Gangnam Style

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Գանգնամ ստայլից)
«Gangnam Style»
Փսիի երգը «PSY's Best 6th Part 1» ալբոմից
Թողարկված Հուլիսի 15, 2012 (2012-07-15)

«Գանգնամ սթայլ» (անգլ.՝ Gangnam Style, կոր.՝ 강남스타일, IPA։ [kaŋnam sɯtʰail]), հարավկորեացի երաժիշտ Փսիի 2012 թվականի քեյ-փոփ ժանրի սինգլ է։

Երգը թողարկվել է 2012 թվականի հուլիսի 15-ին՝ որպես նրա վեցերորդ ալբոմի գլխավոր սինգլ։ 2014 թվականի մայիսի 11-ի դրությամբ տեսահոլովակը YouTube վիդեոհոսթինգում ունի ավելի քան 2 011 601 247 դիտում, որն բացարձակ ռեկորդ է այդ վիդեոհոսթինգի համար։

«Գանգնամ սթայլ» արտահայտությունը կորեական նորաբանություն է, որի հիմքում ընկած է Սեուլի Քանգնամ թաղամասի ապրելակերպը։ Երգն իր ուղեկցող տեսահոլովակով հանրության դատին ներկայացվեց 2012 թ. օգոստոսին՝ իր մեծ ազդեցությունը թողնելով փոփ մշակույթի վրա։ Նրա շուրջ ձևավորվեցին բազմազան կարծիքներ։ Առավել աչքի են ընկնում Gangnam Style-ի գրավիչ ռիթմն ու Փսիի ծիծաղաշարժ պարային շարժումները։ 2012 թ. սեպտեմբերի 20-ի կատարումը Գինեսի ռեկորդների գրքում ճանաչվեց որպես Յութուբյան տիրությում ամենից շատ հավանությունների արժանացած տեսանյութը։ Այնուհետև հոլովակն արժանացավ MTV-ի Europe Music Awards մրցանակին։