Գազ կանաչ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գազ կանաչ
Դասակարգում
Թագավորություն  Բույսեր (Plantae)
Ենթատիպ Սերմնավոր բույսեր (Spermatophytes)
Կարգ Բակլածաղկավորներ (Fabales)
Ընտանիք Բակլազգիներ (Fabaceae)
Ենթաընտանիք Բակլայիններ (Faboideae)
Տրիբա Galegeae
Ցեղ Գազ (Astragalus)
Տեսակ Գազ կանաչ (A. viridis)
Միջազգային անվանում
Astragalus viridis

Գազ կանաչ (լատին․՝ Astragalus viridis Bunge), բակլազգիների ընտանիքի, գազ ցեղի բույս։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Թուփ է` 30-50 սմ բարձրությամբ։ Բնի կեղևը դարչնագույն է։ Տերևները կազմված են 5-8 զույգ նշտարաձև կամ գնդաձև 1-1,5 սմ երկարությամբ և 0,2-0,4 սմ լայնությամբ տերևիկներից։ Ծաղկաբույլերը օվալաձև են։ Ծաղկակիրները 2-3 անգամ երկար են տերևներից։ Պսակը բաց կապտակարմիր է։ Ունդերը թեթևակի աղեղնաձև ծռված են։

Տարածվածություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարածված է Կովկասում, Իրանում, Հայկական բարձրավանդակում։ Հայաստան տարածքում հանդիպում է Սևանի ավազանում, Արարատյան դաշտում, Վայքում, միջին և վերին լեռնային գոտիներում, չոր, քարքարոտ թեքությունների վրա։ Էկոլոգիական խումբը՝ XI[1]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Հարությունյան Լ․ Վ․, Հարությունյան Ս․ Լ․, Հայաստանի դենդրոֆլորան, հ. 2, Երևան, «Լույս հրատարակչություն», 1985, էջ 70։