Բուշբոկ
Բուշբոկ | ||||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Գիտական դասակարգում | ||||||||||||||||
|
||||||||||||||||
Լատիներեն անվանում | ||||||||||||||||
Tragelaphus scriptus Pallas, 1766 |
||||||||||||||||
Հատուկ պահպանություն | ||||||||||||||||
Արեալ | ||||||||||||||||
Տարածվածություն | ||||||||||||||||
|
Բուշբոկ[1](Tragelaphus scriptus), այծքաղների տեսակ, ապրում է Աֆրիկայում։
Նկարագրությունը
[խմբագրել | խմբագրել կոդը]Մորթու գույնը և գծերը կախված են բնակման վայրից։ Բուշբոկները լինում են բաց, մուգ կամ կարմրաշագանակագույն։ Արուներն ունեն սուր եղջյուրներ՝ 50 սմ երկարությամբ։ Հասուն առանձնյակները հասնում են 1.1-1.5 մ երկարության և 25-80 կգ քաշի։ Բարձրությունը կազմում է 75-110 սմ։ Արուները նշանակալիորեն ծանր են էգերից։
Տարածվածություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Բուշբոկի արեալը ներառում է Աֆրիկան՝ Սահարայից հարավ։ Այդ թվում Ադդո-Էլեֆանտ, Խլուխլուվե-Ամֆոլոզի, Կրյուգեր, Մորեմի, Չոբե, Մանա-պուլս, Կաֆուե, Հարավային Լուանգվա, Նիակա, Ուպեմբա, Արուշա, Լեյկ-Մանյարա, Մուդումու, Նգորոնգորո, Վիրունգա, Գարամբա, Ելիզավետա թագուհու, Մաունտ-Էլգոն, Մարսաբիտ, Մերու, Քենիա, Աբերդեր, Մապունգուբվե, Մասաի և Նաիրոբի ազգային պարկերը, Սենտ-Լուսիայի ջրաճահճային շրջանները և Ռուվնզորի լեռները։
Վարքը
[խմբագրել | խմբագրել կոդը]Բուշբոկը վարում է միայնակ կամ զույգերով կենսակերպ։ Նա ակտիվ է ինչպես գիշերը, այնպես էլ ցերեկը և սնվում է բույսերով, խոտերով և մրգերով։ Նա հաճախ հանդիպում է ջրամբարների մոտ և շատ հաջող լողորդ է։ Զգալով վտանգը՝ նա արագորեն ցատկում է տեղից և արձակում է շան հաչոց հիշեցնող ձայն։ Հղիությունը տևում է յոթ և կես ամիս։
Ենթատեսակները
[խմբագրել | խմբագրել կոդը]Բուշբոկն (Tragelaphus scriptus) ունի 8 ենթատեսակ[2]՝
- T. scriptus scriptus
- T. scriptus bor
- T. scriptus decula
- T. scriptus fasciatus
- T. scriptus knutsoni
- T. scriptus meneliki
- T. scriptus ornatus
- T. scriptus sylvaticus
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Соколов В. Е. Пятиязычный словарь названий животных. Млекопитающие. Латинский, русский, английский, немецкий, французский. / под общей редакцией акад. В. Е. Соколова. - М.: Рус. яз., 1984. - С. 135. - 10 000 экз.
- ↑ Tragelaphus scriptus Արխիվացված 2012-09-13 Wayback Machine в книге Wilson D. E. & Reeder D. M. (editors). 2005. Mammal Species of the World. A Taxonomic and Geographic Reference (3rd ed.). - Baltimore: Johns Hopkins University Press, 2 vols. (2142 pp.) ISBN 978-0-8018-8221-0 [1]
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Chris and Tilde Stuart։ Southern, Central and East African Mammals. Struik Publishers, 2002, ISBN 1-86872-621-5
- Lexikon-Institut Bertelsmann (Hg.)։ Das moderne Tierlexikon, Bd. 2, 1981
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բուշբոկ» հոդվածին։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բուշբոկ» հոդվածին։ |
|