Գառնուկ Շոնը: Ֆերմերի լամաները

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox cinema.png
Գառնուկ Շոնը: Ֆերմերի լամաները
Գառնուկ Շոնը։ Ֆերմերի լամաները.jpg
Տեսակհեռուստաֆիլմ
Հիմնված էShaun the Sheep?
ՊրոդյուսերՆիք Փարք
ԵրկիրFlag of the United Kingdom.svg Միացյալ Թագավորություն
ԸնկերությունԱարդման անիմեյշն
ԴիստրիբյուտորBBC և Նեթֆլիքս
Տևողություն28 րոպե
ՊրիկվելՇոն գառնուկը
Թվական2015

«Գառնուկ Շոնը։ Ֆերմերի լամաները» (անգլ.՝ «Shaun the Sheep: The Farmer's Llamas»), 2015 թվականի բրիտանական կարճամետրաժ մուլտֆիլմ։ Ռեժիսորը Ջեյ Գրեյսն է։ Հիմնված է Նիք Փարքի «Գառնուկ Շոնը» մուլտսերիալի վրա (2007-2014)։ Մուլտֆիլմի պրեմիերան ԱՄՆ-ում կայացել է նոյեմբերի 13-ին[1], իսկ Մեծ Բրիտանիայում՝ դեկտեմբերի 26-ին` Նվերների օրը, «BBC One» հեռուստանկերությունով[2]։ DVD-ով թողարկվել է 2016 թվականի փետրվարի 8-ին[3]։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆերմերն ու Բիտցերը գնում են շուկա, որտեղ պետք է ներկայացնեն իրենց տորթը։ Պատահաբար այդտեղ է հայտնվում նաև գառնուկ Շոնը։ Շուկայում նա ծանոթանում է երեք լամաների հետ, որոնց վաճառելու նպատակով շուկա էր բերել մի հնդկացի կին։ Աճուրդի ժամանակ Շոնն այնպես է անում, որ ֆերմերը գնի այդ լամաներին։

Ամբողջ խումբը վերադառնում է ֆերմա։ Ֆերմերը հրաժարվում է զբաղվել լամաներով, որովհետև նրանք բացարձակապես անկառավարելի էին։ Լամաների ամբողջ պատասխանատվությունն ընկնում է շան վրա։ Սկզբում ոչխարներին դուր են գալիս նոր կենդանիները, և նրանք միասին ֆուտբոլ են խաղում։ Բայց աստիճանաբար նրանց հարաբերությունները վատանում են։ Լամաները իրենց շատ վատ էին պահում․ ուրախանում էին, զվարճանում և ավերում ֆերման։ Դրանից հետո լամաները սկսում են չարաճճիություններ անել նաև տանը։ Ֆերմերին փակում են պահարանի մեջ, իսկ Բիտցերին թողնում են դռան հետևում։ Շոնին և Բիտցերին հաջողվում է լամաներին փակել վանդակի մեջ, բայց նրանք կարողանում են կոտրել երկաթե դուռը։ Ապա նաև Շոնին վտարում են տանիք՝ հուսալով, որ կայծակի միջոցով կազատվեն նրանից։ Սակայն Շոնին փրկում է փոքրիկ Տիմին, ով կարողանում է հնարամտորեն լամաներին տրանսի մեջ գցել դատարկ շշերի օգնությամբ։

Ֆերմերը գնում է շուկա, որտեղ աճուրդի ժամանակ վաճառում է ատելի լամաներին, բայց պատահաբար գնում է ռնգեղջյուր։ Մուլտֆիլմն ավարտվում է ֆերմերի ճիչով։

Գրախոսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

«Common Sense Media» ընկերությունից Մելիսա Կամաչոն մոլտֆիլմը գնահատել է չորս միավորով (5-ից)՝ ասելով. «Շոնի բոլոր տարիքի երկրպագուները այս արկածը կարող են համարել հրաշալի լրացում «Aardman»-ի խնայատուփում»[4]։

Էդ Պաուերը «The Daily Telegraph»-ից նույնպես մուլտֆիլմը գնահատել է չորս միավորով (5-ից)։ Նա նշել է, որ «երեխաները, իհարկե, կսիրեն մուլտֆիլմի յուրաքանչյուր վայրկյանը․ Նվերների օրվա երեկոյան ցուցադրվող մուլտֆիլմը, իրականացրել է իր առջև դրված խնդիրը»[5]։

Էդ Լյուն «Toon Zone»-ից նշել է, որ թեև մուլտֆիլմը ամբողջ ընթացքում պահպանել է իր նկատմամբ հետաքրքրությունը և արժանացել ծիծաղի, սակայն սյուժեն այստեղ ավելին չէ, քան սովորական յոթ րոպեանոց սերիայում[6]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]