Բուքինգհեմյան շատրվան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բուքինգհեմյան շատրվան
Քարտեզ
Քարտեզ
ՏեսակՋրհոր (ջրատեխնիկական կառույց) և շատրվան
ՃարտարապետԴանիել Բյորնեմ և Edward H. Bennett?[1]
Ստեղծումօգոստոսի 26, 1927
Երկիր ԱՄՆ
ԲնակավայրՉիկագո[1]
Գտնվելու վայրՉիկագո
Ոճռոկոկկո
 Buckingham Fountain Վիքիպահեստում

Բուքինգհեմյան շատրվանը Չիկագոյի ուղենիշն է, որը գտնվում է Գրանդ պարկի կենտրոնում։ Այն ամենախոշոր շատրվաններից մեկն է աշխարհում և թվագրվում է 1927 թվական։ Կառուցված լինելով ռոկոկո ոճով, հարսանեկան տորթի տեսքով, և ոգեշնչված Վերսալի պալատի Լատոնա շատրվանով, այլաբանորեն այն ներկայացնում է Միչիգան լիճը։ Շատրվանը գործում է ապրիլ֊հոկտեմբեր ամիսներին, կանոնավոր ջրային շոուներով և երեկոյան գունավոր լուսային ցուցադրություններով։ Ձմռան ընթացքում շատրվանը զարդարվում է փառատոնի լույսերով։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բուքինգհեմյան շատրվան

Շատրվանը համարվում է Չիկագոյի մուտքի դուռ այն ժամանակից ի վեր, երբ այն կառուցեցին Գրանդ պարկում, որը գտնվում է քաղաքի ճակատային մասում, Կոլումբոս Դրայվի և Կոնգրեսի այգուղու խաչմերուկների մոտ։ Շատրվանն ինքնին ներկայացնում է Միչիգան լիճը ՝ ամբողջացրած չորս ծովային ձիերով, յուրաքանչյուր կողմում երկուսը, խորհրդանշելով չորս նահանգներ ՝ Իլինոյս, Վիսկոնսին, Միչիգան, Ինդիանա, որոնք սահմանակից են լճին։ Շատրվանը նախագծել է անգլիացի ճարտարապետ, նկարիչ Էդվարդ Բենեթը։ Քանդակները ստեղծել է ֆրանսիացի քանդակագործ Մարսել Լոյը։ Շատրվանը նվիրվել է քաղաքին Քեյթ Բուքինգհեմի կողմից, ի հիշատակ իր եղբոր ՝ Քլարենս Բուքինգհեմի։ Շատրվանի կառուցման համար ծախսվել է 750․000 դոլար, պաշտոնական անունը Քլարենս Բուքինգհեմի հուշարձան շատրվան է։ Քեյթ Բուքինգհեմը հիմնեց նաև Բուքինգհեմյան շատրվանի ներդրումների հիմնադրամ ՝ նախնական 300.000 դոլար ներդրմամբ, վճարելով դրա պահպանման համար[2]։ Շատրվանը բացվել է 1927 թվականի օգոստոսի 26֊ին։ 2016 թվականի օգոստոսից անվճար Wi-Fi է տրամադրվում Չիկագոյի պարկերում, թանգարանային համալիրում և շատրվանի շրջակայքում այցելուների համար[3]։

Նշանակություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գիշերային շատրվան

Շատ տուրիստներ և Չիկագոյի բնակիչներ ամեն տարի այցելում են շատրվան։ Այն գործում է առավոտյան 8։ 00 ֊ից մինչև գիշերվա 11։ 00, ամեն օր, ապրիլ ամսվա կեսից մինչև հոկտեմբեր ամսվա կեսը։ Ջրային շոուներ լինում են յուրաքանչյուր ժամը մեկ և տևում քսան րոպե։ Ցուցադրման ժամանակ ջրի շիթերը պտտվում են ուղղահայաց ՝ լույսերով և երաժշտությամբ։ Վերջին շոուն սկսվում է գիշերվա ժամը 10։ 00֊ին[4]։

Ձմեռային շատրվան

1994 թվականին շատրվանի վերանորոգման համար հատկացվել է 2.8 միլիոն դոլար ՝ երեք փոքր ավազանները վերանորոգելու համար[5]։ Վերջին վերանորոգման աշխատանքները սկսվել են 2008 թվականի սեպտեմբերից և իրականացվել են երեք փուլերով[5]․ Առաջինը թվագրվում է 2009 թվականի ապրիլի 3֊ը[6], երկրորդը ՝ սկսվել է 2009 թվականի ձմռանը[7], երրորդը ՝ նախորդ վերանորոգումից հետո։

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 https://webapps1.chicago.gov/landmarksweb/web/landmarkdetails.htm?lanId=1257
  2. «Buckingham Fountain». Chicago Park District. Վերցված է 2014 թ․ հուլիսի 16-ին.
  3. http://www.cityofchicago.org/city/en/depts/mayor/press_room/press_releases/2015/august/mayor-emanuel--chicago-park-district-announce-expansion-of-free-.html
  4. "Buckingham Fountain". Chicago Park District. Retrieved 2014-07-16.
  5. 5,0 5,1 Noreen S. Ahmed-Ullah (16 July 2008). "Buckingham Fountain's $25 million renovation to begin after Labor Day". Chicago Tribune. Chicago Tribune. Retrieved 2011-06-08.
  6. «Mayor Daley Celebrates Season Opening of Clarence Buckingham Memorial Fountain» (Press release). Chicago Park District. 2009 թ․ ապրիլի 3. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հունիսի 14-ին. Վերցված է 2009 թ․ մայիսի 7-ին.
  7. «Special Buckingham Fountain Friday Tours Return This Summer» (Press release). Chicago Park District. 2011 թ․ մայիսի 2. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ օգոստոսի 22-ին. Վերցված է 2011 թ․ հոկտեմբերի 3-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բուքինգհեմյան շատրվան» հոդվածին։