Բուսականությամբ ծածկված լճակը (նկար)
Բուսականությամբ ծածկված լճակը | |
---|---|
տեսակ | գեղանկար |
նկարիչ | Վասիլի Պոլենով |
տարի | 1879 |
բարձրություն | 80 սանտիմետր |
լայնություն | 124,7 սանտիմետր |
ժանր | բնանկար |
գտնվում է | Տրետյակովյան պատկերասրահ |
հավաքածու | Տրետյակովյան պատկերասրահ և Մոսկվա |
Ծանոթագրություններ | |
An overgrown pond by Vasily Polenov Վիքիպահեստում |
«Բուսականությամբ ծածկված լճակը» (ռուս.՝ Заросший пруд), ռուս նկարիչ, Պետերբուրգի Գեղարվեստի ակադեմիայի իսկական անդամ, ՌԽՖՍՀ ժողովրդական նկարիչ Վասիլի Պոլենովի նկարը։ Կտավը հեղինակը վրձնել է 1879 թվականին։ Յուղաներկով կտավի չափերն են՝ 80 × 124,7 սմ[1] կամ, այլ աղբյուրների համաձայն՝ 77 × 121,8[2][3]: «Բուսականությամբ ծածկված լճակը» ստեղծագործությունն այսօր պահպանվում և ցուցադրվում է Տրետյակովյան պատկերասրահում (Մոսկվա, Ռուսաստանի Դաշնություն)։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]«Բուսականությամբ ծածկված լճակը» ստեղծագործությունն առաջին անգամ հանրության համար ցուցադրության է ներկայացվել 1879 թվականին Գեղարվեստական շրջիկ ցուցահանդեսների ընկերության 7-րդ ցուցահանդեսին[4]։ Այս կտավի հետ ցուցադրվել է նաև «Տատիկի այգի ստեղծագործությունըն»։
Նկարում պատկերված տեսարանը վրձնելու համար հեղինակը հիմնվել է մի շարք էտյուդների վրա, որոնք նկարել է 1877 թվականին, երբ ամառն անցկացնում էր Կիևից ոչ հեռու գտնվող Պետրուշկի գյուղում[5]։
Նկարագիր
[խմբագրել | խմբագրել կոդը]Վասիլի Պոլենովը իր այս կտավում նկարել է փոքրիկ կամրջակ և լճակի մի հատված։ Դիմացի պլանում հեղինակը վրձնել է լճակի ափը՝ կանաչ խոտերով ու երիցուկներով պատված։ Հետին պլանում գտնվում է մութ անտառը։ Ամենամութ վայրում, անտառի մեջ, ստվերում դրված է մի նստարան։ Նստարանին մի կին է նստած։ Նկարի մեծ մասը, այդ թվում և լճակի մակերևույթը պատված է բուսականությամբ։ Հիմնականում կանաչի տարբեր գուներանգներով է աշխատել Վասիլի Պոլենովը։ «Բուսականությամբ ծածկված լճակը» նկարի վերին ձախ անկյունում երևում է եկնագույն երիկինքը՝ ամպերով ծածկված[6]։
Մեկնաբանություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Պոլենովի արվեստի հետազոտող Թամարա Յուրովան նկարի մասին արտահայտվել է հետևյալ կերպ[7][8].
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Государственная Третьяковская галерея — каталог собрания / Я. В. Брук, Л. И. Иовлева. — Москва: Красная площадь, 2006. — Т. 4: Живопись второй половины XIX века, книга 2, Н—Я. — С. 102—103. — 560 с. — ISBN 5-900743-22-5
- ↑ «Василий Дмитриевич Поленов — Заросший пруд (1879)». rodon.org. Արխիվացված է օրիգինալից (HTML) 2012 թ․ հոկտեմբերի 3-ին. Վերցված է 18.08.2012-ին.
- ↑ «Поленов Василий Дмитриевич — Заросший пруд, 1879» (HTML). www.art-catalog.ru. Վերցված է 18.08.2012-ին.
- ↑ «Василий Дмитриевич Поленов — Заросший пруд (1879), Государственная Третьяковская галерея, Москва». www.artprojekt.ru. Արխիվացված է օրիգինալից (HTML) 2012 թ․ հոկտեմբերի 3-ին. Վերցված է 18.08.2012-ին.
- ↑ «Заросший пруд (1879)». www.polenov.su. Արխիվացված է օրիգինալից (HTML) 2012 թ․ հոկտեմբերի 3-ին. Վերցված է 18.08.2012-ին.
- ↑ «Василий Поленов — Галерея картин и рисунков художника — Заросший пруд». Сайт о Василии Дмитриевиче Поленове — vasily-polenov.ru. Արխիվացված է օրիգինալից (HTML) 2012 թ․ հոկտեմբերի 3-ին. Վերցված է 19.08.2012-ին.
- ↑ М. И. Копшицер. «Поленов (глава третья)». www.tphv-history.ru. Արխիվացված է օրիգինալից (HTML) 2012 թ․ հոկտեմբերի 3-ին. Վերցված է 19.08.2012-ին.
- ↑ Т. В. Юрова Василий Дмитриевич Поленов. — Москва: Искусство, 1961. — 166 с.
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Բուսականությամբ ծածկված լճակը (նկար) կատեգորիայում։ |