Բռնիր ալիքը 2
Բռնիր ալիքը 2 անգլ.՝ Surf's Up 2: WaveMania | |
---|---|
Տեսակ | մուլտֆիլմ |
Ժանր | կատակերգություն և ընտանեկան ֆիլմ |
Հնչյունավորում | Ջոն Հիդեր, Դիտրիխ Բադեր, Վինս ՄակՄահոն, Փոլ Լևեք, Փեյջ, Անդերթեյքեր և Ջոն Սինա |
Երաժշտություն | Թոբի Չու |
Երկիր | ԱՄՆ |
Լեզու | անգլերեն |
Ընկերություն | Sony Pictures Entertainment, Sony Pictures Animation և WWE Studios |
Դիստրիբյուտոր | WWE Home Video?, Big Bang Media[1], Հուլու և Sony Pictures Entertainment |
Տևողություն | 84 րոպե |
Պրիկվել | Բռնիր ալիքը |
Թվական | 2016 և հունվարի 12, 2017[1] |
Շահույթ | 1 200 000 $[2] |
surfsup.com |
Բռնիր ալիքը 2, (անգլ.՝ «Surf's Up 2: WaveMania»), ամերիկական լիամետրաժ համակարգչային մուլտիպլիկացիոն ֆիլմ նկարված 2017 թվականին Հենրիի կողմից։
Սյուժե
[խմբագրել | խմբագրել կոդը]Առաջին մուլտֆիլմի իրադարձության պահից անցել է մի քանի տարի։ Կոդի Մեվերիկն այդպես էլ չդարֆիլմձավ լողատախտակով ալիքների վրա սահորդ։ Նա Պին-Գու-ում գոյատևում է անհայտնիության մեջ, որտեղ սեփական դպրոցում սովորեցնում է երեխաներին լողատախտակի վրա սահել։ Նրան օգնում է իր ընկերուհի Լենին։ Տանկի կարիերան միաժամանակ ավարտվեց։ Նա այլևս չաշխատեց ոչ մի նոր մրցանակ և Կոդին հիմնեց իր սյորֆինգի դպրոցը։ Այդ ժամանակ Ցիպա Ջոն դարձավ հայտնի լողատախտակի վրա սահող և սկսեց ելույթ ունենալ աշխարհի առաջնություններում։ Ահա Ցիպա Ջոն վերադառնում է Պին-Գու, որպեսզի տեսնի իր ընկերներին։Այդ ժամանակ կղզի են ժամանում լողատախտակի վրա սահորդների թիմը։Նրանք ճանապարհորդում են աշխարհով մեկ հետաքրքիր ալիքներ գտնելու նպատակով։ Այդ թմի մեջ մտնում են․ Միստեր Մակմեն, Խանտեր, Պեյջ,Գրոբովշիկ, Ջեյ։ Քանի որ Կոդին մանկուց եղել է նրանց երկրպագուն, նա հրավիրում է ամբողջ թմին իր մոտ և նրանց պատվին կազմակերպում է երեկույթ։ Երեկույթում առաջնորդ «Отвязной 5» պարոն Մակմենը պատմում է, որ նրանք փնտրում են առասպելական մի վայր Չաստոկոլ անունով։ Նաև ջրասամույրը համոզում է, որ այդ ճանապարհորդությունը կլինի նրա համար վերջինը, նա շատ ծեր է և պատրաստվում է թողնել թմին։ Առավոտյան «Отвязная 5» ուղեվորվում է Չաստոկոլի փնտրտուկներին։ Իրենց հետ վերցնում են Կոդիին, Լենիին, Տանկին և Ցիպա Ջոին, որպեսզի փորձեն նրանց այդ ճանապարհորդության մեջ և ինչ որ մեկին ընդունեն իրենց թիմը։ Ճանապարհը դեպի Չաստոկոլ նրանց ցույց է տալիս կախարդական խեցին, որը իմանում է բոլոր հարցերի պատասխանը։ Սկզբից խումբը երկար լողում է կետի վրա։ Ապա նավակայանում են մի անհայտ ծովափում, նրանք երկար քայլում են անապատում, հաղթահարելով սորուն ավազները։ Հասնելով ջունգլիներ, կանգ են առնում օթևանում։ Հաջորդ օրը ջունգլիներում նրանք հայտնաբերում են կորած պինգվինի ոտնահետքեր։ Դրանից հետո խմբից հեռանում է Կոդին։ Վերջի վերջո մնացած խումբը վերջապես հասնում են։ «Отвязная 