Բորուջեն
| Քաղաք | ||
|---|---|---|
| Բորուջեն | ||
| պարս.՝ بروجن | ||
| 31°58′6″N 51°17′22″E / 31.96833°N 51.28944°E | ||
| Երկիր | ||
| Օսթան | Չհարմահալ և Բախտիարի | |
| Շահրեստան | Բորուջեն | |
| Համայնք | Central District? | |
| ԲԾՄ | 2197±1 մետր | |
| Բնակչություն | 57 071 մարդ (2016)[1] | |
| Հեռախոսային կոդ | 0382 | |
| Պաշտոնական կայք | broujencity.ir | |
|
| ||
Բորուջեն (պարս.՝ بروجن), քաղաք կենտրոնական Իրանում, Չհարմահալ և Բախտիարի օսթանում, Բորուջեն շահրեստանի վարչական կենտրոնը։ Բնակչությունն ըստ վերջին մարդահամարի տվյալների կազմում է 57 071 մարդ (2016)[1]։
Բորուջենը գտնվում է Չհարմահալ և Բախտիարի օսթանի արևելյան մասում` օսթանի վարչական կենտրոն Շահրե Քորդից մոտ 52 կմ հարավ-արևելք։ Տեղադրված է արևելյան Զագրոսի լեռներում գտնվող սարահարթի վրա, ծովի մակարդակից մոտ 2200 մ բարձրության վրա։
Բնակչություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Բնակչությունը 2016 թվականի մարդահամարի տվյալներով կազմում էր 57 071 մարդ, որոնք կազմում էին 17 228 տնտեսություն։ Քաղաքը բնակչությամբ Չհարմահալ և Բախտիարի օսթանի երկրորդ ամենախոշոր քաղաքն է օսթանի վարչական կենտրոն Շահրե Քորդից հետո[2]։ Բնակչության փոփոխությունը ժամանակի ընթացքում բերված է աղյուսակում ստորև.
| Տարի | 1956 | 1966 | 1986 | 1991 | 1996 | 2006 | 2011 | 2016 |
|---|---|---|---|---|---|---|---|---|
| Բնակիչ | 11 746[3] | 15 454[4] | 34 231 | 38 952[5] | 42 862[5] | 49 077[6] | 52 694[7] | 57 071[8] |
Բնակիչները հիմնականում պարսիկներ են, բնակչվում են նաև լոռեր և Չհարմահալի թյուրքեր։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 جمعیت به تفکیک تقسیمات کشوری (перс.)
- ↑ «IRAN: Chaharmahal and Bakhtiari» (անգլերեն).
- ↑ «Իրանի Իսլամական Հանրապետության մարդահամար, 1956 թ.» (PDF) (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2024 թ. փետրվարի 24-ին. Վերցված է 2024 թ. մարտի 1-ին.
- ↑ «Իրանի Իսլամական Հանրապետության մարդահամար, 1966 թ.» (PDF) (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2024 թ. փետրվարի 24-ին. Վերցված է 2024 թ. մարտի 1-ին.
- 1 2 «Islamic Republic of Iran» (անգլերեն).
- ↑ «Իրանի Իսլամական Հանրապետության մարդահամար, 1385 (2006)» (պարսկերեն). Արխիվացված է օրիգինալից (Excel) 2011 թ. սեպտեմբերի 20-ին. Վերցված է 2022 թ. սեպտեմբերի 25-ին.
- ↑ «Իրանի Իսլամական Հանրապետության մարդահամար, 1390 (2011)» (Excel) (պարսկերեն). Վերցված է 2022 թ. դեկտեմբերի 19-ին.
- ↑ «Իրանի Իսլամական Հանրապետության մարդահամար, 1395 (2016)» (պարսկերեն). Արխիվացված է օրիգինալից (Excel) 2019 թ. մայիսի 24-ին. Վերցված է 2022 թ. դեկտեմբերի 19-ին.
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բորուջեն» հոդվածին։ |
|
