Գաբրիել Պերի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Գաբրիել Պերի
ֆր.՝ Gabriel Péri
Gabriel Péri 1932.jpg
Ծնվել էփետրվարի 9, 1902(1902-02-09)[1][2][3]
ԾննդավայրՏուլոն[4]
Մահացել էդեկտեմբերի 15, 1941(1941-12-15)[4][1][2] (39 տարեկանում)
Մահվան վայրՖորտ Մոն Վալերիեն, Սյուրեն
ՔաղաքացիությունՖրանսիա
Մայրենի լեզուֆրանսերեն
ԿրթությունՏյեր լիցե և Q3268897?
Մասնագիտությունքաղաքական գործիչ և լրագրող
ԱշխատավայրԼ'Յումանիտե
Զբաղեցրած պաշտոններdéputé de Seine-et-Oise?
Քաղաքական կուսակցությունՖրանսիայի կոմունիստական կուսակցություն
Պարգևներ և
մրցանակներ
Mort pour la France[5]
Gabriel Péri Վիքիպահեստում

Գաբրիել Պերի (ֆր.՝ Gabriel Péri, փետրվարի 9, 1902(1902-02-09)[1][2][3], Տուլոն[4] - դեկտեմբերի 15, 1941(1941-12-15)[4][1][2], Ֆորտ Մոն Վալերիեն, Սյուրեն), ֆրանսիացի կոմունիստական գործիչ, ֆրանսիական Դիմադրության շարժման (Ռեզիստանս) հերոս, հրապարակախոս։

1919 թվականին մտել է սոցիալիստական կուսակցության մեջ, 1920 թվականից (հիմնադրման օրից)՝ Ֆրանսիայի կոմունիստական կուցակցության անդամ։ 1924 թվականից գլխավորել է «Յումանիտե» թերթի միջազգային բաժինը։ 1929 թվականին ընտրվել է Ֆրանսիայի կոմկուսի ԿԿ-ի անդամ, 1932—1939 թվականին՝ պառլամենտի դեպուտատ։ Իր ճառերում և հոդվածներում Պերին հանդես է եկել ընդդեմ ֆաշիզմ, հանուն միջազգային անվտանգության ամրապնդման և ԽՍՀՄ-ի հետ համագործակցության։

1941 թվականի մայիսի 18-ին ձերբակալվել է և գնդակահարվել գեստապոյականների կողմից։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ CC-BY-SA-icon-80x15.png