Բրետոնացի դուքսերի դղյակ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Coa Illustration Elements Building Castle.svg
Բրետոնացի դուքսերի դղյակ
Château des ducs de Bretagne / Kastell Duged Breizh
Nantes aérien château3.jpg
Տեսակթանգարան, դղյակ և շատո
Վարչական միավորՆանտ[1]
ԵրկիրՖրանսիա
Կառուցված1207 թվական
Ընթացիկ
սեփականատեր
Francis II?
Կայքchateau-nantes.fr
Կոորդինատներ: 47°12′57.000000098807″ հս․ լ. 1°33′1e-07″ ամ. ե. / 47.21583333336077715° հս․. լ. 1.550000000028° ավ. ե. / 47.21583333336077715; 1.550000000028
Château des ducs de Bretagne (Nantes) Վիքիպահեստում

Բրետոնացի դուքսերի դղյակ (ֆր.՝ Château des ducs de Bretagne, բրետոներեն՝  Kastell Duged Breizh)՝ դղյակ Նանտում, որը համարվում է Բրետան դուքսերի պատմական կենտրոնը (1941 թվականին Բրետանի բաժանումից հետո Նանտը և նրա Ատլանտյան Լուար դեպարտամենտը մտնում են Լուարայի երկիր երկրամասի կազմի մեջ): Գտնվում է Լուարի աջ ափին:

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

13-16-րդ դարերում հանդիսանում էր Բրետանի դուքսերի աթոռանիստը, իսկ Բրետանի ֆրանսիական տերությանը միանալուց հետո՝ Ֆրանսիայի թագավորների բրետոնական ատոռանիստ վայրն էր: 1598 թվականին բրետոնական դուքսերի դղյակում հանգրվանել է Հենրի 4-րդը, ով քաղաք էր եկել ստորագրելու Նանտի Էդիկտը (ստորագրման արարողությունը տեղի է ունեցել ոչ թեդղյակում, այլ այժմ գոյություն չունեցող կառույցում):

Դղյակի տեսքը վերևից

1862 թվականին դղյակը հայտարարվել է պատմական հուշարձան: Ներկայումս դղյակում գտնվում է Նանտի պատմության թանգարանը:

Վերականգնում[խմբագրել | խմբագրել կոդը]

1990-ական թվականներից իրականացվել է դղյակի վերականգնման և վերանորոգման մասշտաբային նախագիծ, Նանտի և Բրետնի պատմական խորհրդանիշի փառքը վերադարձնելու համար: 15 տարվա վերականգնողական աշխատանքներից, և երեք տարի այցելուների համար փակ լինելուց հետո, 2007 թվականի փետրվարի 9-ին այն բացվեց և հանդիսանում է զբոսաշրջության հայտնի կենտրոն:

Դղյակի մուտքը

Վերականգնված շենքում գտնվում է Նանտի պատմության թանգարանը (32 սրահ): Թանգարանում ավելի քան 850 ցուցադրանմուշ և մուլտիմեդիոն ծրագրեր:

Հայտնի է համարվում զբոսանքը բերդի պատերի վրայով (500 մ շրջանագիծ), այնտեղից տեսարան է բացվում ոչ միայն դղյակի պալատների և կառույցների այլև քաղաքի վրա:

Էքսպոզիցիայի յոթ բաժիններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Դղյակ, Նանտ և Բրետան մինչև 16-րդ դարը
  • Նանտ՝ Գետի և Օվկիանոսի դուստրը
  • Առևտուր և «սև ոսկի»: 18-րդ դար
  • Նոր քաղաքի ձևավորումը
  • Ատլանտիկայի մեծ քաղաը՝ այսօր և վաղը

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • base Mériméeministère de la Culture, 1978.