5» խումբը բնավ խելագար էին։ Նրանք հավաքվում էին որոտի ժամանակ, որպեսզի սահեն հսկա ալիքների վրա։ Լենին և Ցիպա Ջոն մերժում են մասնակցել այդ ամենին։ Տանկը սկզբում համաձայնվում է, բայց հայտնվելով այդ հսկա ալիքի վրա նա փոխում է իր կարծիքը։ Նա փորձում է փրկվել, բայց հայտնվում է փորձանքի մեջ։ Այդ պահին անսպասելիորեն նրան փորձում է փրկել Կոդին։ Այդ ամենից հետո «Отвязная 5» խումբը որոշում է հենց նրան ընդգրկել իրենց թմի մեջ, բայց նա մերժում է քանի որ չէր կարող թողնել իր ընկերներին և իր կղզին։ Ջրասամույր Միստեր Մակմենին ոչինչ չի մնում, որ մնա թմի կազմում։
Դերերում էին
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ջերեմի Շէդա - Կոդի Մավերա
- Մելիսսա Շտուրմ - Լենի Ալիկաի
- Ջոն Խիդեր - Ցիպա Ջո
- Դիդրիխ Բադեր - Տանկ «Վոլնորեզ» Էվանս
- Վինս Մաքմահոն- Միստեր Մակմեն
- Թրիփլ Էյչ - Հանտեր
- Փեյջ - Փեյջ
- Անդերթեյքեր - Անդերթեյքեր
- Ջոն Սինա - Ջեյ Սի
- Մայքլ Կոուլ - ճայ
- Ջեյմս Պրատիկ Ստյուարտ - հեռուստածրագրի վարող
Թողարկում
[խմբագրել | խմբագրել կոդը]Բնօրինակ մուլտֆիլմի նկարահանման պահից պարբերաբար սկսեցին հայտնվել խոսակցություններ сиквеле։ 2016 թվականի մարտի 1-ին Sony Pictures Animation հայտարարեցին, որ աշխատում են շարունակության վրա, WWE Studios ընկերության հետ համատեղ։Մուլտվիլմը դարձավ դեբյուտ Հենրի յու․ ռեժիսորի համար։ Նախագծի մտահաղացումը պատկանում է WWE, որոնք հենց իրենք են առաջարկել Sony ստեղծել շարունակությունը։ WWE-ի մտահաղացման շնորհիվ մուլտֆիլմը պետք է ուշադրություն գրավեր նոր ըմբշամարտի լսարանը[3][4][5]։.
Քննադատություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Քննադատների մեծամասնությունը ընդունեցին մուլտֆիլմի շարունակությունը։ Նշեցին որ մուլտֆիլմը պետք է երեխաներին դուր գա[6][7][8][9][10]։.
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 http://nmhh.hu/dokumentum/198182/terjesztett_filmalkotasok_art_filmek_nyilvantartasa.xlsx
- ↑ https://web.archive.org/web/20180412001026/http://www.boxofficemojo.com/movies/intl/?page=&wk=2017W7&id=_fSURFSUP2WAVEMANI01
- ↑ Exclusive Video Interviews from the SURF’S UP Premiere in Hawaii | Collider | Collider
- ↑ Surf’s Up 2 Is Happening, But with Pro Wrestlers as Surfers
- ↑ Director Henry Yu Talks «Surf’s Up 2: WaveMania» — Animation Scoop
- ↑ Surf’s Up 2: WaveMania (2017) recensie, Henry Yu — Cinemagazine
- ↑ Divoké vlny 2 / Surf’s Up 2: WaveMania — recenze | Červenýkoberec.cz
- ↑ DVD Review: «Surf’s Up 2: WaveMania» Will Have The Kids Cheering For MoreDVD Review: «Surf’s Up 2: WaveMania» Will Have The Kids Cheering For More — Irish Film Critic
- ↑ REAL MOVIE NEWS: Surf’s Up 2: WaveMania DVD Review
- ↑ Surf’s Up 2: Wave Mania (DVD) : Review — SAMDB News