Գաբրիելե Զեյֆերտ
Գաբրիելե Զեյֆերտ | |
---|---|
![]() | |
Անձնական տեղեկություն | |
Սեռ` | իգական |
Մասնագիտացում` | գեղասահորդ և թարգմանիչ |
Երկիր` | ![]() ![]() |
Ծննդյան ամսաթիվ` | նոյեմբերի 23, 1948 (71 տարեկան) |
Ծննդավայր` | Խեմնից, Saxony, Soviet occupation zone, Allied-occupied Germany |
Գաբրիելե Զեյֆերտ (ռուս.՝ Габриэле (Габи) Зейферт, նոյեմբերի 23, 1948, Խեմնից, Saxony, Soviet occupation zone, Allied-occupied Germany)[1], արևելագերմանացի գեղասահորդուհի, հանդես է եկել կանանց մենասահքում: 1968 թվականի Ձմեռային օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր, աշխարհի կրկնակի չեմպիոն, Եվրոպայի եռակի չեմպիոն, ԳԴՀ-ի տասնակի չեմպիոն:
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Գաբիի մարզիչը եղել է նրա մայրը՝ Յուտտա Մյուլլերը: Զեյֆերտը ԳԴՀ-ի սպորտային աստղերից մեկն է, ով համաշխարհային համբավ է ձեռք բերել: 1968 թվականին նա դարձավ առաջին կինը, ով մաքուր կատարել է եռակի ռիտտբերգերը:

Իր ողջ կարիերայի ընթացքում Զեյֆերտը ամերիկացի գեղասահորդուհի Պեգգի Ֆլեմինգի գլխավոր մրցակիցն էր, բայց երբեք չկարողացավ հաղթել նրան: 1968 թվականին Գաբրիելեն Գրենոբլում կայացած օլիմպիական խաղերում դառնում է արծաթե մեդալակիր: Բացի այդ, նա աշխարհի կրկնակի չեմպիոն է (1969 և 1970), Եվրոպայի եռակի չեմպիոն (1967, 1969 և 1970) և ԳԴՀ-ի տասնակի չեմպիոն (1961-1970 թվականներին անընդմեջ):
1970 թվականին Գաբին ավարտեց իր սիրողական կարիերան: Նա առաջարկ ստացավ սահել «Holiday on Ice» շոուում, սակայն ԳԴՀ-ի իշխանությունները այդ աշխատանքի համար թույլտվություն չտվեցին:
1974 թվականին ծնվել է նրա դուստրը՝ Շեյլան:
Սպորտից դուրս գալուց հետո՝ սկզբում Զեյֆերտը աշխատել է որպես գեղասահքի մարզիչ: Մասնավորապես, նա համագործակցում էր տաղանդավոր գեղասահորդուհի Անետ Պյոտչի հետ: Սակայն այն ժամանակվա մարզչական հիերարխիայի պատճառով Պյոտչը տեղափոխվեց Զեյֆերտի մոր՝ Յուտտա Մյուլլերի խումբ: Վիրավորվելով այս իրավիճակից՝ Գաբրիելե Զեյֆերտը հեռանում է սպորտից, ընդունվում Լայպցիգի համալսարանի օտար լեզուների ֆակուլտետ և դառնում է պրոֆեսիոնալ թարգմանիչ:
1984-1991 թվականներին նա Արևելյան Բեռլինում Friedrichstadtpalast սառույցի վրա շոու է վարել, որտեղ նա եղել է առաջատար մենակատար և խորեոգրաֆ: Այդ պրոյեկտի ավարտից հետո սկսեց աշխատել լվացքի, մաքրման, տների պահպանմամբ զբաղվող ֆիրմայում[2]: Ապրում է Բեռլինում: 2011 թվականին ամուսնացել է երրորդ անգամ, հարսանեկան արարողությունը տեղի է ունեցել Հավայան կղզիներում[3]:
Սպորտային կարիերայի ընթացքում նա սիրավեպ է ունեցել խորհրդային գեղասահորդ Ալեքսեյ Ուլանովի հետ:
Սպորտային ձեռքբերումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Մրցումներ/մրցաշրջան | 60-61 | 61-62 | 62-63 | 63-64 | 64-65 | 65-66 | 66-67 | 67-68 | 68-69 | 69-70 |
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Ձմեռային օլիմպիական խաղեր | 19 | 2 | ||||||||
Գեղասահքի աշխարհի առաջնություն | 21 | 5 | 2 | 2 | 2 | 1 | 1 | |||
Գեղասահքի Եվրոպայի առաջնություն | 21 | 12 | 10 | 5 | 2 | 1 | 2 | 1 | 1 | |
Գեղասահքի ԳԴՀ-ի առաջնություն | 1 | 1 | 1 | 1 | 1 | 1 | 1 | 1 | 1 | 1 |
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ БРЭ/Зейферт Габриэле
- ↑ Большое интервью с Юттой Мюллер, где она говорит по паре слов о судьбе всех своих учеников, 2007 год. Արխիվացված է Օգոստոս 27, 2007 Wayback Machine-ի միջոցով:
- ↑ Ex-Eiskunstlaufstar Gaby Seyfert heiratet auf Hawaii (գերմ.)