Գանձակի ապստամբություն (1920)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Գանձակի խռովություն (հայտնի է նաև Գյանջայի խռովությունադրբ.՝ Gəncə üsyanı), մուսավաթականների հակաբոլշևիկյան ապստամբությունը Գանձակյում ընդդեմ խորհրդային կարգերի։ Ապստամբներին սատարում Էին վրաց մենշևիկները, ինչպես նաև Անտանտի պետությունները։ Ապստամբությունը ղեկավարում Էին Կովկասում թուրքական զորքերի հրամանատար Նուրի փաշան, գեներալ Ջավադ բեյ Շիխլինսկին, գեներալ Թեյմուր Նովրուզովը և ուրիշներ։ Ապստամբների թիվը կազմում Էր 10—12 հազար մարդ՝ երեք հրետանային մարտկոցով։ 1920-ի մայիսի 26-ին ապստամբները գրավեցին Գանձակի մուսուլմանական թաղամասը, զինաթափեցին 20-րդ հրաձգային դիվիզիայի ստորաբաժանումները և փորձեցին գրավել երկաթուղային կայարանը։ Ապստամբությունը ճնշելու համար Գանձակ ժամանեցին 11-րդ կարմիր բանակի զորամասերը։ Խորհրդային Ադրբեջանի կառավարությունը Գանձակ ուղարկեց արտակարգ կոմիսարներ Մոլա Հաֆըզ Էֆենդիևին և Համիդ Սուլթանովին։

1920-ի մայիսի 31-ին կարմիր բանակի զորամասերին հաջողվեց ճնշել ապստամությունը։



Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 110