Գարուն (նկար, Արչիմբոլդո)
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Գարուն (այլ կիրառումներ)
Գարուն | |
---|---|
տեսակ | գեղանկար |
նկարիչ | Ջուզեպպե Արչիմբոլդո[1] |
տարի | 1573 |
բարձրություն | 76 ± 1 սանտիմետր[2] |
լայնություն | 63,5 ± 0,1 սանտիմետր[2] |
ժանր | այլաբանություն[3] |
նյութ | յուղաներկ[1] և կտավ[1] |
գտնվում է | Louvre storage (depot)? |
հավաքածու | Լուվրի գեղանկարի բաժին[1] |
սեփականատեր | Ֆրանսիական պետություն |
հիմնական թեմա | գարուն |
մասն է | Չորս եղանակ |
պատկերված են
| |
կայք | |
Ծանոթագրություններ | |
Spring (Arcimboldo, 1573) Վիքիպահեստում |
«Գարուն» (իտալ.՝ la Primavera), իտալացի նկարիչ Ջուզեպպե Արչիմբոլդոյի (իտալ.՝ Giuseppe Arcimboldo, 1527-1593) նկարներից, ստեղծված 1573 թվականին։ Նկարված է կտավի վրա, յուղաներկով։ Այսօր ցուցադրվում է Լուվրի թանգարանում[4]։ Չափեր` 76 х 64 սմ։
Նկարգրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]«Գարունը» այլաբանական նկար է` Արչիմբոլդոյի «Տարվա եղանակները» շարքից։ Այն խորհրդանշում է երիտասարդությունը` երեք նմանատիպ նկարների հետ միասին («Ամառ», «Աշուն», «Ձմեռ»։ Գարնան կերպարը լիարժեք է դառնում ծաղիկներով և տերևներով։ Նկարն արվել է մուգ հագեցած ֆոնով, որը պատկերը դարձրել է առավել գեղեցիկ և լուսավոր։ Գարունը հանդերձներում ներկայացնում է այդ ժամանակի նորաձևությունը։ Չափազանց զարդարված հանդերձը` բարձր օձիքով` ձևավորված բազմազան տերևներով, հիրիկնիներով և վայրի հատապտուղներով։ Օձիքը նկարված է եղել գարնանային սպիտակ ծաղիկներով։ Մազերը հավաքված են բազմազան ծաղիկներից և նման է խճանկար փնջի։ Սանրվածքը պսակում է մեծ սպիտակ շուշանը` մաքրության խորհրդանիշը։ Նրա դեմքը կազմված է մանր սպիտակ և լուսավոր վարդագույն ծաղիկներից Այտերի և կզակի փոխարեն կարմիր վարդեր են։ Նրա շուրթերը արված են վառ ծաղկաթերթերից, քիթը և բերանը արված են չբացված շուշաններից, ականջը` կարմիր կամելիաներից։ Պատկերը ավարտում է ծաղկային հանդերձանքը[5]։ Հավանաբար հարդարված շրջանակը ավելացվել է XVII դարում[4].
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Արչիմբոլդոն իր անսովոր ստեղծագործությունն արել է Մաքսիմալիան II-ի ժամանակ։ Նկարիչը այն որպես նվեր է ստեղծել Մաքսիմալիան II-ի համար։ Որպես գնահատանք վարպետին` Մաքսիմալիանը մասնակցում է 1571 թվականի փառատոնին Արչիմբոլդոյի ղեկավարությամբ»[6]։
Նկարներ «Տարվա եղանակները» շարքից
[խմբագրել | խմբագրել կոդը]-
[[Աշուն, 1573 թվական, Լուվր
-
Ամառ, 1573 թվական, Լուվր
-
Ձմեռ, 1573 թվական, Լուվր
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 https://collections.louvre.fr/ark:/53355/cl010065015
- ↑ 2,0 2,1 Joconde (ֆր.) — 1975.
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 3,6 3,7 3,8 JocondeLab — 2014.
- ↑ 4,0 4,1 «Giuseppe ARCIMBOLDO. Le Printemps». Louvre. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 11-ին.(չաշխատող հղում)
- ↑ ««Весна», Джузеппе Арчимбольдо — описание картины». Музеи мира. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 11-ին.
- ↑ «Секреты «Четырех сезонов» Джузеппе Арчимбольдо - феноменального художника XVI века, который объединил еду и искусство». Культурология.рф. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 11-ին.