Գայանե Շիլաջյան
Գայանե Շիլաջյան | |
---|---|
![]() | |
Ծնվել է | հունիսի 19, 1965 (57 տարեկան) |
Ծննդավայր | Մոսկվա, ԽՍՀՄ |
Կրթություն | Մ Իպոլիտով-Իվանովի անվան երաժշտական մանկավարժական ինստիտուտ |
Մասնագիտություն | պրոդյուսեր |
Պարգևներ և մրցանակներ |
Գայանե Ազարիկի Շիլաջյան (հունիսի 19, 1965, Մոսկվա, ԽՍՀՄ), ռուս երաժշտական պրոդյուսեր և մշակույթի աշխատող։ Մոսկվայի «Ռուսական ֆիլհարմոնիկ» սիմֆոնիկ նվագախմբի ստեղծման նախաձեռնող, տնօրեն, գլխավոր պրոդյուսեր և գեղարվեստական ղեկավար[1][2]։ Մի շարք համերգային ծրագրերի հեղինակ[3]։ Ռուսաստանի Դաշնության մշակույթի վաստակավոր գործիչ (2006)։ Մոսկվա քաղաքի արվեստի պատվավոր գործիչ (2018)։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Գայանե Շիլաջյանը ծնվել է 1965 թվականի հունիսի 19-ին, Մոսկվայում։ Հայրը՝ Ազարիկ Երվանդի Շիլաջյանը, պատվավոր երկաթուղային է, աշխատել է Լիխոբորի կայարանում որպես երկաթուղային փոխադրումների պետ։ Մայրը՝ Վալենտինա Ավագի Շիլաջյանը, բժիշկ է[4]։
1985 թվականին ավարտել է Իպպոլիտով-Իվանովի անվան երաժշտական մանկավարժական ինստիտուտը` «դաշնամուր» մասնագիտությամբ։ Հինգ տարի հետո՝ 1990 թվականին, ավարտել է Համամիութենական հեռակա ֆինանսա-տնտեսական ինստիտուտը՝ «վարկերի կառավարում» մասնագիտությամբ[4]։
1990-1993 թվականներին, որպես գլխավոր ադմինիստրատոր, մասնակցել է Մոսկվայի «Նոր օպերա» քաղաքային թատրոնի (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր՝ Եվգենի Կոլոբով) ստեղծմանը[4]։ 1993-1998 թվականներին եղել է Մոսկվայի «Հելիկոն-օպերա» երաժշտական թատրոնի փոխտնօրենը (գեղարվեստական ղեկավար և գլխավոր ռեժիսոր՝ Դմիտրի Բերտման)[4]։ 1998 թվականի ապրիլին դարձել է «Ռուսական ֆիլհարմոնիա ТВ-6 Մոսկվա» սիմֆոնիկ նվագախմբի տնօրենը։ 1998 թվականի օգոստոսին ֆինանսական ճգնաժամի պատճառով ТВ-6 հեռուստաալիքը դադարեցրել է նվագախմբի ֆինանսավորումը և Շիլաջյանը դիմել է Մոսկվայի քաղաքապետ Յուրի Լուժկովին՝ ТВ-6 նվագախմբի հիման վրա քաղաքային սիմֆոնիկ նվագախումբ ստեղծելու առաջարկով։ 1998 թվականի հոկտեմբերից Շիլաջյանը մասնակցել է Մոսկվայի «Ռուսական ֆիլհարմոնիա» սիմֆոնիկ նվագախմբի ստեղծմանը[4][5]։ 2000 թվականի ապրիլին Մոսկվայի կառավարության մշակույթի պետական կոմիտեն ստեղծել է Ռուսաստանի ֆիլհարմոնիա սիմֆոնիկ նվագախումբը որպես պետական մշակութային հաստատություն և ֆինանսավորում ստացել 2001 թվականից։ Շիլաջյանը, որպես նվագախմբի տնօրեն, 2001 թվականի մարտի 19-ին Մոսկվայի կոնսերվատորիայի մեծ դահլիճում նոր կարգավիճակով կազմակերպել է կոլեկտիվի առաջին համերգը[4]։ 2011 թվականին դարձել է նվագախմբի գլխավոր դիրիժոր Դմիտրի Յուրովսկու հրավերի նախաձեռնողը[6]։ Մասնակցել է Ռուսաստանի ֆիլհարմոնիա նվագախմբի Barcelona ալբոմի Queen խմբի նախագծի ստեղծմանը, որտեղ այդ ալբոմն առաջին անգամ հնչել է սիմֆոնիկ կատարմամբ։ Նախագծի պրեմիերան տեղի է ունեցել 2018 թվականի նոյեմբերին՝ Կրեմլի պետական պալատում[7]։
Գայանե Շիլաջյանը առաջիններից է, ով սկսել է իրականացնել մուլտիմեդիա նախագծեր` դասական երաժշտության կատարումը համատեղելով գեղանկարչության հետ։ Բացի այդ, Շիլաջյանը նվագախմբի մուլտիմեդիա նախագծերի հեղինակ է[8][9]։
2018 թվականին Մոսկվայի քաղաքապետի ընտրություններում եղել է Սերգեյ Սոբյանինի վստահված անձը[10]։
Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- «Մոսկվայի 850 -ամյակի հիշատակի» մեդալ (1997)[4],
- Ռուս կառավարիչների ֆորումի «Հայրենական կառավարման զարգացման գործում մեծ ավանդի համար» դիպլոմ (2004 թվականի ապրիլ)[11],
- Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի «Ռուսաստանի լավագույն կառավարիչ» կոչում (2004)[4],
