Jump to content

Գագիկ Վարդանյան (տնտեսագետ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Վարդանյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Գագիկ Վարդանյան (այլ կիրառումներ)
Գագիկ Վարդանյան
Ծնվել էսեպտեմբերի 25, 1955(1955-09-25) (69 տարեկան)
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն Հայկական ԽՍՀ և  Հայաստան
ԿրթությունՀայաստանի պետական տնտեսագիտական համալսարան
Գիտական աստիճանտնտեսագիտության դոկտոր և պրոֆեսոր
Մասնագիտությունտնտեսագետ
ԱշխատավայրԹիմ Տելեկոմ Արմենիա, Հայաստանի էկոնոմիկայի նախարարություն և Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան
ԿուսակցությունԽՄԿԿ՝ մինչև 1990թ, ՀՀԿ՝ Մինչև 2018 թ.

Գագիկ Իշխանի Վարդանյան (սեպտեմբերի 25, 1955(1955-09-25), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ տնտեսագետ։ Տնտեսագիտական գիտությունների դոկտոր (2009), պրոֆեսոր (2012)։ Խորհրդային տնտեսագետ Նիկոլայ Կոնդրատևի մեծ տնտեսական պարբերաշրջանների տեսության («կոնդրատևյան ալիքներ», «Կոնդրատևի պարբերաշրջաններ») հիման վրա, հիմնավորել է գիտելիքի կուտակման «երկար ալիքների» գոյությունը։ Մշակել և տեսականորեն հիմնավորել է ՀՀ - ում գիտելիքահենք տնտեսության զարգացման կառուցակարգերը, այդ թվում՝ ՀՀ ազգային ինովացիոն համակարգի հայեցակարգային մոտեցումները։ Առաջարկել է տեխնոլոգիայի ազգային կլանող կարողության մոդել, ինչը հնարավորություն է ընձեռում հաշվարկելու տեխնոլոգիայի կլանող կարողության համաթիվը և երկրներն աստիճանակարգել ըստ այդ համաթվի։

Աշխատանքային գործունեությունը

[խմբագրել | խմբագրել կոդը]

Գիտական գործունեությունը

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • 1979-1982 թթ. - սովորել և ավարտել է ԽՍՀՄ պետմատի գիտահետազոտական ինստիտուտի աս­պիրանտուրան (ք. Մոսկվա)։ Տնտեսագիտության թեկնա­ծու։
  • 1984 թվականից - Երևանի ժողովրդական տնտեսության ինստիտուտի դասախոս։ Դոցենտ (1991)։
  • 1992-1994 թթ. - սովորել և ավարտել է Երևանի ժողովրդական տնտեսության ինստիտուտի դոկտորանտուրան։ Տնտեսագիտության դոկտոր (2009, թեման՝ «Գիտելիքահենք տնտեսության ձևավորման հիմ­նախնդիրները Հայաստանի Հանրապետությունում»)։
  • Ղեկավարել է գիտական թեմաներ ՀՀ ԳԱԱ տնտեսագիտության ինստիտուտում և Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում։
  • Հեղինակել է շուրջ 60 գիտա­կան, ուսումնամեթոդական և հրապարակախոսական աշխատություններ, այդ թվում՝ 2 մենագրության՝ «Արդյունաբերական ձեռ­­նարկությունների էկոնոմիկան այսօր և վաղը» (ռուսերեն) և «Գիտե­լիքահենք տնտե­սություն. հնարավորություններ և մարտահրավերներ»։
  • 015 մասնագիտական խորհրդի անդամ է․
  • Ներկայացրել է զեկույցներ ՄԱԿ և ՀԲ կազմակերպած տարբեր միջազգային գիտաժողովներում և համաժողովներում։

Ամուսնացած է, ունի երկու որդի։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «Գ. ՎԱՐԴԱՆՅԱՆԻ ՄԱՍԻՆ». Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ փետրվարի 26-ին. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 24-ին.
  2. «Էջեր | ASUE.am». www.asue.am. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հունիսի 20-ին. Վերցված է 2017 թ․ հունիսի 16-ին.