Գարեգին Մուրադյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Գարեգին Մուրադյան
Ծնվել է1836
ԾննդավայրՏավուշ, Ադրբեջան
Մահացել է1903
Մահվան վայրԻզմիր, Զմյուռնիայի սանջակ, Այդինի վիլայեթ, Օսմանյան կայսրություն
Ազգությունհայ
ԿրթությունՆերսիսեան դպրոց

Գարեգին Գրիգորի Մուրադյան (1836 թվական, գյուղ՝ Տավուշ (այժմ՝ Թովուզ, ՀՍՍՀ Շամշադինի շրջանում) —1903 թվական, Զմյուռնիա), հայ եկեղեցական գործիչ, մանկավարժ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ավարտել է Ներսիսյան դպրոցը, հայոց լեզու և պատմություն դասավանդել նույն դպրոցում։ 1865—1866 թվականներին ուսուցչություն է արել Կոստանդնուպոլսում։ 1867 թվականին նշանակվել է Երուսաղեմի Սուրբ Հակոբ վանքի ժառանգավորաց դպրոցի տեսուչ։ Խմբագրել է «Սիոն» ամսագիրը։ 1869 թվականին ձեռնադրվել է վարդապետ, 1879 թվականին՝ եպիսկոպոս։ 1877 թվականին ընտրվել է Զմյուռնիայի հոգևոր վիճակի առաջնորդ։ Գևորգ Դ կաթողիկոսի մահից (1882 թվական) հետո երկու անգամ առաջադրվել է հայոց կաթողիկոսի թեկնածու (1884 թվականին և 1885 թվականին), բայց Ալեքսանդր III ցարը չի հաստատել։ 1888 թվականին հրաժարվել է պաշտոնից, մոտ տասը տարի Կոստանդնուպոլսում զբաղվել քարոզչական և մանկավարժական գործունեությամբ, 1898 թվականին՝ կրկին ընտրվել Զմյուռնիայի առաջնորդ։ Հրատարակել է կրոնաեկեղեցական («Պատմություն Նոր կտակարանի․․․», 1871 թվական, «․․․Պատմություն քրիստոնեական եկեղեցվո», 1898 թվական), քերականական և այլ բնույթի գրքեր, կատարել թարգմանություններ։ 1860 թվականին, «Կռունկ Հայոց աշխարհին» ամսագրում հրատարակել է ազգային լուսավորության հարցին նվիրված հոդվածներ, որտեղ բանավիճելով Ս․ Նազարյանի դեմ, մերժել է եկեղեցու բարեփոխման նրա առաջարկը, կրթության գործում առաջնությունը վերապահել եկեղեցուն և կրոնին։ «Պատմություն Հայաստանյայց Առաքելական եկեղեցու», Երուսաղեմ, 1872։ «Երկու խոսք Ռուսաստանի հայոց կրոնական և կրթական վիճակին վրա», ԿՊ, 1888։ Պետրոս Շանշյանց, Թ․, 1898։ «Ակնարկ մը Մելքիսեդեկ Մուրատյանց արքեպիսկոպոսի գործունեության շուրջ», ԿՊ, 1929։

Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Պատմություն Հայաստանյայց Առաքելական սուրբ եկեղեցվո, Երուսաղեմ, 1872։
  • Երկու խօսք Ռուսաստանի հայոց կրօնական և կրթական վիճակին վերայ, ԿՊ, 1888։
  • Պետրոս Շանշեանց, Թ․, 1898։
  • Պատմութիւն քրիստոնէական եկեղեցւոյ, Գալաց, 1898:
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 94 CC-BY-SA-icon-80x15.png