Բրեյդեն Քինգ (ծնվել է 1971, Չերի Փոյնթ, Հյուսիսային Կարոլինա, ԱՄՆ), 1993 թվականին ավարտել է Լոս Անջելեսի Հյուսիսային Կարոլինա համալսարանի Կինոյի և հեռուստատեսության դպրոցը։ Նրա «Հոլանդական նավահանգիստ. որտեղ ծովը կոտրում է մեջքը» ֆիլմը ցուցադրվել է 20-ից ավելի խոշոր կինոփառատոներում և աշխարհով մեկ շրջել է «Boxhead Ensemble»-ի անվանի խմբի կենդանի, հանպատրաստից երաժշտության նվագակցությամբ։ Քինգի ֆիլմերը փորձում են ջնջել դասակարգումները, համատեղել ավանդական միջոցներն ու փորձարարական մոտեցումները։ Նրա գործերը ցուցադրվել են աշխարհի առաջատար կինոփառատոներում և հաստատություններում, որոնց թվում են Սանդենսը, Ռոտերդամը, Բեռլինը, Լոնդոնը, Մելբուռնը, Սինգապուրը, Չիկագոյի ժամանակակից արվեստի թանգարանը և այլն։ Քինգը դասավանդել է Յեյլի, Հարավային Կալիֆորնիայի համալսարաններում, Բարդ, Ուիթոն քոլեջներում և այլուր։ Նրան շնորհված պարգևների թվում են Կաննի կինոփառատոնի Ատելյեի մրցանակը և NHK-ի ռեժիսորական մրցանակը Սանդենսի ԿՓ-ում 2008 թվականին, Արտհաուսային և փորձարարական կինոյի միջազգային կոնֆեդերացիայի (CICAE) մրցանակը 2011 թվականին Բեռլինի ՄԿՓ-ում և այլն։ Քինգի վերջին՝ «Այստեղ» խաղարկային ֆիլմի պրեմիերան կայացել է 2011 թվականին Սանդենսի և Բեռլինի ԿՓ-երում։