Բուրազանի բնական զբոսայգի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Բուրազանի բնական զբոսայգի- բաց երկնքի տակ, ալբանական սահմանի մոտ գտնվող էկոլոգիական թանգարան (Բուրազանի շրջան, Էպիրուս), Հունաստանում էկոլոգիական զբոսաշրջության կենտրոններից մեկը[1]։ Զբոսայգու գործունեության հիմնական նպատակն է կենդանիներին արժանի, բնական պայմաններում պահելը, ապահովել կենդանիների հսկողությունը բնական միջավայրում, ինչպես նաև կենդանիների կենսաբանական համայնքների մասին այցելուներին լիարժեք տեղեկատվություն տրամադրելը։ Այցելությունների համար զբոսայգին գործում է տարին 12 ամիս օրվա երկրորդ կեսին։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ժամանակակից այգու տարածքը 1916 թվականին ձեռք էր բերել հույն ֆերմեր Էվանգելոս Տասոսը՝ բացառապես տնտեսական գործունեություն ծավալելու նպատակով։ Զբոսայգու ստեղծման առաջին քայլերն իրականացվել են Տասոս ընտանիքի երկրորդ սերնդի կողմից 1970-ական թվականներին, երբ նրանք սկսել են վայրի կենդանիներ գնել՝ հիմնականում եղջերուների ցեղատեսակներ Հարավսլավիայից, Իտալիայից և Ավստրալիայից։ Մի քանի տարիների ընթացքում այդ կերպ հաջողվեց ստեղծել յուրահատուկ պոպուլացիա։ Եվրոպական տնտեսական համագործակցության ֆինանսական աջակցությամբ Տասոսի երրորդ սերունդը ստեղծեց ներկայիս զբոսայգին։

Բնութագիր[խմբագրել | խմբագրել կոդը]

Բուրազանի զբոսայգու տարածքը կազմում է 250 հեկտար։ Ներկայացված են 850 տեսակի բույսեր և ծառեր, 51 տեսակի վայրի խոլորձներ։ Այգում կան վայրի կակաչների մի քանի դաշտեր, 113 թիթեռներ՝ ընդհանուր Հունաստանում բնակվող 232 տեսակներից և Եվրոպայում՝ 430 տեսակներից[2]։ Ֆաունան ներկայացված է 172 տեսակի թռչուններով, 17 տեսակի սողուններով, Աոոս գետի ջրերում 12 տեսակի ձկներով, ինչպես նաև Libellula տեսակի 22 թիթեռներով։ Այգին բնակեցված է 6 տեսակի եղջերույի պոպուլյացիայով՝

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. [https://web.archive.org/web/20080518003632/http://visitgreece.travel.yahoo.net/uk/countryside/eco-tourism Archived 2008-05-18 at the Wayback Machine. The Natural Experience — Греческая национальная организация по туризму]
  2. «The Animals of Environmental Park "Bourazani"»։ Արխիվացված է օրիգինալից 2009-05-29-ին։ Վերցված է 2011-03-08