Jump to content

Գադ Հորովից

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գադ Հորովից
Ծնվել է1936[1]
ԾննդավայրԵրուսաղեմ, Բրիտանական կայսրություն
Քաղաքացիություն Կանադա
ԿրթությունՄաքԳիլի համալսարան, Հարվարդի համալսարան, Մանիտոբայի համալսարան և Camp Massad?
Գիտական աստիճանփիլիսոփայության դոկտոր
Մասնագիտությունքաղաքագետ
ԱշխատատուՏորոնտոյի համալսարան

Գադ Գորովից (անգլ.՝ Gad Horowitz, 1936[1], Երուսաղեմ, Բրիտանական կայսրություն), կանադացի քաղաքագետ, Տորոնտոյի համալսարանի վաստակավոր պրոֆեսոր։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Գադ Հորովիցը ծնվել է Երուսաղեմում։ Նրա ծնողները տեղափոխվել են Կանադա, երբ Գադը 2 տարեկան էր։ Նա ապրել և մեծացել է Կալգարիում, Վինդպեգում և Մոնրեալում[2]։

Մանիտոբայի համալսարանի համալսարանում ստացել է բակլավրի աստիճան, իսկ 1959 թվականին ՄաքԳիլի համալսարանում՝ մագիստրոսի կոչում՝ պաշտպանելով ատենախոսություն «Mosca and Mills: Ruling Class and Power Elite» թեմայով[2][3]։ 1965 թվականին ստացել է դոկտորի աստիճան (Ph.D.) Հարվարդի համալսարանում՝ պաշտպալելով ատենախոսություն «Canadian Labor in Politics: The trade unions and the CCF-NDP, 1937-62» թեմայով[4], որ գրել է Սեմ Բիրի (Sam Beer) ղեկավարությամբ[2]։

Գորովիցը մասնագիտացած է աշխատանքային տեսության ոլորտում։ Հայտնի է նրանով, որ առաջինն է առաջարկել «կարմիր թորիներ» տերմինը՝ Լուիս Հարցի «հատվածների տեսությունը» կիրառելով կանադական քաղաքական մշակույթի և գաղափարախոսական զարգացման վերաբերյալ իր «Պահպանողականությունը, լիբերալիզմն ու սոցիալիզմը Կանադայում․ մեկնաբանութուն» («Conservatism, Liberalism and Socialism in Canada: An Interpretation», Canadian Journal of Political Science, 32, 2 (1966): 143-71) հոդվածում[5][6][7]։

Գադ Հորովիցը եղել է Canadian Dimension ձախակողմյան ամսագրի խմբագրական խորհրդի անդամ և հաճախ հոդվածներ է գրել այդ ամսագրի համար[8]։

Գորովիցը Տորոնտոյի համալսարանում վարում է «The Spirit of Democratic Citizenship» («Դեմոկրատական քաղաքացիության ոգին») հատուկ դասընթաց, որի շրջանակներում ուսումնասիրվում ընդհանուր սեմանտիկան՝ ոչ արիստոտելյան կրթական կարգը, որը մշակվել է լեհ ճարտարագետ Ալֆրեդ Կորիժբսկու կողմից։

Ընտրյալ մատենագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 MAK (польск.)
  2. 2,0 2,1 2,2 Campbell, Colin (2003 թ․ հոկտեմբերի 29). «On Intellectual Life, Politics and Psychoanalysis: A conversation with Gad Horowitz». Ctheory. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունվարի 21-ին. Վերցված է 2011 թ․ սեպտեմբերի 6-ին.
  3. Mosca and Mills: Ruling class and power elite. McGill University. 1959.
  4. Canadian labor in politics: The trade unions and the CCF-NDP, 1937-62. Harvard University. 1965.
  5. Forbes, Hugh Donald (2007). George Grant: A guide to his thought. University of Toronto Press. էջ 235. ISBN 978-0-8020-4318-4.
  6. Canadian Political Science Association (1981). Canadian Journal of Political Science. University of Toronto Press. 14: 150 https://books.google.am/books?id=6tEfAAAAIAAJ&q=gad+horowitz&dq=gad+horowitz&hl=en. {{cite journal}}: Missing or empty |title= (օգնություն)
  7. Leuprecht, Christian (2003). «The Tory Fragment in Canada: Endangered Species?». Canadian Journal of Political Science. 36 (2): 401–416. doi:10.1017/s000842390377869x.
  8. «Gad Horowitz: Canadian Intellectual». Canadian Dimension. 2008 թ․ հունիսի 12. Վերցված է 2011 թ․ սեպտեմբերի 6-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]