Jump to content

Գարիկ Կարապետյան (ծանրամարտիկ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գարիկ Կարապետյան
Անձնական տեղեկություն
Սեռ՝արական
Մասնագիտացումծանրամարտիկ
Երկիր Հայաստան
Ծննդյան ամսաթիվհունիսի 11, 2003(2003-06-11) (22 տարեկան)
ԾննդավայրԳյումրի, Հայաստան[1]

Գարիկ Կարապետյան (հունիսի 11, 2003(2003-06-11), Գյումրի, Հայաստան[1]), հայ ծանրամարտիկ, Եվրոպայի մեծահասակների 2023 և 2025 թվականների չեմպիոն (Երևան)։ Ծանրամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունում ընդհանուր առմամբ նա նվաճել է 7 ոսկե, 2 արծաթե և 1 բրոնզե մեդալ։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Գարիկ Կարապետյանը ծնվել է 2003 թվականի հունիսի 11-ին Գյումրիում։

Առաջին լուրջ հաջողությանը ծանրամարտում հասել է 2018 թվականին, երբ Իտալիայի Միլան քաղաքում կայացած Եվրոպայի պատանեկան առաջնությունում երկամարտի 261 կգ արդյունքով (պոկում՝ 115 կգ, հրում՝ 146 կգ) դարձել է մինչև 85 կգ քաշային կարգի հաղթող[2]։

2019 թվականին նա արծաթե մեդալներ է նվաճել աշխարհի ու Եվրոպայի երիտասարդական առաջնություններում[3]։

Հաջորդ լուրջ նվաճմանը Գարիկը հասել է 2021 թվականին։ Տաշքենդում (Ուզբեկստան) անցկացված աշխարհի երիտասարդական առաջնությունում երկամարտի 355 կգ արդյունքով (պոկում՝ 162 կգ, հրում՝ 193 կգ) դարձել է մինչև 96 կգ քաշային կարգի հաղթող[4]։

Նույն թվականի Եվրոպայի երիտասարդական առաջնությունում նա դարձել է փոխչեմպիոն։

2022 թվականին Գարիկն արձանագրել է «ոսկե» դուբլ. նախ Հունաստանի Հերակլիոն քաղաքում դարձել է աշխարհի երիտասարդների չեմպիոն (96 կգ քաշային կարգ, 170 կգ + 200 կգ = 370 կգ), այնուհետև հաղթել է Ալբանիայի Դուրես քաղաքում կայացած Եվրոպայի երիտասարդական առաջնությունում (96 կգ քաշային կարգ, 171 կգ + 196 կգ = 367 կգ)։

2023 թվականի ապրիլի 22-ին Գարիկն արձանագրել է մեծահասակների մրցաշարում իր առաջին մեծ հաջողությունը։ Երևանում անցկացված Եվրոպայի առաջնությունում մինչև 102 կգ քաշային կարգում նա դարձել է աշխարհամասի չեմպիոն։ Պոկում վարժությունում նա բարձրացրել է 178 կգ, իսկ հրում վարժությունում՝ 214 կգ։ Երկամարտի 392 կգ արդյունքով 5 կգ-ով առաջ է անցել վրացի Իրակլի Չխեիձեից[5]։

Բուխարեստում (Ռումինիա) անցնող ծանրամարտի Եվրոպայի մինչև 20 տարեկանների առաջնությունում՝ 102 կգ քաշային կարգում, 2023 թվականի օգոստոսի 1-ին Գարիկ Կարապետյանը զբաղեցրեց առաջին հորիզոնականը։ Մարզիկը երկամարտի արդյունքում գրանցեց 386 կգ արդյունք և փոքր ոսկե մեդալներ նվաճեց թե՛ պոկում (181 կգ) և թե՛ հրում (205 կգ) վարժություններում, ինչպես նաև պատանիների աշխարհի ռեկորդ գրանցեց պոկում վարժությունում[6][7]։

