Բորսայի շենք (Մոսկվա)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բորսայի շենք
Տեսակշենք և ճարտարապետական հուշարձան
Երկիր Ռուսաստան
ՏեղագրությունՏվերսկի շրջան
Առաջին հիշատակում1836
Հիմնադրված է1873
Ժառանգության կարգավիճակՌուսաստանի դաշնային մշակութային ժառանգության օբյեկտ[1]
Քարտեզ
Քարտեզ

Բորսայի շենք (ռուս.՝ Здание биржи), բորսայի շենք Կիտայ-գորոդում, 19-րդ դարի ճարտարապետական հուշարձան։ 1873-1875 թվականներին կառուցել է ճարտարապետ Ալեքսանդր Կամինսկին ուշ էկլեկտիկ ճարտարապետության ոճով 1830-ական թվականներին կառուցված շինության (ճարտարապետ՝ Միխայիլ Բիկովսկի) տեղում, Մոսկվայի բորսայի համար։ 1990-ական թվականներից շենքը զբաղեցնում է Ռուսաստանի առևտրաարդյունաբերական պալատը։ Շինության նշանակության հետ է կապված Իլյինկի հարակից հրապարակի անունը։

Նախապատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մոսկվայի առևտրականների ավանդական, տարերային «բորսան» գտնվում էր Կիտայ-գորոդի ՀԻն հյուրատան բակում (Խրուստալնի նրբանցք)։ 1828 թվականին առևտրականները դիմել են գեներալ-գուբերնատոր, իշխան Դմիտրի Գոլիցինին Մոսկվայում բորսա ստեղծելու առաջարկով։ Բորսան բացվեց տասնմեկ տարի անց, 1839 թվականի նոյեմբերի 8-ին։

Տեսքը նախքան 1870-ական թվականների բարեփոխումները
Տեսարան Բորսայի հրապարակի կողմից, 1880-ական թթ. լուսանկար

Շինարարության համար Մոսկվայի առևտրականները գնեցին Իլյինկայի և Ռիբնի նրբանցքի անկյունում գտնվող տարածքը, որտեղ մի ժամանակ գտնվում էր Դմիտրի Սոլունսկու եկեղեցին, որը վերացել է 18-րդ դարում։ Կես միլիոն ռուբլի արժողությամբ (մասնակիորեն ֆինանսավորվել է Նիկոլայ I-ի կողմից) բորսայի առաջին շենքը 1836-1839 թվականներին կառուցել է Ճարտարապետ Միխայիլ Բիկովսկին «վերածննդի» էկլեկտիկ ոճով։ Շենքի երկու կողմերում գտնվող երկկողմանի մուտքերի միջև Բիկովսկին տեղադրել է բարակ մետաղական բեկորներով տերաս։ Երկար տարիներ այստեղ, օդային հատվածում են հավաքվել բորսային մակլերները և չեն ցանկացել մուտք գործել հիմնական բորսային սրահ ինչ-ինչ պատճառներով։

Շինություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1866 թվականին բորսայի շենքը վերակառուցելու համար ձեռք է բերվել Ռիբնի նրբանցքի հարակից տարածքը։ Նոր շենքը կառուցվել է 1873-1875 թվականներին Ալեքսանդր Կամինսկու նախագծի համաձայն։ Շինության համար ապամոնտաժվել է Վերափոխման եկեղեցին, որն այն ժամանակ կոչվում էր Պյատնիցկայա (քանի որ նախկինում այստեղ եղել է Պարասկևա Պյատնիցա անունով եկեղեցի)։

Նոր շենքը ձեռք է բերել դասական դիմանկար[2] Իլինկիի կողմից և երկհարկանի նեո-վերածննդի ոճի կողային ճակատ Ռիբնի նրբանցքի կողմից։ Այն նախատեսված էր մինչև 1150 մարդու միաժամանակյա ընդունելության համար։ 1925 թվականին ճարտարապետ Իվան Կուզնեցովի նախագծով կառուցվել է ևս մեկ հարկ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Указ Президента Российской Федерации № 176 от 20.02.1995
  2. Автор барельефа — Опекушин, Александр Михайлович.

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • История Русского искусства. Т. 9. кн. 2. - М., 1965. - С. 326, 328
  • Вострышев М. И., Шокарев С. Ю. Вся Москва от А до Я. - М.: Алгоритм : Книжная экспедиция Упр. делами Президента РФ, 2011. - 1062 с. - С. 65