Jump to content

Ռուբեն Գաբրիելյան (նկարիչ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ռուբեն Գաբրիելյան (այլ կիրառումներ)
Վիքիպեդիայում կան հոդվածներ Գաբրիելյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Ռուբեն Գաբրիելյան
Ծնվել էհուլիսի 27, 1926(1926-07-27)
ԾննդավայրԲաքու, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ
Վախճանվել էօգոստոսի 1, 2015(2015-08-01) (89 տարեկան)
Մահվան վայրԵրևան, Հայաստան
ԿրթությունՍանկտ Պետերբուրգի գեղարվեստի ակադեմիա
Մասնագիտություննկարիչ
ԱմուսինՔնարիկ Հովհաննիսյան

Ռուբեն Իսրայելի Գաբրիելյան (հուլիսի 27, 1926(1926-07-27), Բաքու, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ - օգոստոսի 1, 2015(2015-08-01), Երևան, Հայաստան[1]), հայ նկարիչ։

Գեղանկարչուհի Քնարիկ Հովհաննիսյանի ամուսինը։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1949 թվականին ավարտել է Բաքվի նկարչական ուսումնարանը, 1955 թվականին՝ Լենինգրադի Իլյա Ռեպինի անվան նկարչության, քանդակագործության և ճարտարապետության ինստիտուտը։ Գործերից պահվում են Հայաստանի ազգային պատկերասրահում[2], Դրեզդենի, ՌԴ քաղաքների թանգարաններում ու պատկերասրահներում[3][4]։

Ստեղծագործական ուղի[խմբագրել | խմբագրել կոդը]

Գործերի հիմնական մոտիվն Արցախն է, ազատության և ազգային զարթոնքի թեման։ Ստեղծել է կոմպոզիցիաներ, բնանկարներ, դիմանկարներ և այլ գործեր։

  • «Տոն Ղարաբաղում», 1971 թ.
  • «Ուղերձ», 1980 թ.
  • «Աշունը լեռներում», 1985 թ.
  • «Արցախի Պրոմեթևսը», 1988 թ.
  • «Արցախցիներ», 1993 թ.
  • «Նավասարդ», 1987 թ.
  • «Հողը և մարդիկ», 1978 թ.

Հեղինակ է նաև գրքերի ձևավորումների։

Ցուցահանդեսներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Անհատական ցուցահանդեսներ է ունեցել Չելյաբինսկում (1971 թ.), Մոսկվայում (1973 թ.), Երևանում (1989 թ., 2001 թ.), Ստեփանակերտում (1993 թ.), Մոնրեալում (1993 թ.), Սան Դիեգոյում (1996 թ., 2002 թ.)։

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • ԼՂՀ Եղիշեի անվան մրցանակ (1995 թ.)
  • Վաչագան Բարեպաշտի մեդալ (2002 թ.)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Zarkfoundation - Ռուբեն Գաբրիելյան». zarkfoundation.com.
  2. Ռուբեն Գաբրիելյանի ստեղծագործություններից ՀԱՊ-ում
  3. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, Երևան, 2007.
  4. «Հայ կերպարվեստագետներ, համառոտ բառարան», Դանիել Դզնունի, «Լույս» հրատարակչություն, Երևան, 1977 թ.: