Գալինա Կուլակովա
Գալինա Կուլակովա | |
---|---|
![]() | |
Անձնական տեղեկություն | |
Սեռ՝ | իգական |
Բնօրինակ անուն՝ | Галина Кулакова |
Մասնագիտացում՝ | դահուկորդ և մարզիչ |
Երկիր՝ | ![]() ![]() |
Ծննդյան ամսաթիվ՝ | ապրիլի 29, 1942[1][2] (80 տարեկան) |
Ծննդավայր՝ | Q25725422?, Q19836734?, Իլյինսկի շրջան, Պերմի շրջան, ՌԽՖՍՀ, Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն |
160 սմ | |
Քաշ՝ | 57 կգ |
Գալինա Ալեքսեևնա Կուլակովա (ռուս.՝ Галина Алексеевна Кулакова, ապրիլի 29, 1942[1][2], Q25725422?, Q19836734?, Իլյինսկի շրջան, Պերմի շրջան, ՌԽՖՍՀ, Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն), խորհրդային դահուկորդուհի, Օլիմպիական խաղերի քառակի չեմպիոն, աշխարհի իննակի չեմպիոն, աշխարհի գավաթակիր, 39 անգամ դարձել է ԽՍՀՄ չեմպիոն։ ԽՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետ (1970), Ռուսաստանի վաստակավոր մարզիչ։ Հանդես է եկել «Труд» միությունում։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Գալինա Կուլակովան ծնվել է 1942 թվականի ապրիլի 29-ին Ուդմուրտական ԻԽՍՀ Վոտկինսկի շրջանի Լոգաչի գյուղում, բազմազավակ ընտանիքում (2 եղբայր և 7 քույր)։ Ազգությամբ ուդմուրտ է[3]։ Հայրը զոհվել է ռազմաճակատում։ Գալինա Կուլակովան պատանեկան տարիքում որպես կթվորուհի աշխատել է «Վոտկինսկի» սովխոզում։ Դահուկավազքով լրջորեն զբաղվել սկսել է Պյոտր Նայմուշինի ղեկավարությամբ։ 1962 թվականին ավարտել է Իժևսկի մանկավարժական ուսումնարանը։ Սովորել է նաև Պրոկոպևսկի ֆիզկուլտուրայի տեխնիկումում[4]։
ԽՍՀՄ հավաքականի կազմում Գալինա Կուլակովան սկսել է հանդես գալ 1967 թվականից։
- 1972 թվականին Սապորոյում անցկացված Օլիմպիական խաղերի ժամանակ Գալինա Կուլակովան նվաճել է բոլոր հնարավոր ոսկե մեդալները (10 կմ, 5 կմ և փոխանցավազք 3х5 կմ)։
- 1976 թվականի Օլիմպիական խաղերի ժամանակ Գալինա Կուլակովան ոսկե մեդալի է արժանացել 3х5 կմ փոխանցավազքում։
- Օլիմպիական խաղերի արծաթե մեդալների է արժանացել 1968 (5 կմ, Գալինա Կուլակովան ընկել է վերջնագծից 500 մ հեռավորության վրա, ինչի պատճառով շվեդուհի Տոյնի Գուստաֆսոնը նրանից առաջ է անցել) և 1980 թվականներին (փոխանցավազք 4х5 կմ),
- Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալների է արժանացել 1968 (փոխանցավազք 3х5 կմ) և 1976 թվականներին (5 կմ),
- 1974 թվականին Ֆալունում անցկազված Օլիմպիական խաղերի ժամանակ նույնպես Գալինա Կուլակովան վաստակել է բոլոր հնարավոր ոսկե մեդալները (10 կմ, 5 կմ և 4х5 կմ),
- 1970 թվականին Գալինա Կուլակովան աշխարհի չեմպիոն է դարձել 5 կմ դահուկավազքում և 3х5 կմ փոխանցավազքում,
- 39 անգամ դարձել է ԽՍՀՄ չեմպիոն 5 կմ (1969, 1973, 1974, 1975, 1977, 1979), 10 կմ (1969, 1970, 1971, 1972, 1973, 1974, 1975, 1977, 1978, 1979, 1982), 20 կմ (1977, 1978, 1979, 1980, 1981), 30 կմ (1975, 1976, 1977, 1979, 1980), փոխանցավազք 4х5 կմ (1967, 1969, 1970, 1971, 1972, 1973, 1974, 1975, 1976, 1978, 1979, 1981),
