Բրիան Կաբեսաս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Football pictogram.svg
Բրիան Կաբեսաս
ENTRENAMIENTO SELECCIÓN SUB 20.jpg
Անձնական տվյալներ
Ազգությունը էկվադորցի
Քաղաքացիությունը Flag of Ecuador.svg Էկվադոր
Ծննդյան ամսաթիվ մարտի 20, 1997(1997-03-20)[1][2][3] (23 տարեկան)
Ծննդավայր Quevedo
Հասակ 180 սմ
Քաշ 71 կգ
Դիրք կիսապաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Պանատինաիկոս
Համար 11
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2012-2016 Էկվադոր Ինդեպենդենտե դել Վալե 68 (4)
2016—մ.հ. Իտալիա Ատալանտա 1 (0)
2017—մ.հ.  Հունաստան Պանատինաիկոս 6 (0)
Ազգային հավաքական
2013 Էկվադոր Էկվադոր (մինչև 17) 4 (0)
2017—մ.հ. Էկվադոր Էկվադոր (մինչև 20) 12 (7)
2017—մ.հ. Էկվադոր Էկվադոր 1 (0)
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Բրիան Ալֆրեդո Կաբեսաս Սեգուդո (իսպ.՝ Bryan Alfredo Cabezas Segura, մարտի 20, 1997(1997-03-20)[1][2][3], Quevedo), էկվադորցի ֆուտբոլիստ, «Պանատինաիկոս» ակումբի և Էկվադորի հավաքականի կիսապաշտպան:

Ակումբային կարեիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Կաբեսասը Էկվադորի երիտասարդական հավաքականի կազմում

Կաբեսասն «Ինդեպենդենտե դել Վալե» ակումբի սան է: 2012 թվականի դեկտեմբերի 15-ին «ԼԴՈւ Լոխա» ակումբի դեմ խաղի ժամանակ նա կատարել է իր նորամուտը Էկվադորի առաջնությունում[4]: 2015 թվականի փետրվարի 16-ին Գուայակիլի «Բարսելոնա» ակումբի դեմ խաղում նա խփել է իր առաջին գոլը «Ինդեպենդենտե» ակումբի կազմում[5]: 2016 թվականի Լիբերտադորեսի գավաթի խաղարկության շրջանակներում նա մասնակցել է բրազիլիական «Ատլետիկո Մինեյրո»[6] և արգենտինական «Բոկա Խունիորս» ակումբների բեմ խաղերին[7][8]: Կաբեսասը խփել է երեք գոլ և թիմին օգնել է առաջին անգամ դուրս գալ մրցաշարի եզրափակիչ:

2016 թվականի ամռանը Կաբեսասը տեղափոխվել է իտալական «Ատալանտա» ակումբ՝ կնքելով պայմանագիր հինգ տարով[9]: 2017 թվականի ապրիլի 15-ին «Ռոմա» ակումբի դեմ խաղի ժամանակ նա կատարել է իր նորամուտը իտալական Սերիա Ա-ում[10]:

2017 թվականի ամռանը Կաբեսասը խաղային պրակտիկա ձեռք բերելու համար վարձավճարով տեղափոխվել է հունական «Պանաթինաիկոս» ակումբ: Օգոստոսի 20-ին «Պլատանյաս» ակումբի դեմ խաղի ժամանակ նա իր նորամուտն է կատարել հունական Սուպերլիգայում[11]:

Միջազգային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

2013 թվականին Կաբեսասը մասնակցել է Հարավային Ամերիկայի պատանեկան առաջնությանը, որը կայացել է Արգենտինայում: Մրցաշարի ընթացքում նա մասնակցել է Արգենտինայի[12], Վենեսուելայի[13], Կոլումբիայի[14] և Պարագվայի հավաքականների հետ խաղերին[15]:

2017 թվականին Կաբեսասը Էկվադորի երիտասարդական հավաքականի կազմում նվաճել է արծաթե մեդալ Հարավային Ամերիկայի երիտասարդական առաջնությունում: Մրցաշարի ընթացքում նա խաղացել է Չիլիի[16], Պարագվայի[17], Վենեսուելայի[18], Ուրուգվայի[19], Արգենտինայի[20], և երկու անգամ էլ Կոլումբիայի[21][22] և Բրազիլիայի հավաքականների հետ խաղերին[23][24]: Կաբեսասն այս մրցաշարում խփել է հինգ գոլ և Լաուտարո Մարտինեսի, Ռոդրիգո Ամարալեմի և Մարսելո Տորեսի հետ ճանաչվել է մրցաշրջանի լավագույն ռմբարկու:

Նույն թվականին Կաբեսասը մասնակցել է աշխարհի երիտասարդական առաջնությանը, որը կայացել է Հարավային Կորեայում: Մրցաշարում նա խաղացել է ԱՄՆ-ի[25], Սաուդյան Արաբիայի[26] և Սենեգալի հավաքականների դեմ[27]: Ամերիկայի Միացյալ Նահանգների հավաքականի հետ խաղի ժամանակ Կաբեսասը դարձել է դուբլի հեղինակ:

