Բոցենի հուրանավոր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Բոցենի հուրանավոր
Բոցենի հուրանավոր
Բոցենի հուրանավոր
Դասակարգում
Թագավորություն  Բույսեր (Plantae)
Վերնաբաժին Բարձրակարգ բույսեր (Embryophyta)
Տիպ/Բաժին Անոթավոր բույսեր (Tracheophyta)
Ենթատիպ Սերմնավոր բույսեր (Spermatophytina)
Կարգ Հավամրգածաղկավորներ (Ericales)
Ընտանիք Զարմանազանազգիներ (Polemoniaceae)
Ցեղ Բոցենի (Phlox)
Տեսակ Բոցենի հուրանավոր (P. paniculata)
Միջազգային անվանում
Phlox paniculata

Բոցենի հուրանավոր (լատ.՝ Phlox paniculata), զարմանազանազգիների ընտանիքին պատկանող միամյա կամ բազմամյա բույսեր են։ Ծագում են հիմնականում Հյուսիսային Ամերիկայից։ Հայտնի է բոցենու 60 տեսակ։ Հուրանավոր բոցենուց ստացվել են կուլտուրական բազմամյա ֆլոքսի բազմաթիվ սորտեր։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ուղիղ վեր ձգվող ընձյուղներով բույս է՝ 50-150 սմ բարձրությամբ, 1,5-5 սմ տրամագիծ ունեցող բուրումնավետ ծաղիկներով, որոնք բացվում են հուլիսից մինչև ուշ աշուն, ունեն ամենաբազմազան գունավորում, բայց ավելի հաճախ՝ ալ կարմիր, կարմրանարնջագույն, նարնջագույն, մանուշակագույն և այլն։ Հավաքված են հուրանանման ծաղկաբույլերում։ Բազմանում են կտրոններով, թփի բաժանմամբ և արմատային մացառներով։ Գարնանը, երբ ընձյուղները հասնում են 8-10 սմ երկարության, կտրոններ են վերցնում և տնկում ստվերոտ մարգերում կամ սառը ջերմոցներում։ Արմատակալելուց հետո հաջորդ գարնանը տնկում են մշտական տեղում։ Թուփը բաժանման համար կիսում են ծաղկելուց հետո կամ գարնանը։ Լայնորեն գործածվում է միքսբորդերներում, լանդշաֆտային ձևավորումներում, գազոնի ֆոնի վրա։

Կան բազմամյա բոցենու տեսակներ, որոնք օգտագործվում են որպես միամյա։ Այդպիսիններից է Դրյումոնդի բոցենին, որը խիտ թփակալող բույս է՝ 20-60 սմ բարձրությամբ։ Ծաղիկները բուրավետ են, տարբեր գունավորմամբ, հավաքված հովանոցանման վահաններում։ Լուսասեր և ջերմասեր է, լավ է աճում ինչպես մերձարևադարձային, այնպես էլ բարեխառն գոտու պայմաններում[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Լ. Վ. Հարությունյան, Քո շրջապատի ծաղիկները, Արևիկ հրատարակչություն, Երևան, 1987