Գաբրիել Մարգարյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox med.png
Գաբրիել Մարգարյան
Ծնվել է1901
ԾննդավայրՄարգարա, Արմավիրի մարզ, Հայաստան
Մահացել է1956
Մահվան վայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
ՔաղաքացիությունՌուսական կայսրություն
Flag of the Soviet Union (1924–1955).svg ԽՍՀՄ
Ազգությունհայ
ԿրթությունԵրևանի պետական համալսարան
Մասնագիտությունմանկաբույժ
Գիտական աստիճանբժշկական գիտությունների դոկտոր (1956)
ԱշխատավայրԵրևանի Մխիթար Հերացու անվան Պետական Բժշկական Համալսարան

Գաբրիել Մովսեսի Մարգարյան (1901, Մարգարա, Արմավիրի մարզ, Հայաստան - 1956, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ մանկաբույժ: Բժշկական գիտությունների դոկտոր (1956): Հայաստանում առաջինն է կատարել տրոպիկական հիվանդություններով պայմանավորված սակավարյունությամբ հիվանդ երեխաների արյան փոխներարկում[1]:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գաբրիել Մարգարյանը ծնվել է 1901 թվականին Մարգարա (այժմ՝ ՀՀ Արմավիրի մարզում) գյուղում: 1927 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանի բժշկական ֆակուլտետը: 1936-1941 թվականներին աշխատել է Երևանի բժշկական ինստիտուտի մանկական հիվանդությունների կլինիկայում: Հայրենական պատերազմի (1941-1945) տարիներին եղել է ռազմադաշտային հոսպիտալի ներքին հիվանդությունների բաժնի պետ, 1947-1956 թվականներին՝ Երևանի բժշկական ինստիտուտի մանկական հիվանդությունների ամբիոնի վարիչ[1]: Եղել է Հայաստանի մանկաբույժների գիտական ընկերության նախագահ, առողջապահության նախարարության գլխավոր մանկաբույժ[1]:

Աշխատանքները վերաբերում են երեխաների մոտ կալա ազար (լեշմանիոզ) հիվանդության ուսումնասիրությանը[1]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, Երևան, 2007, էջ 57: