաբույս է, ունի ոսկեդեղին խոշոր ծաղիկներ, որոնց տրամագիծը հասնում է մինչև 25 սանտիմետրի),
- Պոտսի (ծաղիկներն ունեն մինչև 12 սմ տրամագիծ և երկար կոթուններ, աչքի է ընկնում ուժեղ աճով, տերևները դեպի վեր են ուղղված)։
Ցանքը կատարում են ջերմոցներում ապրիլի երկրորդ կեսին։ Սերմնաբույսերը խնամում են կիսաչոր, արևոտ պայմաններում։ Գացանիայի սածիլները վատ են տանում ավելորդ խոնավությունը։ Դաշտ կարելի է տեղափոխել միայն առողջ, լավ զարգացած սածիլները, այլապես բույսերը կորցնում են իրենց դեկորատիվ հատկանիշը։ Չափազանց շոգադիմացկուն և երաշտադիմացկուն բույսեր են։
Տարածվածություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Հեռանկարային են մեր հանրապետության ցածրադիր գոտու պայմանների համար (Արարատյան դաշտ, Վայք, Մեղրի, հյուսիսարևելյան շրջաններ)։ Հիմնականում օգտագործում են կտրելու ծաղիկ ստանալու համար և ծաղկադեկորատիվ ձևավորումներում[1]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Լ․Վ․ Հարությունյան, Քո շրջապատի ծաղիկները, Երևան, Արևիկ, 1987
|
|