Նանտի Էդիկտ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Նանտի Էդիկտ (1598 թվական), հրովարտակ, որը ստորագրել է Ֆրանսիայի թագավոր Հենրի IV-ը 1598 թվականին Նանտում կաթոլիկների և կալվինականների (հուգենոտներ) միջև տեղի ունեցած պատերազմների ավարտին։ Նանտի էդիկտով գերիշխող կրոնը մնում է կաթոլիկությունը։ Հուգենոտները ստանում են քաղաքական իրավունքներ, դավանության ու ժամասացության ազատություն, իսկ գաղտնի լրացուցիչ հոդվածներով՝ նաև 100 ամրոց՝ կայազորներով, բանակ պահելու իրավունք և այլ արտոնություններ։

Նանտի Էդիկտի չեղյալ հայտարարվելը[խմբագրել | խմբագրել կոդը]

Հռոմի պապը և կաթոլիկ հոգևորականությունը դեմ էին Նանտի էդիկտին։ Հետագայում կաթոլիկների և հուգենոտների միջև տեղի են ունենում պատերազմներ (1621-1629 թվականներ), որից հետո վերացվում են հրովարտակի գաղտնի հոդվածները, իսկ 1685 թվականին Լյուդովիկոս XIV-ը ընդհանրապես չեղյալ է հայտարարում Նանտի Էդիկտը։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանի «Նանտի էդիկտ» հոդվածից (հ․ 8, էջ 180 )։ CC-BY-SA-icon-80x15.png