Գաբոր Սաբո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Գաբոր Սաբո
Gabor szabo.jpg
Ծնվել էմարտի 8, 1936(1936-03-08)[1]
Բուդապեշտ, Հունգարիայի Թագավորություն
ԵրկիրFlag of Hungary.svg Հունգարիա
Մահացել էփետրվարի 26, 1982(1982-02-26)[1] (45 տարեկանում)
Բուդապեշտ, Հունգարական Ժողովրդական Հանրապետություն
Ժանրերջազ
Մասնագիտությունկիթառահար, կոմպոզիտոր, ջազ երաժիշտ և ջազ կիթառահար
Գործիքներկիթառ
ԼեյբլImpulse! Records?
Gábor Szabó (guitarist) Վիքիպահեստում

Գաբո Սաբո Իշտվանը (անգլ.՝ Gábor Szabó, մարտի 8, 1936(1936-03-08)[1], Բուդապեշտ, Հունգարիայի Թագավորություն - փետրվարի 26, 1982(1982-02-26)[1], Բուդապեշտ, Հունգարական Ժողովրդական Հանրապետություն, առավել հայտնի է որպես Գաբոր Սաբո), ամերիկացի ջազ կիթառահար՝ հունգարական արմատներով[2]:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գաբոր Սաբոն ծնվել է Բուդապեշտում` Հունգարիայում: Կիթառի վրա սկսել է նվագել 14 տարեկանից: Ոգեշնչվելով «Ամերիկայի ձայն» ռադիոհաղորդմամբ լսած ջազ երաժշտությամբ: Նա Հունգարիա է շտապում 1956 թվականի հունգարական հեղափոխության ժամանակ, երբ Խորհրդային իշխանության դեմ ապստամբություն էր սկսվել: Հետո գնում է ԱՄՆ, որտեղ մասնակցում է Բոստոնի Բերկլիի երաժշտական դպրոցի դասերին: 1958 թվականին նա հրավիրվում է ելույթ ունենալու Newport ջազ փառատոնին: Կվինտետով հանդես է գալիս Հարավային Կալիֆոռնիայում Չիկո Համիլտոնի հետ 1961 և 1965 թվականներին: Դա ներկայացվում է որպես կամերային ջազ մոդեռն ավանգարդիզմի հետ[3]: 1962 և 1963 թվականին Համիլտոնի խումբը թողարկում է 2 ալբոմ` ամբողջապես բաղկացած սաքսաֆոնահար Չարլզ Լյոյդի (ջազ երաժիշտ) կոմպոզիցիաներից «Մարդը երկու աշխարհներից» վերնագրով: Կիթառի շնորհիվ Սաբոն հասնում է բարձունքների: 1966 թվականից սկսած` նա ձայնագրում է ալբոմներ սեփական անվամբ: Սաբոյի խաղերը, ինչպես կարգն է, պարունակում էին իրենց մեջ ժողովրդական երաժշտությունը մայր Հունգարիայի, ռոմանական ժողովրդի ազդեցությունները, նաև ռոք երաժշտություն: Գաբոր Սաբոն 1982 թվականի փետրվարի 26-ին երիկամների հիվանդությունից մահանում է: Հայրենիք ժամանել էր նախորդ տարի հուլիսին, որպեսզի իրականացներ ալբոմի թողարկումը և ծրագրել էր մնալ մինչև ամառ: Նրա նպատակն էր նաև բուժվել թմրանյութեր ընդունելու սովորույթից:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 data.bnf.fr: տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. allmusic Biography
  3. Berendt, Joachim E (1976)։ The Jazz Book։ Paladin։ էջ 294 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]