Գալյաշ Լևչիկ
Գալյաշ Լևչիկ | |
|---|---|
| Ծնվել է | հուլիսի 20, 1880 |
| Ծննդավայր | Սլոնիմ, Գրոդնոյի նահանգ, Վիլնայի գլխավոր նահանգապետարան, Ռուսական կայսրություն |
| Վախճանվել է | 1944 |
| Վախճանի վայր | Վարշավա, Գեներալ-նահանգապետություն, Նացիստական Գերմանիա |
| Մասնագիտություն | թարգմանիչ, բանաստեղծ, բելոռուսագետ, իմիջմեյքեր, գրող, հրապարակախոս և երաժիշտ |
| Լեզու | բելառուսերեն |
| Կրթություն | Q56751684? |
Գալյաշ Լևչիկ (իրական անունը՝ Իլյա Միխայլովիչ Լևկովիչ, բելառուս․՝ Гальяш Леўчык, հուլիսի 20, 1880, Սլոնիմ, Գրոդնոյի նահանգ, Վիլնայի գլխավոր նահանգապետարան, Ռուսական կայսրություն - 1944, Վարշավա, Գեներալ-նահանգապետություն, Նացիստական Գերմանիա)[1], բելառուս բանաստեղծ, գրականագետ, թարգմանիչ, հավաքածուներ ունեցող։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Դարբնի որդի է։ Սլոնիմսկի գավառական դպրոցի շրջանավարտն է եղել։ Աշխատել է հաշտարար դատարանի գրասենյակում, ապա Սլոնիմում՝ որպես դատական քննիչ։ 1904-1920 թվականներին ապրել է Վարշավայում, քաղաքապետարանում աշխատել է որպես գծագրող։ Դասախոսություններ է կարդացել արվեստի դպրոցում։
1920 թվականին միացել է արևմտաբելառուսական պոեզիայի հեղափոխական-ռոմանտիկական շարժմանը։
Վարշավայում նա միջոցներ է հավաքել արձակագիր և հրապարակախոս Սերգեյ Պոլույանի ստեղեծագործությունների ժողովածուի հետմահու հրատարակման համար, փնտրել և գնել է լեհ արիստոկրատներից թղթեր, տպագիր նյութեր, բելառուսական տպագիր հրատարակություններ։ Սլոնիմի իր տանը նա ունեցել է մեծ գրադարան, որտեղ հավաքված էր գրեթե ամեն ինչ, ինչ հրատարակված էր բելառուսերենով․ «Նաշա նիվա», «Գոմոն» թերթերի բոլոր տարեգրքերը, «Мужыцкай праўды»-ի որոշ համարներ, Ֆ․ Բոգուշևիչի, Վ․ Դումինա-Մարտինկևիչ, Յակուբ Կոլաս, Յանկա Կուպալայի և այլոց ստեղծագորություններ, այն ամենը, ինչ հրատարակվել էր «Загляне сонца і ў наша ваконца» կազմակերպությունում, Մ․ Ֆեդերովսկու «Lud Białoruski» բոլոր հատորները, որոնք հեղինակը նվիրել է Լևչիկին[2]։
Լինելով մեթոդիստական եկեղեցու ծխական՝ նա մասնակցել է գյուղերում բելառուսական դպրոցների կազմակերպման առաքելությանը։
1942 թվականի Գալյաշ Լևչիկի կինը ձերբակալվել է Լեհական ընդդիմությանն աջակցելու համար (նրա տանը հայտաբերվել է լեհական դրոշ՝ արծվի պատկերով) և գնդակահարվել է Սլոնիմի մոտ գտնվող Պետրոլովիցկի լեռան վրա[3]։ Գալյաշն այդ ժամանակ մնացել է առանց միջոցների, չի կարողացել նույնիսկ Վարշավայի նախկին բնակարանը ստանալ և 1944 թվականին մահացել է սովից։
Ստեղծագործություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]
1908 թվականին Լևչիկն առաջին անգամ տպագրվել է «Նաշա նիվա» թերթում, 1912 թվականին Վիլնյուսում հրատարակել է իր առաջին բանաստեղծությունների ժողովածուն`«Чыжык беларускі»:
Տպագրվել է «Авадзень», «Маланка» հումորային ամսագրերում, համագործակցել բելառուսական «Заранка» մանկական ամսագրի հետ։
Հավաքել է բելառուսական ժողովրդական բանահյուսության, ժողովրդական կավագործության նմուշներ։
Լեհերենից բելառուսերեն թարգմանել է Յուլիուշ Սլովացկու, Վ. Սիրոկոմլյայի, Մ. Կոնոպնիցիկայայի, Կազիմեժ Պշերվա-Տետմայերի և այլոց աշխատանքները։
1980 թվականին բելառուս գրականագետ Յանկա Սոլոմևիչը հավաքել և հրատարակել է Գալյաշ Լևչիկի ընտրյալ ստեղծագործությունները` «Բախտ և հաց» վերնագրով։
Գաղափարախոսության տարածում
[խմբագրել | խմբագրել կոդը]«Чыжык Беларускi» ժողովածուի «Хто адрокся сваiх, Хто стыдацца нас стаў I прылiп да чужых, — Каб ён свету не знаў!..» բանաստեղծությունը բելառուս պարտիզանների Մեծ հայրենական պատերազմի ժամանակ տարածել են թռուցիկների և ընդհատակյա հրատարակությունների միջոցով՝ որպես պարտիզանական բանահյուսություն։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Календарыюм(չաշխատող հղում) «Czasopis» Nr 09/09
- ↑ Краса і сіла Гальяш Леўчык(չաշխատող հղում) Міхась Скобла, 5 ліпеня 2000 г. Звязда
- ↑ Жыў у Слоніме паэт Արխիվացված 2016-03-05 Wayback Machine Газета Слонімская №685 от 14.07.2010
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Туронак Ю. Пра Гальляша Леўчыка // Беларускі каляндар. Беласток, 1980.
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գալյաշ Լևչիկ» հոդվածին։ |
|
- Հուլիսի 20 ծնունդներ
- 1880 ծնունդներ
- Ռուսական կայսրությունում ծնվածներ
- 1944 մահեր
- Վարշավա քաղաքում մահացածներ
- Անձինք այբբենական կարգով
- Գրողներ այբբենական կարգով
- Բելառուս բանաստեղծներ
- Բելառուս գրականագետներ
- Բելառուս թարգմանիչներ
- 20-րդ դարի բանաստեղծներ
- Բանաստեղծներ այբբենական կարգով
- Բելառուս երաժիշտներ
- Բելառուս հրապարակախոսներ