- Աշխարհի գավաթի առաջին առաջնության հաղթող 1978/79:
1970 թվականի աշխարհ առաջնությունից առաջ ենթադրվում էր, որ Գալինա Կուլակովան կվաստակի բոլոր հնարավոր ոսկե մեդալները, սակայն տեղի է ունեցել անկանխատեսելին։ ԽՍՀՄ գավաթի առաջնության ժամանակ Գալինա Կուլակովային հենց վազքուղուց տարել են Սվերդլովսկի հիվանդանոցներից մեկը, որտեղ նրան վիրահատել են, որից հետո բավական երկար ժամանակ է պահանջվել ապաքինվելու և նորից քայլել սովորելու համար։ Այդ վիրահատությունից հետո պահանջվում էր երեք ամիս պահպանել անկողնային ռեժիմ, սակայն Գալինա Կուլակովան, հակառակ բոլոր կանխատեսումներին ու զգուշացումներին, վիրահատությունից ընդամենը մի քանի շաբաթ անց վերսկսում է մարզումները։ Չեխոսլովակիայում անցկացված աշխարհի առաջնության ժամանակ Գալինա Կուլակովան հաղթում է փոխանցավազքի իր հատվածում։
1976 թվականին Ինսբրուքում անցկացված Օլիմպիական խաղերի ժամանակ երրորդ տեղն է գրավել 5 կմ մրցատարածությունում, սակայն էֆեդրինի օգտագործման պատճառով (Միջազգային օլիմպիական կոմիտեն հաստատել է, որ նա դա կաթեցրել է քթին որպես դեղամիջոց գրիպի դեմ) զրկվել է բրոնզե մեդալից։ Այդ մրցանակը բաժին է հասել խորհրդային դահուկորդուհի Նինա Բալդիչյովային, ով վերջնագծին էր հասել չորրորդը։ Այնուամենայնիվ, Կուլակովան չի զրկվել մյուս մրցություններին (10 կմ և փոխանցավազք) մասնակցելու իրավունքից։
Գալինա Կուլակովան իր մարզական կարիերան ավարտել է 1982 թվականին։
1984 թվականին Միջազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Խուան Անտոնիո Սամարանչը Գալինա Կուլակովային պարգևատրել է արծաթե Օլիմպիական շքանշանով։
Ներկայում Գալինա Կուլակովան բնակվում է Իտալմաս գյուղում, որտեղ գործում է նրա տուն-թանգարանը[5][6]։ 2007 թվականին Իժևսկում՝ Յակ-Բոդինսկի ճանապարհի 14-րդ կիլոմետրի վրա բացվել է «Գալինա Կուլակովայի անվան մարզական-առողջարարային դահուկավազքի կենտրոնը»[7]։
Պետական պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Լենինի շքանշան (1972)
- «Պատվո նշան» 3 շքանշան (1970, 1976)
- Մեդալ «Աշխատանքային գերազանցության համար» (1968)
- «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» IV աստիճանի շքանշան (1997)
- Ռուսաստանի Դաշնության ֆիզկուլտուրայի վաստակավոր աշխատող (2008)
Այլ պարգևներ և կոչումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Արծաթե Օլիմպիական շքանշան[8]
- Իժևսկի պատվավոր քաղաքացի (1988)[9]
- Ուդմուրթական հանրապետության պատվավոր քաղաքացի
- Ուդմուրթական հանրապետության ֆիզկուլտուրայի վաստակավոր աշխատող
- «Ֆիզկուլտուրայի և սպորտի զարգացման գործում ունեցած ներդրման համար» նշան (1992)
