Դմիտրի Գոլիցին

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Դմիտրի Գոլիցին
Prince Dmitry Mikhailovich Golitsyn.jpg
 
Մասնագիտություն՝ դիվանագետ, քաղաքական գործիչ և արվեստի կոլեկցիոներ
Ծննդյան օր հուլիսի 3 (13), 1665
Ծննդավայր Մոսկվա, Ռուսական թագավորություն
Վախճանի օր ապրիլի 25, 1737(1737-04-25) (71 տարեկան)
Վախճանի վայր Schlüsselburg, Saint Petersburg Province, Սանկտ Պետերբուրգի նահանգ, Ռուսական կայսրություն
Դինաստիա Galitzine?
Քաղաքացիություն Flag of Russia.svg Ռուսական կայսրություն
Հայր Mikhail Golitsyn?
Մայր Praskovya Kaftyreva?
Ամուսին Anna Odoyevskaya?
Զավակներ Sergey Golitsyn? և Aleksey Golitsyn?
 
Պարգևներ
Անդրեաս առաքյալի շքանշան և Սուրբ Ալեքսանդր Նևսկու ասպետական շքանշան

Իշխան Դմիտրի Միխայլովիչ Գոլիցին (ռուս.՝ Дмитрий Михайлович Голицын, հուլիսի 3 (13), 1665, Մոսկվա, Ռուսական թագավորություն - ապրիլի 25, 1737(1737-04-25), Schlüsselburg, Saint Petersburg Province, Սանկտ Պետերբուրգի նահանգ, Ռուսական կայսրություն), ռուս պետական գործիչ, Պետրոս I աջակիցը, գաղտնի խորհրդական, Պետրոս I մահից հետո եղել է Գերագույն գաղտնի խորհրդի անդամ։ Պետրոս II կայսր մահից հետո դարձել է Գերագույն գաղտնի խորհրդի առաջատարներից մեկը և ոգևորել է Ռուսաստանում սահմանադրական միապետության առաջին փորձերը հաստատելու համար։

Կազմել է «Կոնդիցիա», որը կոչված էր սահմանափակել կայսրուհի Աննա Յոհանովնայի իշխանությունը։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Պալատական սեղանապետ Միխայիլ Անդրեևիչ Գոլիցինի և Պրասկովյա Նիկիտիչնայի որդին։

Պետրոս I օրոք[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարկո Մարտինովիչը սովորեցնում է ռուս ազնվականներին

1686 թվականին դարձավ Պետրոս Ալեքսեյևիչի սեղանապետը։ 1694—1697 թվականներին կապիտանի կոչումով ծառայել է Պրեոբրաժենի գնդում, մասնակցել է Ազովի արշավներին, այնուհետև Իտալիայում սովորել է ռազմական գիտություն Մարկ Մատինովիչի մոտ[1]։ 1701—1704 թվականներին եղել է Կոստանդնուպոլիսի դեսպան, իսկ ավելի ուշ մասնակցել է Հյուսիսային պատերազմին։

1707 թվականին եղել է Բելոգորոդի զորապետը[2]), իսկ 1711 թվականից՝ Կիևի նահանգապետ[3]։ 1718 թվականից եղել է Կամեր-կոլեգիայի և Սենատի անդամ, զբաղվում էր ֆինանսական հարցերով։ Վայելում էր Պետրոս I վստահությունը, որը հաճախ դիմում էր նրան տարբեր խնդրանքներով (օրինակ, տարբեր գրքերի թարգմանությունների մասին)։ Այնուամենայնիվ, 1723 թվականին Գոլիցինը Շաֆիրովի գործի հետ կապված ձերբակալվեց, սակայն կայսրուհու միջնորդությամբ նրան ներում է շնորհվում։

 Եկատերինա I և Պետրոս II օրոք[խմբագրել | խմբագրել կոդը]

Պետրոս I մահից հետո Գոլիցինը աջակցում էր նրա թոռան՝ Պետրոս II Ալեքսեյևիչի վարչության կուսակցության կողմնակիցների կառավարությունը, սակայն Սակայն համաձայնվել է Եկատերինա I գահակալմանը, 1726 թվականին մասնակցել է ռուս-ավստրիական միության բանակցությունների կնքմանը, 1727 թվականի հունվարի 1-ից կայսրուհուց ստանում է Սուրբ Անդրեաս առաքյալի և Սուրբ Ալեքսանդր Նևսկու շքանշան։ Կայսր Պետրոս II իշխանին նշանակել է կոմերց-կոլեգիայի ղեկավար։ Դմիտրի Գոլիցինը չեղյալ հայտարարեց մի շարք պետական մենաշնորհներ և նվազեցրեց սակագները։ Այդ ժամանակ էլ Գերագույն գաղտնի խորհուրդ է մտցնում իր եղբորը Միխայիլին, ով դարձավ Ռազմական կոլեգիայի ղեկավար։

1730 թվականին առաջարկում է  գահին հրավիրել  Աննա Յոհանովնային, սահմանափակելով նրա իշխանությունը։

Ավելի ուշ  իշխանը մշակեց սահմանադրության նոր նախագիծ, որի համաձայն բացարձակ միապետությունը  որպես այդպիսին Ռուսաստանում սահմանափակվում է ընդմիշտ, և միապետի իշխանությունը կազմված էր Գաղտնի խորհրդի տասը-տասներկու  անդամներից 

Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]

1864 թվականին ամուսնացել է իշխան Յակով Օդոևսկու դստեր՝ իշխանուհի Աննա Յակովլևնայի հետ (մահացել է 1750 թ.):

Երեխաներ՝

  • Սերգեյ (1696—1738) ՝ Կազանի ղեկավար, դիվանագետ։
  • Ալեքսեյ (1697—1768)՝  սենատոր, հոր հետ միասին տուժել է Կանտեմիրների ժառանգության գործով։
  • Անաստասիա (1698—1747)՝  1724 թվականից Կոնստանտին Կանտեմիրի կինը (1703—47):

Նախնիներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Голицыны, русские полководцы и государственные деятели»։ Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ)։ Սանկտ Պետերբուրգ։ 1890–1907 
  2. Должность Киевского воеводы занимал в то время сторонник Станислава Лещинского и Карла XII Юзеф Потоцкий.
  3. Петр I 6 марта 1711. Об именовании некоторых лиц губернаторами и вице-губернатором // Бумаги императора Петра I / Изданы академиком А. Бычковым. — СПб.: Типография II отделения Собственной Его Императорского Величества канцелярии, 1873. — С. 185.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]