Գարուն, ամառ, աշուն, ձմեռ․․․ և նորից գարուն (ֆիլմ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox cinema.png
Գարուն, ամառ, աշուն, ձմեռ․․․ և նորից գարուն
봄 여름 가을 겨울 그리고 봄 և Bom, Yeorum, Gaeul, Gyeowool… Geurigo Bom
Երկիր Flag of South Korea.svg Հարավային Կորեա
Flag of Germany.svg Գերմանիա
Ժանր դրամա[1][2][3][4]
Թվական 2003
Լեզու կորեերեն
Ռեժիսոր Կիմ Կի Դուկ[5][1][2][4]
Պրոդյուսեր Karl Baumgartner
Սցենարի հեղինակ Կիմ Կի Դուկ
Դերակատարներ Կիմ Կի Դուկ[5][6][3], Seo Jae-kyeong, Պակ Չինա[4], Kim Yeong-min[5][4], Choi Min, Ji Dae-han[4] և Ha Yeo-jin
Մոնտաժ Կիմ Կի Դուկ
Տևողություն 103 րոպե
Պաշտոնական կայքէջ
Siot base.svg Այս էջում կա կորեերեն տեքստ։ Առանց արևելաասիական լեզուների գրերի օժանդակ ծրագրի՝ դուք կարող եք կորեերեն պայմանանշանների փոխարեն տեսնել հարցականներ կամ այլ նշաններ։

«Գարուն, ամառ, աշուն, ձմեռ․․․ և նորից գարուն» (կոր.՝ 봄여름가을겨울 그리고 봄 Пом, ёрым, каыль, кёуль, кыриго пом), Հարավ Կորեացի ռեժիսոր Կիմ Կի Դուկի գեղարվեստական ֆիլմը։

Բովանդակություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Լեռնային խաղաղ վայրում, որտեղ կյանքը ենթարկվում է բնության ռիթմին, լճի մակերեսին գտնվում է պագոդան։ Նրա բնակիչներն են ծեր վանական բժիշկը և նրա երիտասարդ սանը։ Թեև Բարձրագույն Ճշմարտությունից ծերունուն բաժանում է միայն մահկանացու շերտը, սակայն նա ի զորու չէ կանխել սպասվելիք իրադարձությունները, այնպես, ինչպես ոչ ոք չի կարող կանգնեցնել տարվա եղանակների հերթափոխը։ Այդպես անցնում են գարունը, ամառը, աշունը, ձմեռը, և նորից գալիս է գարուն։

Գարուն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ուսուցիչը դաստիարակում է տասը տարեկան տղային։ Սովորեցնում է, թե ինչպես պետք է տարբերակել բուժիչ և թունավոր խոտաբույսերը։ Մի անգամ տղան չարաճճիություն է անում և քար կապում ձկան, գորտի և օձի վրա։ Կենդանիներից երկուսը սատկում են։ Վանականը, փորձելով հասկացնել տղային իր արարքի դաժանությունը, նրա մեջքին քար է կապում՝ միաժամանակ ասելով, որ գլխավոր պատիժը լինելու է նրա ներսում։

Ամառ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տղան արդեն մեծացել է, դարձել պատանի։ Մի կին ուսուցչի մոտ է բերում իր հիվանդ դստերը։ Վանականն սկսում է բուժումը, իսկ նրա սանը աչքը չի հեռացնում գեղեցիկ հյուրից։ Սկզբում պատանու ուշադրությունը մերժվում է աղջկա կողմից, սակայն ի վերջո նրանց միջև առաջանում է սիրային կապ։ Ծերունին յուրովի է արձագանքում դրան՝ նշելով, որ կատարվել է այն, ինչ պետք է կատարվեր, սակայն աղջկան ուղարկում է տուն։ Պատանին ևս լքում է ուսուցչին։

Աշուն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծերունին ամսագրից տեղեկանում է, որ 30-ամյա մի տղամարդ խանդի հողի վրա սպանել է կնոջը և փախուստի դիմել։ Նա հասկանում է, որ մարդասպանն իր աշակերտն է, ով շուտով վերադառնում է ճգնավորության։ Ուսուցիչը նրան տանջանքների է ենթարկում, մասնավորապես, ստիպում է տախտակամածի վրա փորագրել զայրույթը մեղմող բուդդայական սուտրա։ Այդ ժամանակ հանցագործին ձերբակալելու նպատակով գալիս են ոստիկանները։ Ուսուցիչն ասում է, որ տղամարդը նախ պետք է ավարտի աշխատանքը։ Վերջինս աշխատում է ամբողջ գիշեր և ավարտելով ուժասպառ ընկնում գետնին։ Ուսուցիչը և ոստիկանները սուտրայի բառերը գունավորում են։ Աշակերտին տանելուց հետո ուսուցիչը ինքնահրկիզում է իրականացնում։

Ձմեռ[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատիժը կրելուց հետո աշակերտը, ով արդեն հասուն տղամարդ է, վերադառնում է պագոդա։ Նա հայտնաբերում է ֆիզիկական վարժությունների կատարման մասին տետրը և սկսում կատարել։ Նրա մոտ է գալիս դեմքը կապած մի կին՝ բերելով իր երեխային։ Գիշերը կինը հեռանում է և խեղդվում լճում։ Տղամարդը սառույցից քանդակում է Բուդդայի արձանը, իսկ մյուսը, որն իրեն էր մնացել իր ուսուցչից, բարձրացնում է լեռան վրա։

Ճգնավորի դերը կատարել է ռեժիսոր Կիմ Կի Դուկը։

Նորից գարուն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կղզում նորից գարուն է։ Վանականն զբաղվում է նոր աշակերտի դաստիարակությամբ։ Նա այնպիսին է, ինչպիսին ինքն էր։ Տղան գնում է այն վայրը, որտեղ մանուկ հասակում խաղում էր վանականը և տանջում կրիային՝ ծիծաղելով այնպես, ինչպես տղան ֆիլմի սկզբում։

Գեղարվեստական առանձնահատկություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Սյուժեի բոլոր մասերն իրականում զարգանում են տարվա այն եղանակին, որը նշված է։

Պարգևներ և Награды и номинации[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2003 - մրցանակ «Հանդիսատեսի համակարանք» Սան Սեբաստիանի կինոփառատոնի ժամանակ
  • 2003 - մրցանակ «European Film Awards»-ում «Միջազգային ֆիլմ» կատեգորիայում
  • 2003 - հինգ մրցանակ Լոկարնոյի կինոփառատոնում
  • 2004 - Գրան պրի Pacific Meridian միջազգային երկրորդ կինափառատոնի ժամանակ լավագույն լիամետրաժ ֆիլմի համար
  • 2006 - «Բոդիլ» մրցանակ լավագույն ոչ ամերիկյան ֆիլմի համար

Երաժշտություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմի ավարտին հնչող «Չոնսոն արիրան» երգը կատարում է Կիմ Յոնիմը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]