2023 թվականի նոյեմբերին Մեքսիկայի Գվադալախարա քաղաքում կայացած աշխարհի երիտասարդական առաջնությունում երկամարտի 378 կգ արդյունքով (175 կգ + 203 կգ) նա երրորդ անգամ դարձել է աշխարհի չեմպիոն[8]։

Քիշնևում կայացած Եվրոպայի 2025 թվականի առաջնությունում մինչև 109 կգ քաշային կարգում երկամարտի 411 կգ արդյունքով նվաճել է ոսկե մեդալ[9]։

Կարևոր արդյունքներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Տարի Անցկացման վայր Քաշ Պոկում (կգ) Հրում (կգ) Երկամարտ Տեղ
1 2 3 Արդյունք Տեղ 1 2 3 Արդյունք Տեղ
Եվրոպայի առաջնություն
2025 Մոլդովա Քիշնև, Մոլդովա 109 կգ 180 180 185 185 1st 212 220 226 226 1st 411 1st
2023 Հայաստան Երևան, Հայաստան 102 կգ 172 178 178 178 1st 208 214 - 214 2nd 377 1st[10]
Աշխարհի երիտասարդական առաջնություն
2023 Մեքսիկա Գվադալախարա, Մեքսիկա 102 կգ 175 1 203 3 378 1st
2022 Հունաստան Հերակլիոն, Հունաստան 96 կգ 170 1 200 3 370 1st
2021 Ուզբեկստան Տաշքենդ, Ուզբեկստան 96 կգ 162 2 193 2 355 1st
Եվրոպայի պատանեկան առաջնություն (մինչև 17 տարեկան).
2019 Իսրայել Էյլաթ, Իսրայել 96 կգ 145 150 155 155 180 190 190 190 2nd 345 2nd [11]
Եվրոպայի պատանեկան առաջնություն (մինչև 15 տարեկան).
2018 Իտալիա Սան Դոնատո Միլանեզե, Իտալիա 85 կգ 115 1st 146 1st 261 1st

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 19-ամյա գյումրեցի Գարիկ Կարապետյանը դարձավ Եվրոպայի չեմպիոն՝ սահմանելով նոր ռեկորդներ
  2. «Արխիվացված պատճենը». iwrp.net. Արխիվացված է օրիգինալից 2023 թ․ ապրիլի 18-ին. Վերցված է 2023 թ․ ապրիլի 22-ին.
  3. «Արխիվացված պատճենը». iwrp.net. Արխիվացված է օրիգինալից 2023 թ․ ապրիլի 22-ին. Վերցված է 2023 թ․ ապրիլի 22-ին.
  4. «Արխիվացված պատճենը». iwrp.net. Արխիվացված է օրիգինալից 2023 թ․ ապրիլի 22-ին. Վերցված է 2023 թ․ ապրիլի 22-ին.
  5. «Արխիվացված պատճենը». iwrp.net. Արխիվացված է օրիգինալից 2023 թ․ ապրիլի 22-ին. Վերցված է 2023 թ․ ապրիլի 22-ին.
  6. Գարիկ Կարապետյանը՝ ծանրամարտի մինչև 20 տարեկանների Եվրոպայի չեմպիոն
  7. 20-ամյա Գարիկ Կարապետյանը՝ Եվրոպայի չեմպիոն
  8. Արմենիա, Sputnik (20231123T0801+0400). «Ծանրորդ Գարիկ Կարապետյանը դարձել է երիտասարդների աշխարհի չեմպիոն». Sputnik Արմենիա (ամհարերեն). Վերցված է 2023 թ․ նոյեմբերի 24-ին.
  9. «Գարիկ Կարապետյանը՝ ծանրամարտի Եվրոպայի կրկնակի չեմպիոն, Սիմոն Մարտիր». Armsport.am. 2025 թ․ ապրիլի 20. Վերցված է 2025 թ․ ապրիլի 21-ին.
  10. Ծանրորդ Գարիկ Կարապետյանը դարձավ Եվրոպայի առաջնության չեմպիոն
  11. «EWFED Result Database». Արխիվացված է օրիգինալից ۶ فوریه ۲۰۲۰-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]