- Ուդմուրտիայի XX դարի լավագույն մարզուհի[10]
Հետաքրքիր փաստեր[խմբագրել | խմբագրել կոդը]
- Իժևսկում՝ Իժևսկի լճակի ափին, տեղադրվել է «Ժողովուրդների բարեկամության» հուշարձան, որը ժողովուրդը կոչում է «Կուլակովայի դահուկներ»[11],
- Լոգաչի գյուղը, որտեղ ծնվել է Գալինա Կուլակովան, Վոտկինսկի հէկի կառուցումից հետո անցել է ջրի տակ, սակայն այն վայրը, որտեղ եղել է Կուլակովայի հայրական տունը, մնացել է ջրից դուրս՝ ձևավորելով փոքրիկ կղզի[12],
- Սպորտով ակտիվորեն զբաղվելու տարիներին Գալինա Կուլակովայի պուլսը րոպեում զարկել է 36 անգամ։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 Кулакова Галина Алексеевна // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
- ↑ 2,0 2,1 Encyclopædia Britannica
- ↑ Этот день в советской истории — 16.09. Выносливая гордость Удмуртии
- ↑ Марсальский, Г. Спортивная жемчужина Кузбасса / Беседу вела М. Хобаткова // Комсомольская правда. — 2004. — 17 августа (№ 152). — С. 7. [Прокопьевский техникум физической культуры]
- ↑ «Лыжи за печкой стоят»։ Արխիվացված է օրիգինալից 2010-12-17-ին։ Վերցված է 2016-05-06
- ↑ Прославленная лыжница Галина Кулакова стала хозяйкой музея — «Спорт-Экспресс», 30 апреля 2001
- ↑ «К дню рождения Галины Кулаковой власти Удмуртии подготовили отличный подарок»։ Արխիվացված է օրիգինալից 2013-06-17-ին։ Վերցված է 2016-05-06
- ↑ «Олимпийская идея в знаках, символах, наградах»։ Արխիվացված է օրիգինալից 2009-04-13-ին։ Վերցված է 2016-05-06
- ↑ Ершова Э. Ю.։ «Кулакова Галина Алексеевна»։ Արխիվացված օրիգինալից 2012-11-21-ին։ Վերցված է 2012-10-27
- ↑ Кулакова Галина Алексеевна(չաշխատող հղում) — Регион Пресс
- ↑ «В Ижевске обновили «Лыжи Кулаковой»»։ Արխիվացված է օրիգինալից 2009-04-16-ին։ Վերցված է 2009-04-16
- ↑ Интервью с Кулаковой в 2002 году(չաշխատող հղում)
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Գալինա Կուլակով Archived 2011-01-20 at the Wayback Machine. - օլիմպիական վիճակագրություն (անգլ.)
- Великие спортсмены XX века. Галина Кулакова Archived 2016-03-04 at the Wayback Machine.
- Գալինա Կուլակովան ski.ru կայքում
- Հարցազրույց Գալինա Կուլակովայի հետ 2002 թվականին(չաշխատող հղում)
- Հարցազրույց Գալինա Կուլակովայի հետ 2014 թվականին Archived 2014-02-19 at the Wayback Machine. (ռուս.)
|
- Ապրիլի 29 ծնունդներ
- 1942 ծնունդներ
- Ապրող անձինք
- Անձինք այբբենական կարգով
- Ռուս դահուկորդներ
- Ռուս օլիմպիական չեմպիոններ
- Ռուսաստանի վաստակավոր մարզիչներ
- ԽՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետներ
- «Պատվո նշան» շքանշանի ասպետներ
- «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 4-րդ աստիճանի շքանշանի ասպետներ
- ԽՍՀՄ օլիմպիական չեմպիոններ