Գագիկ Ադիլխանյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Գագիկ Ադիլխանյան
Ծնվել էսեպտեմբերի 25, 1955(1955-09-25) (66 տարեկան)
ԾննդավայրԹբիլիսի, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ
ԿրթությունՓանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստական ուսումնարան (1977)
ՔաղաքացիությունFlag of the Soviet Union.svg ԽՍՀՄ և Flag of Armenia.svg Հայաստան
Ազգությունհայ
Մասնագիտությունդերասան
Ամուսին(ներ)Վեներա Թարզյան

Գագիկ Արշակի Ադիլխանյան (Ադիլխանով) (սեպտեմբերի 25, 1955(1955-09-25), Թբիլիսի, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայկական թատրոնի ու կինոյի դերասան։

Դերասանուհի Վեներա Թարզյանի ամուսինը, Թբիլիսիի Պ․ Ադամյանի անվան հայկական դրամատիկական թատրոնի դերասան Արշակ Ադիլխանյանի որդին[1]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գագիկ Ադիլխանյանը ծնվել է 1955 թվականի սեպտեմբերի 25-ին Թբիլիսիում։ 1973 թվականին ավարտել է Թբիլիսիի հայկական դպրոցը։ 1975 թվականին ընդունվել է Երևանի գեղարվեստական ուսումնարանի ոսկորի մշակման բաժին, որն ավարտել է 1977 թվականին։ Ավարտելուց հետո մինչև 1996 թվականն աշխատել է Թբիլիսիի Ս. Շահումյանի անվան պետական դրամատիկական թատրոնում` որպես դերասան[2]։

1996 թվականից՝ Երևանի Գ․ Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի դերասան[3]։

Դերերը թատրոնում[խմբագրել | խմբագրել կոդը]

Թբիլիսիի Շահումյանի անվան պետական դրամատիկական թատրոն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հեղինակ Ներկայացում
Գաբրիել Սունդուկյան Խաթաբալա
Ավքսենտի Ցագարելի Խանումա
Նոդար Դումբաձե Հավերժության օրենք
Նար-Դոս Սպանված աղավնի

Երևանի Գ․ Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հեղինակ Ներկայացում Դեր
Կտակ քաղաքացի
Պերճ Զեյթունցյան Արշակ թագավոր Արշակավանցի
Անտոն Չեխով Բալի այգի Իվան
Ուիլյամ Շեքսպիր Ռիչարդ Երրորդ եպիսկոպոս
Մենախոսություն ամուսին
Գաբրիել Սունդուկյան Էլի մեկ զոհ Գեներալ Սուրաթով
Ֆրանց Վերֆել Մուսա լեռան 40 օրը մուսալեռցի
Գաբրիել Սունդուկյան Պեպո վրացի իշխան
Ալբեր Կամյու Կալիգուլա պոետ
Մուրացան Ռուզան թաթար
Ռոլանդ Շառոյան Մեր բաժին ուրախությունը սասունցի

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Ֆիլմ Դեր
2013 Մեր գյուղը դրվագ
2011 Փեսացուն կրկեսից
2010 Ջոկեր ծեր չեչենցի
1987 Ինչպես է տանը, ինչպես են գործերը խելառ փոստատար
1987 Օտար խաղեր
1986 Մենավոր ընկուզենի Սանոյան

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Гагик Адилханян»։ Кино-Театр.РУ։ Վերցված է 2019-04-20 
  2. «AV Production - Գագիկ Ադիլխանյան»։ avproduction.am։ Վերցված է 2019-04-20 
  3. «Գագիկ Ադիլխանով»։ nationaltheater.am (հայերեն)։ Վերցված է 2019-04-20