Բուլղարիայի ազգային հեռուստատեսություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բուլղարիայի ազգային հեռուստատեսություն
Изображение логотипа
Bulgarian-National-Television-1.jpg
ՏեսակՀեռուստատեսային կենտրոն
Հիմնադրված էդեկտեմբերի 26, 1959
ՎայրՍոֆիա, Բուլղարիա
ԵրկիրFlag of Bulgaria.svg Բուլղարիա
Կայքbnt.bg
Մասնակից էԵվրոպական հեռարձակողների միություն
Commons-logo.svg Bulgarian National Television Վիքիպահեստում

Բուլղարիայի ազգային հեռուստատեսություն (ԲԱՀ, բուլղար․՝ Българска национална телевизия), բուլղարական հանրային հեռուստաընկերություն։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

«Բուլղարիայի հեռուստատեսության» առաջին հեռարձակումը եղել է Հոկտեմբերյան սոցիալիստական մեծ հեղափոխության հերթական տարեդարձին նվիրված ռեպորտաժ 1959 թվականի նոյեմբերի 7-ին, «սեպտեմբերի 9»-ի (այժմ` «Ալեքսանդր Բատտենբերգի հրապարակ») հրապարակից, իսկ «Բուլղարական հեռուստատեսության» պաշտոնական բացումը տեղի է ունեցել 1959 թվականի դեկտեմբերի 26-ին, Սոֆիայի տեխնիկական ինստիտուտի գիտնականների ութամյա աշխատանքի արդյունքում։ Դրանից հետո Բուլղարիան իր քաղաքացիական հեռուստատեսությամբ դարձավ աշխարհում 8-րդ երկիրը։

1964 թվականին ԲԺՀ մշակույթի նախարարությանը կից ստեղծվեց «Բուլղարիայի հեռուստատեսության և ռադիոյի» գլխավոր տնօրենությունը։ 1971 թվականին ռադիոյի և հեռուստատեսության բնագավառում տեղի ունեցած վերափոխման արդյունքում ստեղծվեց «Հեռուստատեսության և ռադիոյի կոմիտեն», որը դարձավ գործադիր իշխանության մաս։ 1975 թվականից իր աշխատանքն է սկսում «Երկրորդ հեռուստատեսային ծրագիրը», որն ավանդաբար հեռարձակում էր ավելի շատ մշակութային և հեղինակային իրավունքի ցուցադրություններ։ 1977 թվականից ի վեր ԲԱՀ-ը և ԲԱՌ-ը ստանում են անկախ իրավաբանական անձի կարգավիճակ։ 1986 թվականին նրանք կրկին միավորվեցին ԲԺՀ-ի Նախարարների խորհրդին կից գործող «Հեռուստատեսության և ռադիոյի կոմիտե»-ում։ 1980-ականներին ԲՀ երկրորդ ծրագրի հեռարձակումը փոխանցվեց ДМВ-ին։ 1990 թվականին ԲԱՀ-ը և ԲԱՌ-ը կրկին դարձան անկախ ընկերություններ։

1992 թվականի հունիսի 1-ից «Բուլղարիայի հեռուստատեսությունը» վերանվանվեց «Բուլղարիայի ազգային հեռուստատեսություն»։ «Առաջին ծրագիրը» կոչվում էր «Առաջին ալիք», իսկ 2008 թվականի սեպտեմբերի 14-ից կոչվում է «ԲԱՀ 1», «Երկրորդ ծրագիրը» - «Եթեր 2»։ 1993 թվականին ԲԱՀ-ի տարածաշրջանային հեռուստատեսային կենտրոնները (ՏՀԿ) սկսեցին հեռարձակել իրենց սեփական հեռուստածրագրերը։ 1994 թվականին ԲԱՀ-ը կորցրեց մոնոպոլ դիրքը հեռուստատեսության բնագավառում (այդ ժամանակ Բուլղարիայում ԲԱՀ երկու հեռուստաալիքները հեռարձակում էին ռուսերեն 1-ին ալիքը, վերահեռարձակվեց՝ 1986 թվականից, և ֆրանսերեն TV5-ը, որը վերահեռարձակվեց 1991 թվականից), գործարկվեց առաջին առևտրային հեռուստաալիքը՝ «Նովա տելեվիզիան»։ 1999 թվականի մայիսի 2-ին ԲԱՀ-ը սկսում է հեռարձակել «ԲԱՀ Սատ» (այժմ՝ ԲԱՀ Սվյատ) արբանյակային ծրագիրը արտասահմանի բուլղարացիների համար։ 2000 թվականի մայիսի 31-ից դադարեցվում է «Եթեր 2»-ի հեռարձակումը դադարում է, բայց 2011 թվականի հոկտեմբերի 16-ից այն սկսում է հեռարձակվել «ԲԱՀ 2» անվամբ` փոխարինելով տարածաշրջանային հեռուստաալիքների ցանցին։ 2013 թվականի սեպտեմբերի 1-ին գործարկում է «ԲԱՀ +» նոր մանկական հեռուստաալիքը, իսկ 2014 թվականի փետրվարի 6-ին գործարկեց ԲԱՀ HD հեռուստաալիքը։

ԲԱՀ–ն այսօր[խմբագրել | խմբագրել կոդը]

Ընդհանուր թեմատիկայի համազգային հեռուստաալիքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • ԲԱՀ 1 - ազգային ընդգրկմամբ, շուրջօրյա տեղեկատվական զվարճալի ծրագիր։ Հասանելի է Բուլղարիայի ողջ տարածքում (թվային (DVB-T) ДМВ-ի միջոցով), նախկինում` անալոգային PAL, նույնիսկ ավելի վաղ SECAM-ի ДМВ-ի և МВ-ի միջոցով), կաբելային, արբանյակային հեռարձակմամբ և IPTV-ով 1-ին և 2-րդ հեռուստաալիքներով։

Միջազգային հեռուստաալիքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • ԲԱՀ Սվյատ - շուրջօրյա ծրագիր, արբանյակային հեռուստատաալիք արտերկրի բուլղարացիների համար (նախկինում կոչվում է «ԲԱՀ Սատ»)։

Հասանելի է ամբողջ աշխարհում արբանյակային հեռուստատեսության միջոցով։

Համազգային թեմատիկ հեռուստաալիքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • ԲԱՀ HD - մանկական զվարճալի ծրագիր, որը հեռարձակում է HD ձևաչափով,
  • BNT 2 - տեղեկատվական և ժամանցային բնույթի շուրջօրյա ծրագիր տարածաշրջանային ցանցի գործընկերների հետ։

Հասանելի է Բուլղարիայի ողջ տարածքում եթերային (թվային (DVB-T) ДМВ-ի վրա), կաբելային, արբանյակային և IPTV-ի միջոցով` երկրորդական հաճախականությամբ։

Կառավարում[խմբագրել | խմբագրել կոդը]

ԲԱՀ-ը գործում է 1998 թվականին հռչակված «Ռադիոյի և հեռուստատեսության մասին» օրենքի հիման վրա։ Ղեկավարվում է Տնօրենների Խորհրդի (Управителен съвет) և Գլխավոր տնօրենի (Генерален директор) կողմից։

2008-2009 թվականներին ԲԱՀ-ի կողմից անցկացվեց «Մեծ ընթերցանության» կամպանիա, որը լիցենզավորված էր BBC-ի կողմից։

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]