2017 թվականի փետրվարի 23-ին Հոնդուրասի հավաքականի հետ ընկերական խաղի ժամանակ Կաբեսասն իր նորամուտն է կատարել Էկվադորի ազգային հավաքականի կազմում[28]:

Ձեռքբերումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակումբային

Էկվադոր «Ինդեպենդենտե դել Վալե»

Միջազգային

Էկվադոր Էկվադոր (մինչև 20)

  • 2nd Հարավային Ամերիկայի առաջնություն երիտասարդական հավաքականների միջև — 2017

Անհատական

  • Հարավային Ամերիկայի երիտասարդական առաջնության լավագույն ռմբարկու (5 գոլ) — 2017

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. 2,0 2,1 https://fbref.com/en/players/061f1eed/(բազմ․)
  3. 3,0 3,1 As (իսպ.)Madrid: PRISA, 1967.
  4. «Ինդեպենդենտե դել Վալե VS. ԼԴՈՒ Լոխա 0:1» (անգլերեն)։ soccerway.com։ 2012-12-15 
  5. «Բարսելոնա Գուայակիլ VS. Ինդեպենդենտե դել Վալե 2:1» (անգլերեն)։ soccerway.com։ 2015-02-16 
  6. «Ինդեպենդենտե դել Վալե VS. Ատլետիկո Մինեյրո 3:2» (անգլերեն)։ soccerway.com։ 2016-04-07 
  7. «Ինդեպենդենտե դել Վալե VS. Բոկա Խունիորս 2:1» (անգլերեն)։ soccerway.com։ 2016-07-08 
  8. «Բոկա Խունիորս VS. Ինդեպենդենտե դել Վալե 2:3» (անգլերեն)։ soccerway.com։ 2016-07-15 
  9. ««Аталанта» подписала молодого вингера Кабесаса» (ռուսերեն)։ sportarena.com։ 2016-08-07 
  10. «Ռոմա VS. Ատլանտա 1:1» (անգլերեն)։ soccerway.com։ 2017-04-15 
  11. «Платаньяс VS. Панатинаикос 1:1» (անգլերեն)։ soccerway.com։ 2017-08-20 
  12. «Արգենտինա (մինչև 17) VS. Էկվադոր (մինչև 17) 0:2» (անգլերեն)։ soccerway.com։ 2013-04-03 
  13. «Էկվադոր (մինչև 17) VS. Վենեսուելա (մինչև 17) 0:1» (անգլերեն)։ soccerway.com։ 2013-04-04 
  14. «Էկվադոր (մինչև 17) VS. Կոլումբիա (մինչև 17) 0:0» (անգլերեն)։ soccerway.com։ 2013-04-07 
  15. «Պարագվայ (մինչև 17) VS. Էկվադոր (մինչև 17) 3:0» (անգլերեն)։ soccerway.com։ 2013-04-08 
  16. «Էկվադոր (մինչև 20) VS. Չիլի (մինչև 20) 1:1» (անգլերեն)։ soccerway.com։ 2017-01-22 
  17. «Էկվադոր (մինչև 20) VS. Պարագվայ (մինչև 20) 2:1» (անգլերեն)։ soccerway.com։ 2017-01-27 
  18. «Էկվադոր (մինչև 20) VS. Վենեսուելա (մինչև 20) 2:4» (անգլերեն)։ soccerway.com։ 2017-02-03 
  19. «Էկվադոր (մինչև 20) VS. Ուրուգվայ (մինչև 20) 1:2» (անգլերեն)։ soccerway.com։ 2017-02-12 
  20. «Էկվադոր (մինչև 20) VS. Արգենտինա (մինչև 20) 3:0» (անգլերեն)։ soccerway.com։ 2017-02-06 
  21. «Էկվադոր (մինչև 20) VS. Կոլումբիա (մինչև 20) 4:3» (անգլերեն)։ soccerway.com։ 2017-01-21 
  22. «Էկվադոր (մինչև 20) VS. Կոլումբիա (մինչև 20) 3:0» (անգլերեն)։ soccerway.com։ 2017-02-08 
  23. «Էկվադոր (մինչև 20) VS. Բրազիլիա (մինչև 20) 0:1» (անգլերեն)։ soccerway.com։ 2017-01-19 
  24. «Էկվադոր (մինչև 20) VS. Բրազիլիա (մինչև 20) 2:2» (անգլերեն)։ soccerway.com։ 2017-01-31 
  25. «Էկվադոր (մինչև 20) VS. ԱՄՆ (մինչև 20) 3:3» (անգլերեն)։ soccerway.com։ 2017-05-22 
  26. «Էկվադոր (մինչև 20) VS. Սաուդյան Արաբիա (մինչև 20) 1:2» (անգլերեն)։ soccerway.com։ 2017-05-25 
  27. «Սենեգալ (մինչև 20) VS. Էկվադոր (մինչև 20) 0:0» (անգլերեն)։ soccerway.com։ 2017-05-28 
  28. «Էկվադոր VS. Հոնդուրաս 3:1» (անգլերեն)։ soccerway.com։ 2017-02-23 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]