- «Տարվա կին տնօրեն» 6-րդ մոսկովյան մրցույթի հաղթող «Մշակույթ» անվանակարգում (2005)[4],
- Ռուսաստանի Դաշնության մշակույթի վաստակավոր գործիչ (13 փետրվարի, 2006)[12],
- Մոսկվայի մրցանակի դափնեկիր «Երաժշտական արվեստ» անվանակարգում (2012)[13][14],
- Moscow Life & Bussiness Awards մրցանակ (2018)[15],
- «Մոսկվա քաղաքի արվեստի պատվավոր գործիչ» կոչում (2018)[16][17],
- Պատվո նշան «Օրենսդրության և պառլամենտարիզմի զարգացման գործում վաստակի համար» (5 հունիսի, 2019),
- «Մոսկվայի քաղաքային դումա։ 25 տարի» հոբելյանական մեդալ (2019)[18]։
Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]
Որդի՝ Հարի Ալեքսանդրովիչ Ֆեդոտով (ծն.՝ 1987)[4]:
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «Оркестр Москвы «Русская филармония»։ meloman.ru։ Վերցված է 2020-01-27
- ↑ «Оркестр "Русская филармония" и победительница "Евровидения" исполнят песни группы ABBA»։ ТАСС։ 2017-10-22։ Վերցված է 2020-01-27
- ↑ Анна Русских (2018-03-26)։ «Музыкальные хиты Голливуда»։ moscultura.ru։ Վերցված է 2020-01-27
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 4,6 4,7 4,8 4,9 «Шиладжян Гаянэ Азариковна»։ rusperson.com։ Վերցված է 2020-01-27
- ↑ Юрина Екатерина (2019-07-30)։ «Гаянэ Шиладжян: "Русская филармония" - это трамплин от нуля к какому-то пониманию музыки"»։ cetre.ru։ Վերցված է 2020-01-27
- ↑ «Дмитрий Юровский: “В оркестре – ни одного равнодушного лица!»։ classicalmusicnews.ru։ 2013-05-25։ Վերցված է 2020-01-27
- ↑ Стребкова Виктория (2018-03-27)։ «Cимфонический оркестр — это не скучно»։ musecube.org։ Վերցված է 2020-01-27
- ↑ «Оркестр "Русская филармония" откроет сезон мультимедийным Реквиемом Верди»։ m24.ru։ 2016-09-27։ Վերցված է 2020-01-27
- ↑ «Реквием Верди в Страстную пятницу»։ moscultura.ru։ 2018-04-13։ Վերցված է 2020-01-27
- ↑ «Доверенные лица»։ sobyanin.ru։ Վերցված է 2020-01-27
- ↑ «Директор Симфонического оркестра Москвы «Русская филармония» Гаянэ Шиладждян»։ orchestra.ru։ Արխիվացված է օրիգինալից 2008-08-19-ին։ Վերցված է 2020-01-27
- ↑ «Указ Президента Российской Федерации от 13.02.2006 г. № 104»։ Վերցված է 2020-01-27
- ↑ «Мэр Москвы наградил премиями деятелей литературы и искусства»։ tvkultura.ru։ 2012-07-02։ Արխիվացված է օրիգինալից 2020-01-28-ին։ Վերցված է 2020-01-27
- ↑ «Сергей Собянин вручил премии в области литературы и искусства за 2012 год»։ iz.ru։ 2012-08-30։ Վերցված է 2020-01-27
- ↑ «Гаянэ Шиладжян получила премию The Moscow Life&Bussiness Awards»։ newsmuz.com։ 2018-12-05։ Վերցված է 2020-01-27
- ↑ «Гаянэ Шиладжян получила звание «Почётный деятель искусств города Москвы»»։ intermedia.ru։ 2018-03-16։ Վերցված է 2020-01-27
- ↑ «О награждении знаком отличия и присвоении почетных званий города Москвы»։ 2018-02-22։ Վերցված է 2020-01-27
- ↑ «Выдающиеся москвичи отмечены наградами Мосгордумы»։ duma.mos.ru։ 2019-07-03։ Արխիվացված է օրիգինալից 2019-10-17-ին։ Վերցված է 2020-01-27
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- «Гаянэ Шиладжян»։ pressmia.ru։ Արխիվացված է օրիգինալից 2019-02-18-ին։ Վերցված է 2020-01-27
- «Гаянэ Шиладжян»։ orchestra.ru։ Արխիվացված է օրիգինալից 2018-05-10-ին։ Վերցված է 2020-01-27
- Писарева Екатерина (2017-10-11)։ ««Мы работаем нон-стоп – как фабрика». Директор оркестра «Русская Филармония» о новых форматах и невыгодных гастролях»։ forbes.ru։ Վերցված է 2020-01-27