Գարուն (նկար, Մանե)
Գարուն | |
---|---|
տեսակ | գեղանկար |
նկարիչ | Էդուարդ Մանե[1] |
տարի | 1881[1] |
բարձրություն | 74 սանտիմետր |
լայնություն | 51,5 սանտիմետր |
ժանր | դիմապատկեր |
նյութ | յուղաներկ[1] և կտավ[1] |
գտնվում է | Գեթի կենտրոն[1] |
հավաքածու | Փոլ Գեթթի թանգարան[1] |
պատկերված են
| |
Ծանոթագրություններ | |
Le Printemps by Édouard Manet Վիքիպահեստում |
«Գարուն» (ֆր.՝ Printemps, Jeanne de Marsy), ֆրանսիացի գեղանկարիչ, իմպրեսիոնիզմի հիմնադիրներից Էդուարդ Մանեի նկարներից։ Այս ստեղծագործությունը հեղինակը վրձնել է 1882 թվականին։ Յուղաներկով կտավի չափերն են 74 × 51,5 սմ։
Այսօր «Գարուն» ստեղծագործությունը պահպանվում և ցուցադրվում է Փոլ Գեթիի թանգարանում (Լոս Անջելես, ԱՄՆ)։
Նկարագիր
[խմբագրել | խմբագրել կոդը]«Գարուն» ստեղծագործությունը Մանեն նկարել է որպես քառանկարի մի մաս։ Բայց շարքը չի ավարտել։ Մանեն երկրորդ՝ «Աշուն» նկարը ստեղծելուց մեկ տարի անց մահացել է[2]։ Նկարում ֆրանսիացի դերասանուհի Ժաննա դը Մարսին է՝ ծաղկավոր զգեստով։ Ձեռքին հովանոց է։ Գլխին՝ շորագլխարկ։ Կինը կանգնած է փարթամ բուսականության և կապույտ երկնքի ֆոնին։ Սա արվեստի առաջին ստեղծագործությունն է, որը երբևէ հրապարակվել է գունավոր տպագրությամբ[3]։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Նկարն առաջին անգամ ցուցադրվել է Փարիզյան սալոնում 1882 թվականին և համարվել է հեղինակի վերջին մեծ հաջողությունը սալոնում[4]։
2014 թվականի նոյեմբերին Գեթի կենտրոնը 65 միլիոն դոլարով ձեռք է բերել նկարը[5]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 http://www.getty.edu/art/collection/objects/268843/edouard-manet-le-printemps-jeanne-demarsy-french-1881/
- ↑ Craig Nakano (2014 թ․ նոյեմբերի 5). «Getty breaks record with $65.1-million purchase of Manet's 'Spring'». Los Angeles Times. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ մայիսի 9-ին. Վերցված է 2021 թ․ հունիսի 1-ին.
- ↑ «Edouard Manet (1832-1883) , Le Printemps». christies.com. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ հուլիսի 20-ին. Վերցված է 2017 թ․ հունիսի 26-ին.
- ↑ «Jeanne (Spring) (Getty Museum)». The J. Paul Getty in Los Angeles. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ օգոստոսի 25-ին. Վերցված է 2017 թ․ հունիսի 26-ին.
- ↑ «Édouard Manet's Spring Now at the Getty Museum». getty.edu. 2014 թ․ նոյեմբերի 25. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հունիսի 2-ին. Վերցված է 2017 թ․ հունիսի 26-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գարուն (նկար, Մանե)» հոդվածին։ |