Բուրչին Թերզիօղլու

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Բուրչին Թերզիօղլու
թուրք.՝ Burçin Terzioğlu
Ծնվել էմարտի 9, 1980(1980-03-09)[1] (39 տարեկան)
ԾննդավայրՍտամբուլ, Թուրքիա
ՔաղաքացիությունFlag of Turkey.svg Թուրքիա
Մասնագիտությունդերասանուհի
Ամուսին(ներ)Մուրատ Յըլդըրըմ
burcinterzioglu.com

Բուրչին Թերզիօղլու (թուրք.՝ Burçin Terzioğlu, մարտի 9, 1980(1980-03-09)[1], Ստամբուլ, Թուրքիա), թուրք դերասանուհի և մոդել[2]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Թերզիօղլուն դերասանական գործով սկսել է զբաղվել սկսած հինգ տարեկանից։ 1980-ական թվականներին նա նկարահանվել է մի քանի ֆիլմերում և հեռուստասերիալներում։ Մյուջդաթ Գեզենի արվեստի կենտրոնում նա սովորել է դերասանական արվեստ։

Թերզիօղլուն 2008-2014 թվականներին ամուսնացած է եղել Մուրատ Յըլդըրըմի հետ։ Նրանք միասին նկարահանվել են «Փոթորիկ» հեռուստասերիալում։ Սկսած 2015 թվականից Բուրչինը հանդիպում է Իլքեր Քալելիի հետ։ Նրանք միասին նկարահանվել են Փոյրազ Քարայել հեռուստասերիալում։

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Վերնագիր Դեր Ծանոթագրություններ
1985 Թող ղեկավարը չլսի
1985 Մերկ համերկրացի Իբրահիմի դուստրը
1986 Երկար չի ապրի Բուրչին
1986 Երկու միլիարդի տոմս Գյուլ
1987 Հոր սիրտը Ասլը
1987 Իմ երազանքները, իմ սերը և դու Ռուքիյե
1989 Ֆազիլեթ Ֆազիլեթի դուստրը
1991 Մուգ մանուշակ Այշե
2000 Մայրս և ես Գյուլ
2000 Խաղն ավարտված է
2003 Քարե սիրտը Օզլեմ
2014 Հալամն է եկել Բենեք

Հեռուստասերիալներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Վերնագիր Դեր Ծանոթագրություններ
1986–88 Քույր Փերիհանը
1987 Վերածնվածը
1989 Բժիշկներ Բիլուր
1992 Քաղաքագլուխը Սիմգե
1992 Բարդիների ընտանիքը
1993 Սոլան վարդը Գյուլթեն
1998 Թրջվածը
1999–2001 Օձի պատմություն Ազատ
2000 Թիրվանա
2001 Աշնանային վարդեր Նուրայ
2001–02 Ծաղկավոր տաքսի Սինեմ
2002 Ների՛ր ինձ, Լեյլա
2002 Քընալըքար Փընար Բեյօղլու
2003 Քարե սիտը Օզլեմ
2004 Հրեշտակների կղզիները Ջերեն
2004 Ալիյե Ումիթ
2004–06 Եթե կինը ցանկանա Դեմեթ
2006 Փոթորիկ Զեյնեփ Դալջը Առաջին գլխավոր դեր
2007 Շրջանից դուրս Լաչին Սյուրմեն
2009 Սեր, որտե՞ղ ես դու Զելիհա Յըլմազ
2010–11 Էզել
2013–14 Գթասրտություն Դենիզ
2015–17 Փոյրազ Քարայել Այշեգյուլ Ուման

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Person Profile // Internet Movie Database — 1990.
  2. «Burçin Terzioğlu Kimdir Haberleri»։ HÜRRİYET - ARAMA (թուրքերեն)։ Վերցված է 2018-11-07