Բորսայի հրապարակ (Մոսկվա)
Բորսայի հրապարակ | |
---|---|
Երկիր | Ռուսաստան |
Գտնվում է | Տվերսկի շրջան |
Երկարություն | 90 ± 1 մետր |
Բորսայի հրապարակ (ռուս.՝ Биржева́я пло́щадь), Մոսկվայի կենտրոնական հրապարակներից մեկը Կիտայ-գորոդում, Իլինկայի, Ստարոպանսկի և Բոգոյավլենսկի նրբանցքների միջև։ Գտնվում է Տվերսկոյ շրջանում։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Երկար տարիներ կոչվել է Կառունինսկի՝ վաճառական Ի. Ֆ. Կառունինի անունով, ով 18-րդ դարում այդտեղ ուներ արույրի գործարան։ 19-րդ դարի վերջերին անվանափոխվել է Բորսայի հրապարակ՝ այնտեղ գտնվող մոսկովյան բորսայի անունով, որը կառուցվել է 1875 թվականին։ 1935 թվականից մինչև 1994 թվականը ի հիշատակ խորհրդային քաղաքական գործիչ Վալերիան Կույբիշևի (1888-1935) հրապարակն անվանվել է Կույբիշևի հրապարակ։ 1994 թվականից կրկին կոչվել է Բորսայի հրապարակ։ 2017 թվականին «Իմ փողոց» ծրագրի շրջանակներում հրապարակը վերակառուցվել է, տեղադրվել է շատրվան։
Նկարագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Բորսայի հրապարակը իրականում Բոգոյավլենսկի նրբանցքի հարավային մասն է, որտեղից վերջինս դուրս է գալիս Իլինկայի նրբանցք՝ Ռիբնի նրբանցքի հակառակ կողմում։ Հրապարակի հյուսիս-արևելքից սկսվում է Ստարոպանսկի նրբանցքը։
Շենքեր և շինություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- № 1՝ «Ռյաբուշինսկի եղբայրների բանկային տուն» և «Պ. Մ. Ռյաբուշինսկի և որդիներ արտադրողների գործընկերության» գլխավոր գրասենյակ[1] (1880-ական թվականներ, ճարտարապետ՝ Պյոտր Սկոմորոշենկո[2], 1903-1904 թվականներ, 1908 թվական, ճարտարապետ՝ Ֆեոդոր Շեխտել, կառուցվել է 1911-1913 թվականներին ճարտարապետ Ալեքսանդր Կուզնեցովի նախագծով), այժմ՝ Աշխատանքի և զբաղվածության դաշնային ծառայություն (Ռոստրուդ)
- № 3/7 Իոսիֆ Վոլոցկու վանատան եկամտաբեր տուն (1882-1891 թվականներ, ճարտարապետ՝ Ալեքսանդր Կամինսկի)
- № 2/5՝ Տրոիցե-Սերգիյան մայրավանքի վանատան եկամտաբեր տուն («Տրոիցե վանատուն») (18-րդ դարի 2-րդ կես, 1874-1879 թվականներ, ճարտարապետ՝ Պյոտր Սկոմորոշենկո)
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ В телефонном справочнике 1908 года указан номер дома 7, а площадь называется и Биржевой, и Карунинской.
- ↑ С. К. Романюк отмечал, что дом в русском стиле был построен на участке купца А. И. Хлудова и составлял единый ансамбль с противоположным ему домом подворья Троице-Сергиевой лавры.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Официальный сайт управы Тверского района Արխիվացված 2018-12-16 Wayback Machine
- Общемосковский классификатор улиц Москвы ОМК УМ
- Имена московских улиц. Топонимический словарь / Агеева Р. А. и др. - М.: ОГИ, 2007.
- Биржевая площадь: учреждения. Արխիվացված 2016-09-09 Wayback Machine